![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Anton_Chekhov_with_bow-tie_sepia_image.jpg/640px-Anton_Chekhov_with_bow-tie_sepia_image.jpg&w=640&q=50)
Անտոն Չեխով
From Wikipedia, the free encyclopedia
Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Антон Павлович Чехов, հունվարի 29, 1860(1860-01-29)[1][2][3][…], Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2][…] - հուլիսի 15, 1904(1904-07-15)[3][1][5][…], Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][6][7]), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների և քննադատների բարձր գնահատականին[10][11]։ Հենրիկ Իբսենի և Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը[12]։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ. «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս», - ասել է նա[13]։
Անտոն Չեխով ռուս.՝ Антон Павлович Чехов | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ռուս.՝ Антонъ Павловичъ Чеховъ |
Ծնվել է | հունվարի 29, 1860(1860-01-29)[1][2][3][…] |
Ծննդավայր | Տագանրոգ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][2][…] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1904(1904-07-15)[3][1][5][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Բադենվայլեր, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][6][7] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1][8] |
Գրական անուն | Брат моего брата, Человек без селизёнки և Антоша Чехонте |
Մասնագիտություն | լրագրող, գրող, արձակագիր, երգիծաբան և դրամատուրգ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ (1884)[1] |
Ժանրեր | ռեալիզմ, վիպակ, պիես և պատմվածք |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Ճայը, Բալենու այգի, Քեռի Վանյա, Վանկա և Երեք քույր |
Ստեղծագործությունների ցանկ | Anton Chekhov bibliography? |
Պարգևներ | |
Ամուսին | Օլգա Կնիպպեր-Չեխովա[1] |
![]() | |
Անտոն Չեխով Վիքիքաղվածքում | |
Անտոն Չեխով Վիքիդարանում | |
![]() |
1896 թվականին «Ճայը» պիեսի «տապալումից» հետո Չեխովը հրաժարվել է թատրոնից, սակայն 1898 թվականին այն բեմադրվել է Մոսկվայի՝ Կոնստանտին Ստանիսլավսկու ղեկավարած արվեստի թատրոնում, որտեղ հետագայում բեմադրվել է նաև Չեխովի «Քեռի Վանյան», ներկայացվել են նաև վերջին երկու թատերգությունների՝ «Երեք քույր»-ի և «Բալենու այգու» պրեմիերաները։ Այս չորս աշխատանքները մարտահրավեր են դրանք բեմադրող դերասանական խմբի[14], ինչպես նաև հանդիսատեսի համար, քանի որ Չեխովը պայմանական գործողության փոխարեն առաջարկում է «տրամադրության թատրոն» և «տեքստում խորասուզված կյանք»[15]։
Գրել է շուրջ 900 ստեղծագործություն՝ բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ։ Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույր» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ։ Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկով տիկինը» և այլն։ Չեխովի բոլոր հիմնական երկերը թարգմանվել են հայերեն[16]։
Չեխովը սկզբում գրել է միայն հանուն ֆինանսական շահի, սակայն աստիճանաբար նրա մեջ գերակշռել է արվեստագետի ամբիցիան, և նա գեղարվեստական ձևի բնագավառում հեղինակել է նորարարություններ, որոնք ներգործել են ժամանակակից կարճ պատմվածքի էվոլյուցիայի վրա[17]։ Դրանց պատճառով թեկուզև ընթերցողների համար դժվարություններ են առաջացել, այդուհանդերձ նա հարկ չի համարել հայցել նրանց ներողամտությունը` պնդելով, որ արվեստագետի դերը հարցեր առաջադրելն է, այլ ոչ թե դրանց պատասխանելը[18]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/81/Chekhov_statue_in_Yerevan.jpg/640px-Chekhov_statue_in_Yerevan.jpg)
Անտոն Չեխովի անունն է կրում Երևանի դպրոցներից մեկը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Chekhov_Birthhouse.jpg/320px-Chekhov_Birthhouse.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/77/Young_Chekhov_1880s.jpg/320px-Young_Chekhov_1880s.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Taganrog_gymnasium_boys.jpg/320px-Taganrog_gymnasium_boys.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Anton_P_Chekhov.jpg/320px-Anton_P_Chekhov.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/87/Chekhov_with_brother_1882.jpg/320px-Chekhov_with_brother_1882.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Chekhov_family.jpg/640px-Chekhov_family.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Chekhov_ht.jpg/320px-Chekhov_ht.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/24/Tolstoy_and_chekhov.jpg/640px-Tolstoy_and_chekhov.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Anton_Chekhov_and_Olga_Knipper%2C_1901.jpg/640px-Anton_Chekhov_and_Olga_Knipper%2C_1901.jpg)