![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d6/Moscow_Art_Theatre_LCCN2014715470.jpg/640px-Moscow_Art_Theatre_LCCN2014715470.jpg&w=640&q=50)
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի գեղարվեստական թատրոն, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն (ռուս.՝ Московский Художественный театр, Московский Художественный академический театр), Կոնստանտին Ստանիսլավսկու և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմից 1898 թվականին հիմնադրված դրամատիկական թատրոն։
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատերական կազմակերպություն և շենք |
Երկիր | ![]() ![]() |
Գտնվելու վայրը | Մոսկվա |
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 14 (26), 1898 |
![]() |
Ի սկզբանե կոչվել է Հանրությանը հասանելի գեղարվեստական թատրոն։ 1901 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոն (МХТ), 1919 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն (МХАТ), 1932 թվականից՝ ԽՍՀՄ Մ․ Գորկու անվան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն։
1987 թվականին բաժանվել է 2 թատրոնի, որոնք պաշտոնապես կոչվել են Մոսկվայի Մ․ Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն և Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն։
2004 թվականին Ա․ Չեխովի անվան թատրոնը աֆիշաներից հեռացրեց «ակադեմիական» բառը և այդ օրվանից այն կոչվում է Մոսկվայի Ա․ Չեխովի անվան գեղարվեստական թատրոն, սակայն պաշտոնապես թատրոնը շարունակում է կրել «ակադեմիական» անվանումը։