From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքական շարժումը մի խումբ մարդկանց կողմից պետական քաղաքականությունը կամ սոցիալական արժեքները փոխելու հավաքական փորձ[1]։ Քաղաքական շարժումները սովորաբար հակադրվում են ստատուս քվոյի տարրին[2] և հաճախ ասոցացվում են որոշակի գաղափարախոսության[3] հետ։ Քաղաքական շարժումների որոշ տեսություններ քաղաքական գործընթաց են, որոնք պնդում են, որ քաղաքական շարժումները բխում են պարզապես հանգամանքներից[4], իսկ ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը պնդում է, որ քաղաքական շարժումները բխում են ռազմավարությունից և համապատասխան ռեսուրսներից[2]։ Քաղաքական շարժումները նաև կապված են քաղաքական կուսակցությունների հետ այն իմաստով, որ երկուսն էլ նպատակ ունեն ազդել կառավարության վրա, և որ մի քանի քաղաքական կուսակցություններ առաջացել են սկզբնական քաղաքական շարժումներից[5]։ Մինչ քաղաքական կուսակցությունները զբացված են բազմաթիվ խնդիրներով, քաղաքական շարժումները հակված են կենտրոնանալ միայն մեկ հիմնական խնդրի վրա[6][7]։
Սոցիալական շարժումների հիմքում ընկած որոշ տեսություններ նույնպես կիրառվել են կոնկրետ քաղաքական շարժումների ձևավորման համար, ինչպիսիք են քաղաքական հնարավորությունների տեսությունը և ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը[2][8]։
Քաղաքական հնարավորությունների տեսությունը պնդում է, որ քաղաքական շարժումները տեղի են ունենում պատահականության կամ որոշակի հնարավորությունների միջոցով, և քիչ առնչություն ունեն հասարակության ռեսուրսների, կապերի կամ դժգոհությունների հետ[4][8]։ Քաղաքական հնարավորություններ կարող են ստեղծվել քաղաքական համակարգում, կառուցվածքում կամ քաղաքական դաշտի այլ զարգացումներով, և դրանք քաղաքական շարժումների կայացման շարժիչ ուժ են[4]։
Ռեսուրսների մոբիլիզացման տեսությունը նշում է, որ քաղաքական շարժումները մանրակրկիտ պլանավորման, կազմակերպման և դրամահավաքի արդյունք են, այլ ոչ թե ինքնաբուխ ընդվզումների կամ հասարակական դժգոհությունների։ Այս տեսությունը պնդում է, որ շարժումները լիովին զարգանալու համար հիմնվում են ռեսուրսների և հարստության հետ կապի վրա։ Այսպիսով, քաղաքական շարժման սկզբում և առանցքում կա անհատների ռազմավարական մոբիլիզացիա[2][9]։
Քաղաքական շարժումները տարբերվում են քաղաքական կուսակցություններից, քանի որ շարժումները սովորաբար կոնտրոնացված են մեկ հարցի վրա և շահագրգռված չեն կառավարություններում պաշտոններ զբաղեցնելու հարցում։ Քաղաքական շարժումն ընդհանրապես ոչ ֆորմալ կազմակերպություն է և օգտագործվում է ոչ ավանդական մեթոդներ իրենց նպատակներին հասնելու համար[6]։ Քաղաքական կուսակցությունում քաղաքական կազմակերպությունները ձգտում են ազդել կամ վերահսկել կառավարության քաղաքականության ավանդական մեթոդներով[6], սովորաբար առաւադրելով իերնց թեկանածուներին և թեկնածուներ տեղավորելով քաղաքականության և կառավարական գրասենյակներում[7]։
Այնուամենայնիվ, քաղաքական կուսակցությունններն ու շարժումները երկուսն էլ նպատակն ունեն այս կամ այն կերպ ազդել կառավարության վրա[6], և երկուսն էլ հաճախ կապված են որոշակի գաղափարախոսության հետ[7]։ Կուսակցությունները նաև մասնակցում են նախընտրական քարոզարշավներին և կրթական քարոզարշավին կամ բողոքի ակցիաներին՝ նպատակ ունենալով համոզել քաղաքացիներին կամ կառավարություններին քայլեր ձեռնարկել շարժման ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրների և մտահոգությունների վերաբերյալ։ Քաղաքական շարժումները հատկապես կուսակցությունների հետ կապում է այն, որ որոշ շարժումներ վերածվել են քաղաքական կուսակցությունների։ Օրինակ, 15-M շարժումն ընդդեմ խնայողության Իսպանիայում հանգեցերեց պոպուլիստական քաղաքական կուսակցության ստեղծմանը[10], իսկ Բրազիլիայի բանվորական շարժումները օգնեցին Բրազիլիայի աշխատավորական կուսակցության ձևավորմանը[11]։ Շարժման այս տիպի կուսակցությունները ծառայում են իշխաոնության մեջ իրենց սկզբանական քաղաքական շարժման հիմանական խնդրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, քանի որ կայացած կուսակցությունները կարող էին նախկինում անտեսել այդ հարցը[5]։
Քաղաքականության վրա ազդել ձգտող խմբերի համար սոցիալական շարժումները կարող են այլընտրանք տալ ֆորմալ ընտրական քաղաքականությանը։ Օրինակ, քաղաքագետ Ս․ Լաուրել Ուելդոն ցույց է տվել, որ կանանց շարժումները և կանանց քաղաքականության գործակալությունները ավելի արդյունավետ են եղել կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու հանար, քան նրանց ներկայությունը օրենսդիր մարմիններում[12]։
Քաղաքական մրցակցության մուտքի խոչընդոտները կարող են զրկել քաղաքական շարժումներին իրավազորությունից[13]։
Որոշ քաղաքական շարժումներ նպատակ են ունեցել փոխել կառավարության քաղականությունը, ինչպիսիք են խաղաղության կողմնակիցների շարժումը, բնապահպանական և հակագլոբալիզացիայի շարժումը։Գլոբալիզացիայի հետ մեկտեղ կարող են առաջանալ նաև գլոբալ քաղաքացիների շարժումներ[14]։ Շատ քաղաքական շարժումներ նպատակ են ունեցել հաստատել կամ ընդլայնել ենթական խմբերի իրավունքները, ինչպիսիք են աբոլիցիոնիզմը, կանանց ընտրական իրավունքը, սևամորթների իրավունքների համար պայքարը, ֆեմինիզմը, միասեռականների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների, կենդանիների իրավուքների շարժումները, ինչպես նաև մարդու իրավունքների։ Որոշները ներկայացրել են դասակարգային շահեր, ինչպիսիք են բանվորական շարժումը, սոցիալիզմ և կոմունիզմը, իսկ մյուսներն արտահայտել են ազգային նկրտումներ, ինչպիսիք են ապագաղութայնացումը, ռատանան, սիոնիզմը և Շինն Ֆեյնը։ Քաղաքական շարժումները կարող են նաև ներգրավել պետական վերահսկողության ապակենտրոնացման կամ կենտրոնացման համար պայքար, ինչպես անարխիզմի, ֆաշիզմի և նացիզմի դեպքում։
Վերջին շրջանում հայտնի հասարակական շարժումները կարել է դասակարգել որպես քաղաքական շարժումներ, քանի որ դրանք ազդել են քաղաքականության փոփոխության վրա կառավարման բոլոր մակարդկաներում։ Քաղաքական շարժումները, որոնք վերջերս են ի հայտ եկել ԱՄՆ–ում, սևամորթների կյանքը նշանակություն ունի և ես նույնպես շարժումներն են։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցած քաղաքական շարժումներից է արաբական գարունը։ Եթե որոշ դեպքերում այ քաղաքական շարժումները մնացին շարժումներ, որոշ դեպքերում դրանք վերաճեցին հեղափոխությունների և փոխեցին կառավարման վիճակը[15]։
Շարժումները կարող են կյանքի կոչվել նաև կողմնակի անձանձ կողմից, ինչպես 17–րդ դարի Անգլիալում Լևելերների քաղաքական շարժումը, որն անվանվեց որպես վիրավորական տերմին։ Այնուամենայնիվ, շարժման երկրպագուները հետագայում սկսեցին օգտագործել տերմինը, և հենց այս տերմինն է, որով նրանք առավել հայտնի են պատմությանը[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.