Փելաս օֆ Օբուրն Հիլս
From Wikipedia, the free encyclopedia
Փելաս օֆ Օբուրն Հիլս (անգլ.՝ The Palace of Auburn Hills, երբեմն հանդիպում էր՝ The Palace), ապամոնտաժված մարզահամերգային համալիր։ Տեղակայված է եղել ԱՄՆ Միչիգան նահանգի Օբուրն Հիլս բնակավայրում, որն հանդիսանում է Դետրոյթի արվարձաններից մեկը։ Մարզապալտի բացումը կատարվել է 1988 թ. Օգոստոսի 13-ին։ Երկար տարիներ (1988–2017) ծառայել է որպես «Դետրոյթ Փիստոնս» (NBA) բասկետբոլային ակումբի տնային դաշտ, ինչպես նաև նախկինում եղել է «Դետրոյթ Շոկ» կանանց բասկետբոլի, «Դետրոյթ Վայպերս» հոկեյի, «Դետրոյթ Սաֆարի» շոուբոլի և «Դետրոյթ Ֆյուրի» ամերիկյան ֆուտբոլի ակումբների տնային դաշտը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | մարզասրահ |
---|---|
Մարզաձև | բասկետբոլ |
Տեղագրություն | Միչիգան |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1986 հունիսի 7 |
Բացված | 1988 օգոստոսի 13 |
Կառուցման գին | $ 70 000 000 ($ 136 միլիոն 2013-ի դոլարով |
Ճարտարապետ | Rossetti Architects |
Սեփականատեր | Թոմ Գորս |
Գործաղեկավար | Palace Sports and Entertainment |
Տարողություն | 22 076 |
Տնային թիմ | Դետրոյթ Փիստոնս (NBA) (1988–2017) (2001–2004) |
Ծածկույթի տեսակը | Պարկետ |
Կայք | palacenet.com(անգլ.) |
Palace of Auburn Hills Վիքիպահեստում |
Մարզապալատում համերգներ են ունեցել այնպիսի երաժշտական գործիչներ, ինչպիսիք են Սթինգը, Մայքլ Ջեքսոնը, Օզզի Օզբորնը և այլք։
Մարզապալատը քանդվել է 2020 թվականին։