քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Ցեֆազոլին, հայտնի է որպես ցեֆազոլին, կիրառվում է որոշ բակտերիալ վարակներ բուժելու համար[1]։ Հակաբիոտիկ է, հատկապես կիրառվում է ցելյուլիտների, միզուղիների վարակների, թոքաբորբերի, էնդոկարդիտների, համակարգային վարակների և լեղուղիների վարակների դեպքում[1]։ Կիրառվում է նաև որպես B խմբի ստրեպտոկոկային հիվանդությունների կանխարգելիչ, որոնք առկա են ծննդաբերության և հետվիրահատական շրջանում[1]։ Դեղորայքի ընդունումը կիմնականում կատարվում է ներերակային կամ միջմկանային ներարկման միջոցով[1]։
Կլինիկական տվյալներ | |
---|---|
Վաճառքային անվանումներ | Ancef, Cefacidal, other |
AHFS/Drugs.com | Monograph |
Հղիության կատեգորիա |
|
Դեղի կարգ | առաջին սերնդի ցեֆալոսպորին |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | NA |
Նյութափոխանակություն | N-մեթիլթիոդիազոլ |
Կիսատրոհման պարբերություն | 1.8 ժամ (ն/ե) 2 ժամ (մ/մ) |
Դուրսբերում | երիկամ, չփոփոխված |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(6R,7R)-3-{[(5-մեթիլ-1,3,4-թիադիազոլ-2-իլ)թիո]մեթիլ}-8-օքսո-7-[(1H-տետրազոլ-1-իլացետիլ)ամինո]-5-թիա-1-ազաբիցիկլո[4.2.0]օկտա-2-են-2-կարբոնաթթու
| |
CAS համար | 25953-19-9 |
PubChem CID | 33255 |
DrugBank | DB01327 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.043.042 |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C14H14N8O4S3 |
Մոլային զանգված | 454.51 գ/մոլ g·mol−1 |
3D մոդել (JSmol) | |
Հալման ջերմաստիճան | 198 to 200 °C (388 to 392 °F) (dec.) |
SMILES
O=C2N1/C(=C(\CS[C@@H]1[C@@H]2NC(=O)Cn3nnnc3)CSc4nnc(s4)C)C(=O)O | |
InChI
InChI=1S/C14H14N8O4S3/c1-6-17-18-14(29-6)28-4-7-3-27-12-9(11(24)22(12)10(7)13(25)26)16-8(23)2-21-5-15-19-20-21/h5,9,12H,2-4H2,1H3,(H,16,23)(H,25,26)/t9-,12-/m1/s1 Key:MLYYVTUWGNIJIB-BXKDBHETSA-N | |
Կողմնակի ազդեցություններին են պատկանում լուծը, փսխումը, կանդիդոզը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այն խորհուրդ չի տրվում կիրառել այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են գերզգայունության ռեակցիա պենիցիլինի նկատմամբ։ Այն համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ընթացքում կիրառելիս[1][2]։ Ցեֆազոլինը պատկանում է առաջին սերնդի ցեֆալոսպորիններին և պայքարում է բակտերիաների բջջապատի դեմ[1]։
Ցեֆազոլինը արտոնագրվել է 1967 թվականին և մտել առևտրային տիրույթ 1971 թվականին[3]։ Այն ներառվում է ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցանկում, որտեղ ներառված են ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները առողջության համար[4]։ Այն ջեներիկ դեղամիջոց է[1]։ Զարգացող աշխարհում դրա մեծածախ գինը 1․20-1․41 ԱՄՆ դոլար է[5]։ ԱՄՆ-ում մեկ բուժման կուրսը կազմում է 25-50 ԱՄՆ դոլար[2]։
Ցեֆազոլինը կիրառվում է բազմազան վարակների ժամանակ, հաշվի առնելով թե, որ օրգանիզմներն են ներգրավված նրա զգայունության նկատմամբ։ Ցուցված է այն կիրառել հետևյալ վարակների ժամանակ[6]․
Այն կարող է կիրառվել նախավիրահատական և հետվիրահատական վարակների կանխարգելման նպատակով, նաև նախընտրելի է վիրաբուժական պրոֆիլակտիկայում[6]։
Այն չի թափանցում կենտրոնական նյարդային համակարգ և հետևաբար անարդյունավետ է ուղեղի թաղանթների բորբոքման ժամանակ[7]։
Ցեֆազոլինի արդյունավետությունը ներկայացված է մեթիցիլին-զգայուն Staphylococcus aureus (MSSA), ի նկատմամբ, բայց այն չի աշխատում մեթիցիլին-կայուն Staphylococcus aureus (MRSA), ի դեպքում[6]։ Շատ ստաֆիլոկոկային վարակների դեպքում, ինչպիսիք են՝ բակտերեմիան, ցեֆազոլինը համարվում է այլընտրանք այն պացիենտների համար, ովքեր ալերգիկ են պենիցիլինի նկատմամբ[7]։ Ցեֆազոլինի նկատմամբ կայուն են մի քանի բակտերիաների ձևեր, ինչպիսիք են՝ Mycoplasma-ն և Chlamydia-ն, որոշ դեպքերում ցեֆալոսպորինների այլ սերունդների կիրառումը լինում է ավելի արդյունավետ[8]։ Ցեֆազոլինը չի պայքարում էնտերոկոկերի, անաերոբ բակտերիաների դեմ[7]։
Ցեֆազոլինը ինչպես մյուս առաջին սերնդի ցեֆալոսպորինները առավելապես ակտիվ են գրամ դրական բջջապատ ունեցող բակտերաների և որոշ գրամ բացասական բակտերիաների նկատմամբ[6]։ Նրա ազդեցության ոլորտը կախված է բակտերաների β-լակտամազայից[7]։
Ցեֆազոլինը պատկանում է հղիության B կատեգորիային, որը ցույց է տալիս դրա կիրառման անվտանգությունը հղիության ժամանակ։ Պետք է պահպանել զգուշություն կրծքով կերակրման ժամանակ, քանի որ ցեֆազոլինը քիչ քանակությամբ թափանցում է կրծքի կաթ[6]։ Ցեֆազոլինը կարող է կիրառվել ընդդեմ B խմբի ստրեպտոկոկային վարակների, չնայած դրան, պենիցիլինը և ամպիցիլինը համարվում են ստանդարտ ընդդեմ B խմբի ստրեպտոկոկերի պրոֆիլակտիկայի համար։ Պենիցիլինի նկատմամբ գերզգայունություն ուղեցող կանայք կարող են դրանց փոխարեն կիրառել ցեֆազոլին։ Այդպիսի հիվանդները պետք է գտնվեն ուշադիր հսկողության ներքո, կա նաև փոքր հավանականություն, որ ալերգիկ ռեակցիաները կարող են զարգանալ հակաբիոտիկի ձևափոխման ելքային նյութերից[9]։
Չի ապացուցվել ցեֆազոլինի կիրառման անվտանգությունը մանուկների և նորածինների դեպքում[6]։
Ծերերի և երիտասարդների միջև ոչ մի ընդհանուր տարբերություններ արդյունավետության և անվտանգության առումով չեն դիտվել կլինիկական փորձերի ժամանակ, բայց դա դեռևս չի բացառում այն հնարավոր հանգամանքը, որ որոշ ծեր անհատներ կարող են ունենալ գերզգայունություն դեղի նկատմամբ[6]։
Մարդիկ ովքեր ունեն երիկամային հիվանդություն կամ օգտնվում են հեմոդիալիզից, նրանց տրվող դեղաչափը կարիք ունի ճշտգրտման[6]։
Ինչպես մյուս հակաբիոտիկները, ցեֆազոլինը նույնպես կարող է փոխազդել ընդունվող այլ դեղերի հետ։ Որոշ կարևոր դեղերից է պրոբենեցիդը, որը կարող է փոխազդել ցեֆազոլինի հետ[7]։
Կողմնակի ազդեցությունները կապված ցեֆազոլինի կիրառման հետ ներառում են հետևյալները[6]՝
Պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունեցող հիվանդների մոտ պետք է ստուգել նաև ցեֆազոլինի և այլ ցեֆալոսպորինների նկատմամբ զգայունությունը, հնարավոր ռեակցիան պարզելու նպատակով։ ՀԻվանդները, ովքեր բուժման փուլից 3 ամսվա ընթացքում կունենան ջրային կամ արյունային լուծ՝ պետք դիմեն իրենց բժշկին։
Մյուս մի քանի ցեֆալոսպորինների նման, ցեֆազոլինի քիմիական կառուցվածքը կազմում է N-մեթիլթիոդիազոլային կողմնակի օղակը։ Քանի որ, ինչպես որոշ հակաբիոտիկներ, ցեֆազոլինը նույնպես քայքայվում է օրգանիզմում առաջացնելով ազատ N-մեթիլթիոդիազոլ, որը կարող է առաջ բերել օրգանիզմում պրոթրոմբինի քչացման (ընտրողաբար ընկճում է վիտամին K էպօքսիդ ռեդուտազա) և քանի որ, ընկճում է ալկոհոլ դեհիդրոգենազա ֆերմենտին, փոխազդում է էթանոլի նման դիսուլֆիրամի (անտաբուս) հետ[11]։ Պենիցիլինի նկատմամբ զգայուն մարդկանց մոտ կարող է առաջանալ խաչաձև ռեակցիա ցեֆազոլինի նկատմամբ[12][13]։
Ցեֆազոլինը ընկճում է բակտերիաների բջջապատի սինթեզը՝ կապվելով պենիցիլին կապող սպիտակուցների հետ (ՊԿՍ), որով կանխում է պեպտիդոգլիկանի սինթեզը։ ՊԿՍ-ները դրանք սպիտակուցներ են, որոնք արագացնում են պեպտիդոգլիկանի սինթեզի վերջին փուլը, որն անհրաժեշտ է բակտերիալ նոր բջջապատ սինթեզելու համար։ Նրանք հեռացնում են D-ալանինը պեպտիդոգլիկանի նախատիպից։ Սիթեզի բացակայությունը բերում է բակտերիալ բջջի մահվան, քանի որ, առանց բջջապատի այն չի կարող գոյատևել։ Ցեֆազոլինը համարվում է բակտերիասպան հակաբիոտիկ, այսինքն ոչ թե կասեցնում է դրանց աճը, այլ սպանում է։
Սկզբում այն վաճառվել է GlaxoSmithKline-ի կողմից Ancef վաճառքային անունով։
Այլ անվանումներից են Cefacidal, Cefamezin, Cefrina, Elzogram, Faxilen, Gramaxin, Kefzol, Kefol, Kefzolan, Kezolin, Novaporin, Reflin, Zinol և Zolicef։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.