![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Trichophyton_rubrum_var_rodhaini.jpg/640px-Trichophyton_rubrum_var_rodhaini.jpg&w=640&q=50)
Տրիխոֆիտոն
From Wikipedia, the free encyclopedia
Տրիխոֆիտոն (լատին․՝ Trichophyton), կորիզավորների վերնաթագավորության սնկերի տեսակ, որը ներառում է մակաբուծային տեսակներ, որոնք առաջացնում են միկրոզներ, այդ թվում ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, խուզող մկնատամ (որքին), աճուկային էպիդերմոֆիտիա և եղունգների, գորտնուկների, մաշկի և գլխի մակերեսի նմանատիպ այլ վարակներ։ Տիխոֆիտոնը բնութագրվում է հարթ (гладкостенные) մակրո- և միկրոկոնիդիաների (բազմաբջիջ սպորներով անսեռ սերունդ) զարգացմամբ։
Տրիխոֆիտոն | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Սնկեր (Fungi) |
Տիպ/Բաժին | Պայուսակավոր սնկեր (Ascomycota) |
Ենթատիպ | Pezizomycotina |
Դաս | Eurotiomycetes |
Ենթադաս | Eurotiomycetidae |
Կարգ | Onygenales |
Ընտանիք | Arthrodermataceae |
Ցեղ | Տրիխոֆիտոն (Trichophyton) Malmsten |
Մակրոկոնիդիաները հիմնականում նստած են անմիջապես հիֆերի կամ կարճ ոտիկների վրա, բարակ- կամ հաստպատային են, բուլավանմաններից մինչև իլիկաձև, 4-8-ից մինչև 8-50 մկմ չափերով։ Մակրոկոնիդիաները քիչ են կամ բացակայում են բազմաթիվ տեսակների մոտ։ Միկրոկոնիդիաները լինում են գնդանման, տանձանման մինչև բուլավայանման կամ անկանոն ձևի, 2-4 մմ չափերով։