From Wikipedia, the free encyclopedia
Սնկեր, ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն։ Սնկերը համարվում են ամենահին օրգանիզմներից մեկը երկիր մոլորակի վրա։ Գիտնականների զգալի մասը կարծում են, որ կյանքի ի հայտ գալուց անմիջապես հետո սկսվել է դրա տարանջատումը երեք հիմնական թագավորության՝
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սնկեր | |
Դասակարգում | |
Վերնաթագավորություն | Էուկարիոտներ (Eukaryota) |
Թագավորություն | Սնկեր (Fungi) R.T.Moore, 1980 |
° Կենդանական
° Բուսական
° Սնկերի
Այստեղ պետք է նշել, որ սնկերը իրենց կենսաբանական հատկանիշներով ավելի մոտ են գտնվում կենդական աշխարհին՝ քան բուսական։ Գիտնականները հակված են նաև այն հանգամանքին, որ սնկերը, բույսերը և կենդանիները զարգացում են ապրել զատ ՝ առանձին առանձին, միմյանցից անկախ։ Սնկերի ամենահին գտածոներից պարզվում է նրանց հավանական տարիքը՝ մոտ 900 մլն տարեկան։ Գիտնականները հակված են այն հանգամանքին, որ սնկերը միակորիզավորների թագավորության ամենահին ներկայացուցիչներն են և միգուցե երկիր մոլորակի ամենահին միակորիզավոր բնակիչները։
Գոյություն ունեն մի շարք տեսություններ սնկերի առաջացման մասին։ Ի սկզբանե սնկերի առաջացման բազմաթիվ ոչ գիտական բացատրություններ են տրվել։ 1727 թվականին ֆրանսիացի կենսաբան Ֆազիեյին նշել է, թե սնկերը դրանք սատանայի ստեղծածն են։
Դեռ Ք.ա.3-րդ դարում Թեոֆաստը, ով հետագայում համարվելու է կենսաբանության հիմնադիրը, սնկերը համարում է բույսերի հետ մեկ ամբողջություն և ներառում է բույսերի թագավորության մեջ։ Չնայած այն հանգամանքին, որ Կառլ Լիննեյը սնկերը համարեց կենդանական թագավորության մի մասը, սակայն սնկերը շարունակեցին մնալ բույսերի թագավորության մեջ։ Սնկերի առաջացումը կապվում է նաև ջրիմուռների հետ, որոնց հետ նրանք ունեն բազմաթիվ նմանություններ։ Կենսաբանների պնդմամբ նմանությունները պայմանավորված են ընդհանուր ծագման աղբյուրով՝ այսինքն նրանք առաջացել են միևնույն օրգանիզմից։ Հետագայում՝ կատարվելով խորը ուսումնասիրություններ սնկերի մասին, 1970 թ. եկան այն համոզմանը, որ սնկերը տարբերվում են և բույսերի և կենդանիների թագավություններից և ձևավորվեց առանձին սնկերի թագավորություն։
Գրեթե վստահ կարող են նշել, որ սնկերը մոտ 300 մլն տարի առաջ՝ պոլեոզոյան դարաշրջանում ունեցել են մեծ զարգացում և էականորեն տարբերվում են իրենց նախնական վիճակից և տարածված են եղել ամբողջ աշխարհով։ Այս շրջանում սնկերի բազմացումը կատարվել է սեռական եղանակով, ինչը արդյունք է 1.5 մլրդ տարի առաջ կլիմայական բարենպաստ պայմանների ձևավորմամբ
Քարածխի դարաշրջանի ավարտին սնկերը հասել են այմնպիսի զարգացվածության մակարդակի, որ կլիմայի փոփոխությունները նշված ժամանակաշրջանում, էական փոփոխությունների չեն ենթարկել սնկերի աշխարհը։
Ի սկզբանե սնկրերի ուսումնասիրությամբ զբաղվում էր կենսաբանությանը, քանի որ նրանք դասակարգվում էին բույսերի շարքին։ Այժմ, ինչպես նշեցինք, սնկերի և կենդանական աշխարհի նմանություններից ելնելով սնկերի ուսումնասիրությամբ զբաղվում է միկոլոգիա գիտությունը։
Սնկերի և բույսերի նմանությունը՝
• Վառ արտահայտված բջջաթաղանթ
• Սպորներով բազմանալու հնարավորություն
• Վիտամիններ սինթեզելու հնարավորություն
• Սնկերի՝ ինչպես բույսերի մոտ աճման գործընթացը տեղի է ունենում օգտակար նյութերի ներծծման միջոցով(ադսորբցիա), իսկ վեգետատիվ շրջանում նրանք անշարժ են։
Սնկերի ևկենդանիների նմանությունը՝
• Սպիտակուցների պահուստավորում
• Արտազատուկների դուրս բերում, որպես վերջնական արդյունք
• Ֆոտոսինթեզ կատարող պիգմենտների և քլորոպլաստի բացակայություն
• Խիտինի առկայություն, օրինակ՝ խեցգտիններ, միջատներ։
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր։ Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ՝ տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, Հայաստանում՝ մոտ 4200 տեսակ։ Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի՝ ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր։ Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ)։
Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ)։
Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով։ Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով։ Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով։ Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով։
Ըստ սննդառության տեսակների սնկերը լինում են սիմբիոտրոֆ, մակաբույծ և սապրոտրոֆ։ Սնկերը հետերոտրոֆ օրգանիզմներ են։ Հանքանյութերը կլանում են միջավայրից, սակայն օրգանական նյութերը վերցնում են պատրաստի վիճակում։ Կախված իրենց սննդային առանձնահատկություններից սնկերն աճում են որոշակի սուբստրատում։ Սնկերն ընդունակ չեն կլանելու սննդի խոշոր մասնիկներ, ուստի սնունդը կլանում են միայն հեղուկի ձևով։ Սնկերին հատուկ է արտաքին մարսողությունը, այսինքն սկզբում դուրս է նետվում հատուկ ֆերմենտներ պարունակող նյութ, որը քայքայում է պոլիմերները, մինչև հեշտամարս մոնոմերների, որոնք էլ ներծծվում են ցիտոպլազմայի մեջ։ Որոշ սնկեր կարող են արտադրել բոլոր հիմնական մարսողական ֆերմենտները՝ պրոտեազները, որոնք քայքայում են սպիտակուցներ, պոլիսախարդիներ, ճարպեր և այլն և դրա շնորհիվ աճում են ցանկացած սուբստրատում։ Սնկերի որոշ տեսակներ ունեն սնման, աճման և ապրելավայրի առանձնահատկություններ։ Աճելով բարձրակարգ բույսերի՝ ծառերի տակ՝ արմատամերձ շրջանում, արմատներից օրգանական նյութեր են ստանում։ Սնկերի որոշ տեսակներ համակեցության (սիմբիոզ) մեջ են մտնում միայն հատուկ ծառատեսակների հետ և այդ պատճառով արհեստականորեն չեն աճեցվում։
Օրինակ տրյուֆել տեսակի սունկը, որի 1 կգ արժե մոտ 5000 ԱՄՆ դոլար, աճում է տարբեր բույսերի արմատների միջև։ Տրյուֆելի համաշխարհային համբավը կարելի է բացատրել երկու հանգամանքով. Նախ, որ այն հազվագյուտ է հանդիպում և երկրորդ, մի անգամ տրյուֆել փորձող ողջ կյանքում կհիշի այդ սնկի զարմանալի համը։ Սպիտակ տրյուֆելները ի տարբերություն սևերի, ավելի թանկ են, որովհետև առայժմ հնարավոր չէ աճեցնել այդ սունկն արհեստականորեն։ Սպիտակ տրյուֆելներ աճում են սահմանափակ տարածքներում և սահմանափակ քանակներում։ Որպեսզի այս սունկը բարեհաջող աճի անհրաժեշտ է երեք պայման՝
• Հող( պետք է լինի փխրուն, հանքանյութերով հարուստ, հատկապես կալցիումով)
• Կլիմա (խոնավ և տաք)
• Ծառատեսակ (կաղնի, բարդի, բալենի, տխլենի, լորենի, ուռի)
Նմանատիպ օրինակ է նաև քարաքոսը, որի մարմնում սունկը և կապտականաչ ջրիմուռը համատեղ ապրում են որպես մեկ օրգանիզմ։
Այս սնկերը սնվում են մահացած օրգանական նյութերով նպաստելով բնության մեջ նյութերի շրջապտույտին։ Քայքայելով մահացած օրգանիզմները, սնկերը, հող հարստացնում են բույսերի համար անհրաժեշտ հանքանյութերով։ Սապրոֆիտներ են գլխարկավոր սնկերի մեծ մասը, բորբոսասնկերը և խմորասնկերը։
Բորբոսասնկերը հիմնականում տարածվում են տաք խոնավ վայրերում, որտեղ կա նրանց տարածման համար սննդարար միջավայր։ Որոշ բորբոսասնկեր կարող են առաջացնել մարդու և կենդանիների մոտ զանազան հիվանդություններ։ Կան տեսակներ, որոնք տարածվելով գյուղատնտեսական կուլտուրաների վրա նվազեցնում են բերքատվությունը։ Հատկապես վտանգավոր են, երբ բորբոսասնկերը ախտահարում են փայտե կոնստրուկցիաները, առաջացնելով՝ բիոդեգրադացիա։
Խմորասնկերն ապրում են շաքար պարոնակող հեղուկներում։ Դրանք միաբջիջ, ձվաձև սնկեր են, պատված թաղանթով, որի ներսում գտնվում են ցիտոպլազման, կորիզը, վակուոլները և ճարպի կաթիլներ։ Խմորասնկերը շաքարը վերածում են սպիրտի և ածխաթթու գազի, որի ընթացքում անջատվող էներգիան օգտագործում են իրենց կենսագործունեության համար։ Խմորկասնկերը բազմանում են բողբոջման եղանակով։ Մայրական բջիջի վրա առաջանում է արտափքում, որից հետո բջիջի կորիզը կիսվում է և դուստր կորիզներից մեկն անցնում է առաջացած արտափքման մեջ։ Արտափքումը մեծանում է և հասնելով մայրական բջջի չափերին՝ անջատվում նրանից, հանդես գալով որպես առանձին բջիջ։
Մակաբույծ սնկերն ուրիշ օրգանիզմների հաշվին սնվող և նրանց վնասող օրգանիզմներ են։ Դրանք վնասում են կենդանիների և մարդու մաշկը, մազերը, թոքերը։ Մրիկ, Ժանգասուկը, Հաբեթասունկ վնասում են ծառերն ու հացահատիկը՝ հասցնել ոչնչացման։ Արտաքինով դրանք տարբերվում են, սակայն ներքին կառուցվածքը շատ նման է։ Դրանք կազմված են հիֆերից (տես նկ. 8):
• Ունեն գագաթնային աճ
• Դրանք աճելիս կարող են ճյուղավորվել
• Զարգացման ընթացքում հասնում են մի քանի մմ-ից մինչև մի քանի մետրի
Սնկերն ըստ իրենց որակական հատկանիշների լինում են ՝
1ˌ Դեյտերոմիցիտներից կամ ոչ ամբողջական սնկերից ներկայումս հայտի է մոտավորապես 20000 հազար տարատեսակ։ Դեյտոմիցիտների ընդհանուր բնութագիրը՝
• Բազմաբջիջ միցելային համակարգ
• Բազմացումը կատարվում է անսեռ եղանակով
• Համարվում են մակաբույծներ
• Սրանցից հնարավոր է պատրաստել տարբեր օրգանական լուծույթներ և հակաբորբոքիչներ
2.Բազիդոմիցիտներ ՝
• Ունեն հատուկ բազմացման օրգանիզմ՝ բազիդոմիտ
• Լինում են տարբեր տեսակի՝ թունավոր, ուտելի նաև մակաբույծներ
Այս տեսակը առավել ուսումնասիրված է և մեզ ծանոթ ուտելի սնկերի գրեթե բոլոր տեսակները պատկանում են այս դասին։
3.Ասկոմիցետներ կամ պարկավոր սնկեր՝
• Ունեն բազմաբջիջ միցելիներ
• Բազմանում են սպորներով, որոնք պահված են հատուկ պարկում
• Մակաբույծ են, զարգանում են բույսերի և կենդանիների մոտ, ջրիմուռների հետ առաջացնում են սիմբիոզ։
Այս դասի սնկերը նպաստում են կենդանական և բուսական մնացորդների քայքայմանը։
4.Խիտրմիցիտներ՝ հայտնաբերվել է մոտ 500 տեսակ
• Միաբջիջ օրգանիզմներ են
• Մակաբույծներ են
Սա ամենահին տեսակն է համարվում, զարգանում է ջրային պայմաններում։
5. Զիգոնիցիտներ
• Բազմանում են սեռական եղանակով
• Սնվում են բուսական մնացորդներով, շատ լավ են զարգանում խմորի վրա
Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է։ Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա։ Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն։
Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են։ Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են։ Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն։ Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է։ Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության։
Սնկերի սննդարար հատկությունները, դրանց կիրառումը կենցաղում և արտադրությունում
Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի։ Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ։ Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ։ Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը։
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր։ Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո։ Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են։ Բազմաթիվ վայրի և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ։ Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև՝ կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։ Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն։ Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում։ Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը։ Հայաստանում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ։ Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը։
Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր։ Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև` կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են։
Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինիոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն։
Սպիտակուցների պարունակությամբ շամպինիոնը համարժեք է կովի կաթին։ Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։ Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։ Ի տարբերություն կանաչ բույսերի, շամպինիոնը հարուստ է D վիտամինով, B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին, պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։ Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի միրգ-բանջարեղենի հետ։ Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մարգանեց և ցինկ։
Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ՝ թարմ սնկերի գլխարկներում։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։
Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան։ 100 գ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում։ Ամենատարածված պատճառը, թե ինչու են մարդիկ սիրում սունկը, դրա ցածր կալորիականությունն է, ինչն էլ նշանակում է, որ սունկը քաշ չի ավելացնում։ Սնկերն օգնում են կանխարգելել անեմիան, քանի որ դրանք պարունակում են այնպիսի հանքանյութեր, ինչպիսիք են՝ երկաթն ու պղինձը, որոնք անհրաժեշտ են արյան կարմիր բջիջներ ստեղծելու համար։ Հանքանյութերը նաև կանխարգելում են օստեոպորոզն ու արթրիտը։ Կալիումն օգնում է իջեցնել արյան ճնշումը, մինչդեռ սելենիումը պաշտպանում է մազերը, եղունգները, ատամները, բացի այդ, սունկն ունի հրաշալի հակաօքսիդանտ հատկանիշներ։ Շամպինիոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդություններ։ Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է. դա կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ։ Սնկերի բաղադրության մեջ կա B վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները։ Եվ իզուր չէ, որ ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և Ճապոնիայում սնկաբուժությունը զարգացել է՝ որպես բժշկության ինքնուրույն ճյուղ։ §Shinnoh Honsohkyo¦ գրքում ճապոնացի իմաստասերներն առավելագույն կարևոր դեղամիջոցների ցանկի առաջին տողի վրա նշել են ծառերի վրա աճող §ռեյշի¦ սունկը։ Նման սնկերը հազվադեպ են հանդիպում, իսկ գտնողը պարտավոր էր հանձնել կայսեր գանձարան։ Իսկ ճապոնացի բժիշկ Գոռո Չիխարան 20-րդ դարի կեսերին առանձնացրել է շիիտակե սնկից գերհզոր հակաուռուցքային ազդեցություն ունեցող լենտինան նյութը։
Իսկ սնկերի (крестовик зелёный) հակաբիոտիկ հատկությունն առաջին անգամ նկատել է ռուս բժիշկ Պոլոտեբնովը, նա սնկի բորբոսով թրջոց է դրել թարախային վերքերի վրա։ Անգլիացի գիտնական Ֆլեմինգը շատ ավելի հետևողական գտնվեց ու կարողացավ ապացուցել, որ այդ սնկի բորբոսը պարունակում է լայն հակամիկրոբային ազդեցություն ունեցող նյութ, որն անվանվեց §Պենիցիլին¦: Ըստ այլ վարկածի՝ Ֆլեմինգը մոռանում է, թե որտեղ է դրել ստաֆիլոկոկ պարունակող սրվակը, երբ գտնում է այն, ապա նկատում է, որ սրվակում առաջացած սնկի բորբոսը վերացրել է բակտերիաների զգալի մասը։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ բոլոր տեսակի ՝միկրոսկոպիկ չափեր ունեցող բորբոսը կամ մեզ ծանոթ գլխարկավոր սնկերը պարունակում են հակաբիոտիկ նյութեր, որոնք տարբերվում են իրենց հատկություններով ու կարող են օգտագործվել տարբեր հիվանդությունների բուժման համար։ Մոտ 2000 տեսակ սունկ ունի բուժիչ հատկություններ։ Բժշկական մի ուսումնասիրության համաձայն՝ սնկերի մզվածքը ունի ավելի քան 100 կիրառություն, այդ թվում նաև քաղցկեղի, հեպատիտի, ՁԻԱՀ-ի, Ալցհեյմերի հիվանդության և բարձր խոլեստերինի դեպքում։
Որոշ սնկերի բուժիչ ազդեցության մասին
Հայաստանում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ։ Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը։
Սնկից պատրաստած կերակուրից թունավորվել են նաև պատմությանը հայտնի մարդիկ.
Օգտակար խորհուրդների սնկերի մասին
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունկ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.