Տոֆու
From Wikipedia, the free encyclopedia
Տոֆու (ճապ.՝ 豆腐 տո:ֆու, չինարեն՝ 豆腐 կամ 荳腐, dòufu (դոուֆու), հանգըլ՝ 두부 տուբու, թաի.՝ เต้าหู้ տաու2հուու2, վիետ․՝ đậu phụ (đậu hũ) դաուֆու կամ դաուհու), այսպես կոչված «սոյայի շոռ», սոյայի ունդերից պատրաստված սպիտակուցով հարուստ սննդամթերք։ Տոֆուն ունի չեզոք համ, այսինք սեփական համը գրեթե բացակայում է։ Սա տոֆուի առավելություններից մեկն է, քանի որ հնարավորություն է տալիս համակողմանի օգտագործել այն խոհանոցում։