Վիկտորյա Ջեյն Նուլանդ (անգլ.՝ Victoria Jane Nuland, հուլիսի 1, 1961, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և քաղաքական գործիչ, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը 2011-2013 թվականներին։ Այնուհետև եղել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետական քարտուղարի օգնական։ Տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին։
Վիկտորյա Նուլանդ անգլ.՝ Victoria Nuland | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բրաունի համալսարան և Չոութ Ռոզմարի Հոլ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Դավանանք | հուդայականություն |
Ծննդյան օր | հուլիսի 1, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Victoria Jane Nuland |
Հայր | Sherwin B. Nuland? |
Ամուսին | Robert Kagan? |
Պարգևներ | |
Վաղ տարիներ
Հայրը Եյլի համալսարանի վիրաբուժության և Բիոէթիկայի պրոֆեսոր, գրող Շերվին Բերնարդ Նուլանդն է (1930-2014)։ Հոր՝ Մեյեր Նուդելմանի՝ հրեական ծագմամբ պապը 1907 թվականին Ամերիկա է ժամանել Նովոսելիցա բեսարաբական բնակավայրից, տատիկը 1903 թվականին՝ Նովոգրուդկից[1][2][3][4]։ Նրա հայրը, որը ծննդյան ժամանակ կրում էր Շեպսլ Բեր Նուդելմանի անունը, ամերիկացրել է նրան՝ արդեն չափահաս լինելով[5]։
Նուլանդը սովորել է Շոետ Ռոզմարի Հոլում, ավարտել է Բրաունի համալսարանը։ 1982 թվականին եղել է Օդեսայում, որտեղ երկու շաբաթ աշխատել է «Երիտասարդ գվարդիա» պիոներլագերում[4]։ 23 տարեկան հասակում ութ ամսվա ընթացքում աշխատել է որպես թարգմանիչ խորհրդային ձկնորսական նավում[6][7][8]։
Կարիերա
1985-1986 թվականներին աշխատել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում։
1987 թվականին ծառայել է Պետդեպարտամենտի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով բյուրոյում։
1988-1990 թվականներին զբաղվել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում Խորհրդային Միության հետ հարաբերությունների հարցերով։
1991-1993 թվականներին աշխատել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, որտեղ պատասխանատու է եղել Բորիս Ելցինի կառավարության հետ կապերի համար։
1993-1996 թվականներին աշխատել է ԱՄՆ-ի պետական քարտուղարի տեղակալ Ստրոուբ Թելբոտի աշխատակազմում, որտեղ սենատոր Ռիչարդ Լուգարի նախագահությամբ զբաղվել է Ռուսաստանի, նրա հարևանների և ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով։ Նա աշխատել է Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի և Կոսովոյի նկատմամբ միջուկային զինաթափման հարցերի քաղաքականության շուրջ։
1997-1999 թվականներին պետական դեպարտամենտում եղել է նախկին Խորհրդային Միության գործերի գծով փոխտնօրեն, պատասխանատու էր Ռուսաստանի և Կովկասի երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության համար։ Այդ պաշտոնում նա պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է մեդալով՝ Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի պատերազմի ժամանակ աշխատանքի համար։
1999-2000 թվականներին աշխատել է Միջազգային հարաբերությունների խորհրդում, որտեղ զբաղվել է ԱՄՆ-ի և համաշխարհային այլ խոշոր տերությունների հարաբերությունների վրա հակաամերիկյան ազդեցության հարցերով։
2000-2003 թվականներին եղել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ։ Այդ պաշտոնում նա կարևոր դեր է խաղացել իր կանոնադրության 5-րդ հոդվածի ՆԱՏՕ-ի օգտագործման գործում. նա ասել է «մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա»՝ ի պաշտպանություն Միացյալ Նահանգների 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Նա նաև ինտենսիվ աշխատել է դաշինքի ընդլայնման վրա, որն իր մեջ ներառում է յոթ նոր անդամներ, մասնակցել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ստեղծմանը, աջակցություն է ցուցաբերել 2003 թվականին Իրաք ներխուժման ժամանակ Աֆղանստանից դուրս ՆԱՏՕ-ի ուժերի ծավալմանը։
2003 թվականի հուլիսից մինչև 2005 թվականի մայիսը աշխատել է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմում։
2005-2008 թվականներին եղել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ։ Այդ պաշտոնում նա աշխատել է Աֆղանստանում պատերազմի դաշնակցային աջակցության ամրապնդման ուղղությամբ, զբաղվել է Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների, դաշինքի գլոբալ գործընկերության և դրա ընդլայնման հարցերով։
2008-2009 թվականներին ծառայել է Ազգային ռազմական քոլեջի ֆակուլտետում։
2010 թվականի փետրվարից եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հարցերով։
2011 թվականի ամռանը Նուլանդը դարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը։ Նա ներկայացվել է որպես «անգերազանցելի պրոֆեսիոնալ, որն ապացուցել է, որ դիվանագիտական ծառայության սպաներին կարելի է վստահել քաղաքականության նկատմամբ պրոֆեսիոնալիզմի գերակայության հարցում»[9]։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 2013 թվականի մայիսը, այդ թվում մասնակցել է 2012 թվականին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցի լուծմանը։ Նա նաև ճեպազրույց է անցկացրել՝ կապված այդ երկրին զենքի մատակարարման հետ։
2013 թվականի մայիսին առաջադրվել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետական քարտուղարի օգնականի պաշտոնում և 2013 թվականի սեպտեմբերին երդվել այդ պաշտոնում։
Կիևում 2013-2014 թվականների սահմաններում բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց հետո Ուկրաինա է այցելել յուրաքանչյուր երեք-չորս շաբաթը մեկ։ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին այցելել է Կիևի Անկախության մայդան և խոսել բողոքի մասնակիցների հետ՝ նրանց հյուրասիրելով թխվածքաբլիթներ, բուլկիներ և հաց։ Այդ իրադարձությունը հետագայում դարձել Է «Պետդեպարտամենտի լյարդիկի» մեմ, որը հայտնի է Վլադիմիր Պուտինի կողմնակիցների շրջանում[10]։
2014 թվականի փետրվարի 7-ին Նուլանդը հայտնվել է դիվանագիտական սկանդալի կենտրոնում՝ կապված համացանցում կնոջ և տղամարդու միջև հեռախոսազրույցի ձայնագրության հետ, որոնք ենթադրաբար եղել են ինքը և Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը[11]։
Ռուսական վիզայի մերժում
2019 թվականին Նուլանդին մերժել են ռուսական վիզա տրամադրել մայիսի 20-21-ը Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար[12]։
2021 թվականի հունվարին Ջո Բայդենի երդմնակալությունից հետո նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում[13]։
Անձնական կյանք
Ամուսնացած է ամերիկացի նեոկոնսերվատիվ պատմաբան Ռոբերտ Կագանի հետ, որը «Նոր ամերիկյան դար» նախագծի հիմնադիրն է («Project for the New American Century»)։ Նրանք ունեն երկու դուստր։ Տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.