Բրաունի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բրաունի համալսարան (անգլ.՝ Brown University), ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մասնավոր բուհերից մեկը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Ամենահին ազգային համալսարանների շարքում յոթերորդն է և ինը գաղութային բուհերից մեկը։ Հիմնադրվել է 1764 թվականին որպես Ռոդ Այլենդի քոլեջ։ 1804 թվականին վերանվանվել է համալսարանի շրջանավարտներից և Բրաունի ընտանիքի անդամներից մեկի՝ Նիկոլաս Բրաունի պատվին, ում ընտանիքը մեծ դեր խաղաց համալսարանի կազմակերպման և կառավարման գործում։

Ընդգրկված է էլիտար Բաղեղի լիգայում։ 1933 թվականից Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է։ 2015 թվականին Բրաունի համալսարանը Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում 75-րդն էր[19] և ըստ Forbes-ի ԱՄՆ-ի լավագույն համալսարանների շարքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[20]։ Բրաունի համալսարանը հայտնի է իր անսովոր ուսումնական ծրագրով՝ այսպես կոչված Նոր ծրագրով, որի սկիզբը դրվել է 1969 թվականին։ Ըստ այդ ծրագրի ուսանողները կարող էին ընտրել մի շարք առարկաներ (ոչ պարտադիր առարկաներ) և ստուգարք ստանալ ցանկացած առարկայից, եթե դա նրանց ավելի էր դուր գալիս։
Բացի այդ, համալսարանը միակ ամերիկյան համալսարանն է, որն ունի Եգիպտագիտության և Մաթեմատիկայի պատմության ֆակուլտետ։
Համալսարանի կառուցվածք
Համալսարանը բաղկացած է երեք հիմնական ակադեմիական ստորաբաժանումներից.
- Քոլեջ բակալավրիատի ուսանողների համար։
- Ասպիրանտուրա, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտոր գիտական աստիճաններ ստանալու համար։
- Բժշկական բաժին, Գիտությունների դոկտոր կոչում ստանալու համար։
Գիտության կամ արվեստի բակալավրի աստիճան շնորհվում է հետևյալ բնագավառներում.
- Ամերիկյան քաղաքակրթություն
- Մարդաբանություն
- Լեզվաբանական մարդաբանություն
- Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի Հնագիտությունը
- Աստղագիտություն
- Կենսաբանություն
- Մարդու կենսաբանություն
- Կենսաֆիզիկա
- Կերպարվեստ
- Ինժեներական գիտություններ՝
- Կենսաբժշկական սարքավորումներ
- Քիմիական մեքենաշինություն
- Շինարարություն
- Համակարգչային տեխնիկա
- Էլեկտրատեխնիկա
- Նյութագիտություն
- Մեքենաշինություն
- Ինժեներական գիտություններ։ Տնտեսություն
- Ինժեներական գիտություններ։ Ֆիզիկա
- Ինֆորմատիկա
- Ինֆորմատիկա-Տնտեսություն
- Աֆրիկայի ուսումնասիրություն
- Միջին Արևելքի ուսումնասիրություն
- Արևելյան Ասիայի ուսումնասիրություն
- Գերմանիայի ուսումնասիրություն
- Քաղաքացիական կյանքի ուսումնասիրություն
- Իսպանալեզու երկրների ուսումնասիրություն
- Իտալիայի ուսումնասիրություն
- Հուդայականության և հրեաների ուսումնասիրություն
- Լատինական Ամերիկայի ուսումնասիրություն
- Ուշ անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրություն
- Պորտուգալիայի և Բրազիլիայի ուսումնասիրություն
- Զարգացող երկրների ուսումնասիրություն
- Կրոնի ուսումնասիրություն
- Սեռի դերի ուսումնասիրություն
- Սլավոնական երկրների ուսումնասիրություն
- Միջին դարերի ուսումնասիրություն
- Ֆրանսիայի ուսումնասիրություն
- Հարավային Ասիայի ուսումնասիրություն
- Պատմություն
- Արվեստի և ճարտարապետության պատմություն
- Դասական գիտություններ
- Ճանաչողական նյարդաբանություն
- Ճանաչողական գիտություններ
- Լեզվաբանություն
- Գրականություն և մշակույթ։ Անգլերեն
- Ծովային կենսաբանություն
- Մաթեմատիկա
- Մաթեմատիկա։ Ինֆորմատիկա
- Մաթեմատիկա։ Ֆիզիկա
- Միջազգային հարաբերություններ
- Երաժշտություն
- Նյարդաբանություն
- Առողջապահություն
- Մանկավարժություն՝ ոչ մասնագիտական, տալիս է պետական վկայական, թույլ տալով ուսուցանել միջնակարգ դպրոցում
- Մանկավարժական գիտություններ
- Քաղաքագիտություն
- Կիրառական մաթեմատիկա
- Կիրառական մաթեմատիկա։ Կենսաբանություն
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
- Հոգեբանություն
- Նշանագիտություն
- Նշանագիտություն։ Ֆրանսերեն
- Ժամանակակից մշակույթ
- Ժամանակակից մշակույթ։ Գերմաներեն
- Ժամանակակից մշակույթ։ Իտալերեն
- Սոցոլոգիա
- Համեմատական բանասիրություն
- Վիճակագրություն
- Թատրոնային արվեստ
- Փիլիսոփայություն
- Փիլիսոփայություն
- Բարոյագիտություն և քաղաքական փիլիսոփայություն
- Տրամաբանություն և փիլիսոփայական գիտություններ
- Ֆիզիկա
- Քիմիական ֆիզիկա
- Քիմիա
- Էկոլոգիա
- Տնտեսություն
- Տնտեսություն
- Տնտեսություն և բիզնես
- Մաթեմատիկական տնտեսություն
- Ազգագրություն
- Կենսաբանության և բժշկության էթիկա
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.