From Wikipedia, the free encyclopedia
Վեռնոն Լոմաքս Սմիթ (անգլ.՝ Vernon Lomax Smith, հունվարի 1, 1927[1][2][3], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ էմպիրիկ տնտեսական վերլուծության՝ հատկապես շուկայական այլընտրանքային մեխանիզմների հետազոտման ժամանակ, լաբորատոր փորձարկումները որպես գործիք օգտագործելու համար (2002)։
Սովորել է Կանզասի համալսարանում։ Դոկտորի աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում։ Դասավանդել է Ջորջ Մեյսոնի համալսարանում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, նյարդատնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի աշխատակից, Տնտեսագիտական փորձարարական հետազոտությունների միջազգային հիմնադրամի նախագահ։
1986-1987 թվականներին եղել է Տնտեսագիտական ասոցիացիայի, իսկ 1988-1990 թվականներին՝ «Հասարակական ընտրություն» միության նախագահը։ 1995 թվականին ստացել է Ադամ Սմիթի մրցանակ։
1997 թվականին Սմիթը հիմնել է Տնտեսագիտական փորձարարական հետազոտությունների միջազգային հիմնադրամը (ՏՓՀՄՀ) (անգլ.՝ The International Foundation for Research in Experimental Economics, IFREE)՝ մասնավոր ընկերություն, որն աջակցում է տնտեսագիտության մեջ փորձարարական հետազոտությունների մեթոդը։ Հիմնադրամի խորհրդի կամի մեջ մտնում են այնպիսի հայտնի տնտեսագետներ, ինչպիսիք են Դ․ Նորթը, Կ․ Մաքքեյբը։ Հիմնադրամի գործունեության ուղղություններից մեկը դոկտորի այն թեկնածուներին (կրթաթոշակի տեսքով) աջակցելն է, ովքեր զբաղվում են տնտեսագիտական փորձարարական հետազոտություններով։ Հիմնադրամը հովանավորում է նաև նյարդատնտեսագիտության բնագավառում իրականացվող հետազոտությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.