From Wikipedia, the free encyclopedia
Վասիլի Սեմյոնովիչ Գրոսման (ռուս.՝ Васи́лий Семёнович Гро́ссман, նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905[3][4], Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5] - սեպտեմբերի 14, 1964[1][2][6][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5]), ռուս խորհրդային գրող։
Վասիլի Գրոսման ռուս.՝ Василий Семёнович Гроссман | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Иосиф Соломонович Гроссман |
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 12), 1905[1][2] կամ դեկտեմբերի 12, 1905[3][4] |
Ծննդավայր | Բերդիչև, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1][5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 14, 1964[1][2][6][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][5] |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող, գրող, վիպասան, արձակագիր և ճարտարագետ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Կյանքը և ճակատագիրը |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Զավակներ | Yekaterina Vasilyevna Korotkova? |
Vasily Grossman Վիքիպահեստում |
Առաջին վիպակը՝ «Գլյուկաուֆ»-ը (1934), պատկերում է Դոնբասի ածխահատների կյանքը։ «Ստեպան Կոլչուգին» քառահատոր վեպը (1937-1940) ռուսական բանվոր դասակարգի կյանքի համայնապատկերն է։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է խորհրդային բանակի շարքերում։ Զինվորական թերթերում, հատկապես «Կրասնայա զվեզդա»-ում տպագրել է ակնարկներ («Գլխավոր հարվածի ուղղությունը» և այլն)։ «Ժողովուրդն անմահ է» (1942) վեպը պատերազմական թեմայով առաջին ծավալուն գործն է։ «Հանուն արդար գործի» (1952) անավարտ վեպի գաղափարական հիմքը խորհրդային ժողովրդի բարոյական ուժն է, բարոյալքված ֆաշիզմի կործանումը։ 1961 թվականին ռուսերենի է թարգմանել Հրաչյա Քոչարի «Մեծ տան զավակները» վեպը։
Գրոսմանը բազմիցս եղել է Հայաստանում, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, գրել «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը լույս է տեսել հետմահու (1966)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.