From Wikipedia, the free encyclopedia
Ստելա Մաքսվել (մայիսի 15, 1990[1], Բրյուսել, Բելգիա), նորզելանդացի[2] մոդել։
Ստելա Մաքսվել անգլ.՝ Stella Maxwell | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա և Միացյալ Թագավորություն |
Կրթություն | European School of Brussels II?, Queen Margaret College? և Օտագոյի համալսարան |
Մասնագիտություն | մոդել |
Աշխատավայր | Մաքս Ֆակտոր |
Stella Maxwell Վիքիպահեստում |
Ստելան նորզելանդացի մոդել է՝ ծնված և մեծացած Բելգիայում[3], իռլանդական արմատներով։ Բելգիայում նա ապրել է 13 տարի[4] և սովորել է Բրյուսելի Եվրոպական դպրոցում, իսկ հետո ծնողների հետ միասին տեղափոխվել Կանբերա (Կանադա)[4]։ Այստեղ նրանք բնակվեցին 1 տարի և տեղափոխվեցին Նոր Զելանդիա[5] ։ Երբ նա 14 տարեկան էր, ընդունվեց Թագուհի Մարգարետ քոլեջը և այն ավարտելուց հետո՝ Օտագոյի համալսարան, որի ընթացքում էլ սկսեց իր մոդելային գործունեությունը։
2014 թվականին Victoria's Secret նորաձևության շոուին մասնակցելուց[6][7] մեկ տարի անց՝ 2015 թվականին, նա դարձավ Victoria's Secret-ի Հրեշտակ[8][9]։
Նա գովազդել է Asos, H&M, Puma, River Island, Urban Outfitters, Vianel և Victoria's Secret ապրանքանիշերը։ Նա աշխատել է մոդել Fashion Rocks-ի, Giles-ի, Ջերեմի Սկոտ-ի, Մարկ Ջակոբս-ի, Moschino-ի, Victoria's Secret-ի, Ալեքսանդր ՄկՔուին-ի և այլ կազմակերպությունների և դիզայներների համար։
Ինչպես նաև համագործակցել է 7000, Bulle, Dossier, Dress to Kill, Elle, Elle Italia, Elle UK, Glamour, i-D, Interview, Madame Figaro, Mixte, Numéro, Purple, The Last Magazine, ''Vogue España, Vogue Italia, Vogue Japan և Vogue UK նորաձևության ամսագրերի հետ։
2015 թվականին նա սիրային կապերի մեջ հայտնվեց ամերիկացի փոփ երգչուհի Մայլի Սայրուսի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.