From Wikipedia, the free encyclopedia
Մոսկինո, իտալական նորաձևության տուն, որը ստեղծվել է 1983 թվականին Ֆրանկո Մոսկինոյի կողմից։ Ընկերությունն արտադրում է հագուստ, աքսեսուարներ, կոշիկներ, պայուսակներ, օծանելիքներ և այլն։
Մոսկինո | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն |
Հիմնադրված է | 1983 |
Հիմնադիր | Franco Moschino? |
Վայր | Միլան, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Արդյունաբերություն | նորաձևություն |
Մայր ընկերություն | Q2825514? |
Սեփականատեր | Q2825514? |
Կայք | moschino.com |
Moschino Վիքիպահեստում |
Ֆրանկո Մոսկինոն 1983 թվականին ստեղծվեց ընկերությունը։ Այն հայտնի դարձավ իր նորարարական, գունագեղ՝ երբեմն էքսցենտրիկ, և նորաձևության մասին Մոսկինոյի քննադատությունների և մտածելակերպի պատճառով[1][2]։ Նրա վաղաժամ մահից հետո (1994) իր օգնականներից մեկը՝ Ռոսելա Ջարդինին, դարձավ ընկերության ստեղծագործական տնօրենը[3][4]։ Սկսած 1999 թվականին բրենդը Aeffe նորաձևության կազմակերպության մասն է։
Ռոսելա Ջարդինին ընկերության տնօրենն էր 1994 թվականից 2013 թվականի հոկտեմբերը[5], իսկ հետո այդ կոչումը անցավ Ջերեմի Սկոթին, ում առաջին ցուցադրությունը կայացավ 2014 թվականի աշնանը[5]։
2006 թվականին Մոսկինոն ձևավորել էր Ձմեռային Օլիմպիական խաղերի բացվամ արարողության հագուստները Թուրինում[6]։ 2005 թվականին ձևավորոել Քայլի Մինոուգի Showgirl - The Greatest Hits Tour[7], Մադոննայի 2008 թվականի Sticky & Sweet Tour և Լեդի Գագայի 2011-2012 թվականների The Born This Way Ball համերգային շրջագայությունների հագուստները։
2011 թվականի հուլիսին ընկերության հավաքածուն ներկայացվեց The Brandery նորաձևության շոուի ժամանակ Բարսելոնայում։
Մոսկինոն արտադրում է նաև հագուստներ երեխաների համար՝ Moschino Teen 6–14 տարեկանների, Moschino Kid 12–18 ամսականներից մինչև 6 տարեկանների և Moschino Baby 1–3 ամսականներից մինչև 2 տարեկանների համար։
Ունի տարբեր ապրանքանիշեր՝ Մոսկինոն (կանանց և տղամարդկանց հիմանական ապրանքանիշ), Moschino Cheap and Chic (կանացի երկրորդային ապրանքանիշ, ստեղծվել է 1988 թվականին), Love Moschino (կանանց և տղամարդկանց դիֆուզիոն ապրանքանիշ, ճանաչված որպես Moschino Jeans 1986–ից 2008 թվականներին)։ Ապրանքանիշերը արտադրում են կանացի և տղամարդկանց հագուստ, աքսեսուարներ, զարդեր, ժամացույցեր, օծանելիքներ, կոսմետիկա և անգամ մոտոցիկլի սաղավարտներ[8]։ Գրեթե բոլոր ժամացույցերը ստեղծվում է Binda Group ընկերության կողմից։ 2009 թվականին Միլանում ստեղծվեց Մոսկինոյի հյուրանոց, որը կոչվեց «Maison Moschino»[9]։
Մոսկինոն ունի ավելի քան 150 բուտիկներ ամբողջ աշխարհում։ Վերջին տարիներում բացվել են խանութներ Եվրոպայում (Հռոմ, Կապրի, Լոնդոն, Փարիզ և Բեռլին), Նյու Յորքում (ԱՄՆ), Դնեպրոպետրովսկում և Կիևում (Ուկրաինա), Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում և Եկատերինբուրգում (Ռուսաստան), Ալմաթիում (Ղազախստան), Ստամբուլում (Թուրքիա), Ալ-Ռիադում և Ջիդդայում (Սաուդյան Արաբիա), Դոհայում (Կատար), Դուբայում, Քուվեյթում, Բահրեյնում, Մումբայում և Բանգալորում (Հնդկաստան), Հոնգկոնգում, Օսակայում, Սինգապուրում, Թայբեյում, Գաոսյունում, Կուալա Լումպուրում, Շանհայում, Սեուլում, Բունդանգում, Պեկինում, Դալյանում, Հանգզուում, Շենզենում, Շենյանգում և աշխարհի այլ երկրներում։
Բացի առանձին խանութներից Մոսկինոն ունի նաև բուտիկներ բարձրակարգ հանրախանութներում, ինչպիսիք են Saks Fifth Avenue–ն ԱՄՆ–ում և Մեխիկոյում, Ճապոնիայի Isetan, Takashimaya, Daimaru, Կորեայի Shinsegae, Lotte և Hyundai, Լոնդոնի Harvey Nichols, Harrods և House of Fraser, Փարիզի Printemps, Մյունխենի Oberpollinger, Մադրիդի El Corte Ingles, Միլանի La Rinascente և Coin և այլ հանրախանութներում։
Ընկերության շահույթը ըստ երկրների (տոկոսներով)՝ Իտալիա 32%, Եվրոպա 23%, ԱՄՆ 6%, Արևելյան երկրներ 11%, մնացած երկրներ 28%։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.