From Wikipedia, the free encyclopedia
Սպիտակ գինի ինչպես սպիտակ, այնպես էլ խաղողի կարմիր կամ վարդագույն տեսակներից պատրաստված գինի է, որը ստացվում է անկեղև խաղողի խմորման արդյունքում։ Հենց կեղևի բացակայությամբ է պայմանավորված է գինու բաց գույնը․ խաղողի տեսակների մեծ մասի մոտ պտղահյութը գրեթե անգույն է[1]։
Խաղողի շատ տեսակների մոտ գունանյութ (անտոցիան) պարունակում է միայն կեղևի մեջ, դրա համար էլ սպիտակ գինի հնարավոր է պատրաստել ցանկացած գույնի խաղողից (սպիտակ, վարդագույն , կարմիր)։ Պարտադիր պայման է հանդիսանում այն, որ խաղողի հյութը չպետք է շփվի կեղևի հետ։ Բացառություն են «ներկիչ» տեսակները, անվանվում են նաև «Տենտյուրիե» (ֆր.՝ teinturier), որոնց հյութն ի սկզբանե գունավոր է։ Այս տեսակին են պատկանում Սապերավին, Ալիկանտ Բուշեն և այլն։
Որպեսզի հյութն ու կեղևը քիչ շփվեն իրար հետ, գինու գործարաններում հնարավորինս արագ ճզմվում են, երբեմն նույնիսկ հատիկները չեն առանձնացվում, ճզմվում են ամբողջական ողկույզներով։
Թարմ ճզմած խաղողը խաղողի մասնիկներից և մանր աղբից (ողկույզի և կորիզների կտորներ) մաքրելու համար կիրառվում է երկու տեխնոլոգիա՝ կա՛մ ցենտրիֆուգավորում են, կա՛մ բնական ճանապարհով թողնում են մինչև նաստվածքն առանձնանա։
Սպիտակ գինի պատրաստելիս խմորման դեպքում անհրաժեշտ է ավելի մանրամասն վերահսկել ջերմաստիճանը, քան կարմիր գինու արտադրության ժամանակ և անհրաժեշտ է լինում պարբերաբար սառեցնել խաղողահյութը։ Սպիտակ գինու խմորման հաջողության համար պետք է ապահովել 20 աստիճան ցելսիուս ջերմաստիճան։
Տարիքի հետ սպիտակ գինին ավելի մուգ երանգ է ձեռք բերում, իսկ կարմիր գինին, ընդհակառակը, դառնում է ավելի բաց և նստվածք է տալիս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.