![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Sufjan_Stevens_playing_banjo_edit1_%2528cropped%2529.jpg/640px-Sufjan_Stevens_playing_banjo_edit1_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Սուֆյան Սթիվենս
From Wikipedia, the free encyclopedia
Սուֆյան Սթիվենս (անգլ.՝ Sufjan Stevens, հուլիսի 1, 1975(1975-07-01)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և կատարող։ Նրա առաջին՝ «A Sun Came» ալբոմը թողարկվել է 1999 թվականին Asthmatic Kitty լեյբլի միջոցով, որը Սթիվենսը հիմնադրել է իր խորթ հոր հետ։ Նա լայն հռչակ է ձեռք բերել «Illinois» ալբոմի շնորհիվ, որն առաջին հորիզանական է զբաղեցրել Billboard Top Heatseekers չարթում։ Սթիվենսն առաջադրվել է «Օսկար» և «Գրեմմի» մրցանակներին որպես «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի «Mystery of Love» ստեղծագործության հեղինակ (2017)։
Արագ փաստեր Սուֆյան Սթիվենս, Բնօրինակ անուն ...
Սուֆյան Սթիվենս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sufjan Stevens |
Ծնվել է | հուլիսի 1, 1975(1975-07-01)[1] (49 տարեկան) Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ինդի ֆոլք, ալտերնատիվ ռոք[1], ինդի ռոք, ինդի փոփ, բարոկո փոփ, chamber pop?, փոփ֊ֆոլք, Լոու ֆայ երաժշտություն, դասական երաժշտություն և էլեկտրոնային երաժշտություն[1] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, հոբոյահար, բանջոյիստ, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար, դաշնակահար, սաքսոֆոնահար և երաժիշտ |
Գործիքներ | Բանջո, հոբոյ, կիթառ, վոկալ, դաշնամուր, հարվածային գործիք և փայտե փողային գործիք |
Լեյբլ | Asthmatic Kitty? |
Կրթություն | Hope College? (1998)[2][3], Նոր Դպրոց (2000)[4][5], Detroit Waldorf School?, Eugene Lang College of Liberal Arts? և Interlochen արվեստի կենտրոն (1989)[5] |
Պարգևներ | |
Կայք | sufjan.com |
![]() |
Փակել
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Սթիվենսը թողարկել է տարբեր ոճաձևերի ալբոմներ՝ սկսած էլեկտրոնային «Enjoy Your Rabbit» և լոուֆայ ֆոլք «Seven Swans»-ից՝ մինչև նվագախմբային «Illinois» և ամանորյա «Songs for Christmas»։