From Wikipedia, the free encyclopedia
Ինդի ֆոլք (անգլ.՝ Indie folk, անկախ ազգային երաժշտություն), երաժշտական ժանր, որը սկիզբ է առել 1990-ականներին Ինդի ռոքի ժանրում հեղինակ-կատարողների կողմից և կրում է ֆոլք երաժշտության և դասական քանթրիի ազդեցությունը։ Ինդի ֆոլքը համատեղում է ինդի ռոքի հիշարժան երաժշտւթյունը՝ ժամանակակից ֆոլքի ակուստիկ հնչողության ուղեկցությամբ։ Այս ժանրում հատկապես հիշարժան և վաղ կատարողներից են համարվում Էլիոթ Սմիթը[1], Ուիլ Օլդհամը[1], Էնի Դիֆրանքոն[2] և Դան Բերնը[2]։ Սակայն ինդի ֆոլքը առավել հստակ արտահայտվում է միայն 2000-ականներին, այնպիսի լեյբլներով, ինչպիսիք են Saddle Creek-ը, Barsuk-ը, Ramseur-ը և Sub Pop-ը[1]։ Ամենահայտնի կատարողների մեջ առանձնանում են The Decemberists-ը (նեոկելտական ֆոլքով)[1][2], Fleet Foxes-ը (Ապալաչների հարմոնիայով)[1][2], Iron & Wine-ը (բազմաժանր կատարումներով)[1], The Cave Singers-ը[2], Loch Lomond-ը[2], Bon Iver-ը[2], Or, The Whale-ը[2] և Great Lake Swimmers-ը[2] и Blind Pilot[2]: Նաև պոտենցիալ մեգաաստղեր, ինչպիսիք են Mumford & Sons-ը и The Lumineers-ը, որոնք կիրառում են ակտուստիկ գործքներ փոփ ռոքում[3]։
Ինդի ֆոլք Indie folk | |
---|---|
Ոճային հիմքեր | Ֆոլք երաժշտություն Ինդի ռոք Ֆոլկ ռոք Ֆոլք փանկ |
Մշակութային հիմքեր | ԱՄՆ (ուշ 1990-ականներ) Միացյալ Թագավորություն (վաղ 2000-ականներ) |
Ծագման ժամանակ | 1990 |
Ծագման երկիր | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Տարածաշրջանային բեմեր | |
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.