Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա
շնչառական ուղու վարակիչ հիվանդությունը, որը առաջացել է վիրուսի պատճառով / From Wikipedia, the free encyclopedia
Սուր շնչառական (ռեսպիրատոր) վիրուսային վարակ (ինֆեկցիա) (անգլ.՝ viral respiratory infections[1]), շնչառական համակարգի կլինիկական և ձևաբանորեն նման սուր բորբոքային հիվանդությունների մի խումբ, որի պատճառական գործոնները սովորաբար շնչառական վիրուսներն են։ Հանդիսանում է աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբ՝ միավորելով գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ, ռինովիրուսային, կորոնավիրուսային, ադենովիրուսային և այլ ինֆեկցիաներ, հարուցելով շնչառական համակարգի կատառալ բորբոքում[2][3]։ Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաները ներառում են իրենց մեջ մրսածությունը, գրիպը և բրոնխիտը[4]։ Մրսածությունը ընդունված է համարել սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի թեթև ձև, հիմնականում ազդելով քթի վրա[5]։
Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա viral respiratory infections | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և Սուր վիճակ (բժշկություն) |
Պատճառ | influenza virus?, Rhinovirus?, Կորոնավիրուսներ, Ադենովիրուսներ, Մարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս, Coxsackievirus?, echovirus?, H. metapneumovirus?, human parainfluenza?, Enterovirus? և respiratory virus? |
ՀՄԴ-9 | 465.9 |
ՀՄԴ-10 | J00-J06 |
Սուր շնչառական վիրուսային վարակների տարբեր հարուցիչներ կարող են առաջացնել քիչ թե շատ նման ախտանիշներ, որը կարող է ներառել մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ընդհանուր թուլությունը, մրսածությունը, գլխացավը և այլն, իսկ կլինիկական պատկերը կարող է արտահայտվել ռինիտի, ֆարինգիտի, տոնզիլիտի, լարինգոտրախիտի և բրոնխիտի ձևով։ Երբեմն նաև կարող են առաջացնել կոնյուկտիվիտ[6]։ ՍՌՎԻ-ի ծանր արտահայտությունից է հանդիսանում բրոնխիտը, որը հանդիպում է որպես օրենք երիտասարդների մոտ[7]։ Վիրուսային հիվանդությունը զարգացման ընթացքում կարող է բարդանալ բակտերային վարակով։
Դեպքերի մեծամասնությունում ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները ընդհանում են որպես մեղմ հիվանդություն և իրենք իրենց անցնում են, քանի որ իմունային համակարգը ինքնուրույն ոչնչացնում է վիրուսային օրգանիզմները։ Հիվանդության ծանր դեպքերը գրանցվում են, եթե վիրուսները ընկնում են ստորին շնչառական ուղիներ, ինչի արդյունքում բրոնխիտի ֆոնին ինֆեկցիան բերում է վիրուսային թոքաբորբի և սուր ռեսպիրատոր դիսթրես համապտանիշի առաջացմամբ։ Ինչպես նաև ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիաները կարող են հանգեցնել երկկողմանի քրոնիկական հիվանդությունների[8]։
Ախտորոշումը նվազ ճշգրտությամբ կարող է դրվել կլինիկոհամաճարակաբանական տվյալների հիման վրա, հիմնական դեպքերում հիվանդությունը կարող է ախտորոշվել որպես սուր շնչառական վարակ կամ սուր շնչառական հիվանդություն[9]։ Վերջնական ախտորոշում հնարավոր է դնել միայն հիմնվելով յուրահատուկ լաբորատորային թեստերով։ Քանի որ ՍՌՎԻ հարուցիչները ունակ են հարուցել այնպիսի հիվանդություններ, որոնցից են կրուպը, բրոնխիտը և բրոնխիոլիտը կան առաջարկություններ չօգտագործել <<ՍՌՎԻ>> տերմինը ախտորոշում դնելուց, այլ նրա փոխարեն ախտանիշահամալիրը ներկայացնել ՀՄԴ-10[10] դասակարգման ձևով։