Կորոնավիրուսներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կորոնավիրուսներ (լատին․՝ Coronaviridae), 2020 թվականի հունվարի տվյալներով 43 տեսակ ներառող վիրուսների ընտանիք, որոնք ախտահարում են մարդուն, կատուներին, թռչուններին, շներին, խոշոր եղջերավորներին, խոզերին և նապաստակներին։
Կորոնավիրուսներ | |
---|---|
Վիրուսային մենինգիտը ուղեղային պատյանների բորբոքման պատճառ է | |
Տեսակ | տաքսոն |
Coronaviridae Վիքիպահեստում |
Առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին սուր քթաբորբով (ռինիտ) հիվանդի մոտ։
Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։
Աճեցվում է մարդու սաղմի կուլտուրայի հիման վրա։
Կորոնավիրուսը կարող է ախտահարել
Առաջնային վերարտադրությունը տեղի է ունենում քթի խոռոչի և շնչառական համակարգի լորձաթաղանթում, որի արդյունքում առաջանում է առատ քթարտադրություն, իսկ երեխաների մոտ՝ բրոնխիտ և թոքաբորբ։
Շնչառական կորոնավիրուսը ներկայացված է OC38, OC43 շտամմներով, իսկ էնտերիտի պատճառ է հանդիսանում 229 E շտամը։
Տեսակներից մեկը հանդիսանում է ոչ տիպիկ թոքաբորբի (ատիպիկ թոքաբորբ) հարուցիչ։
Նոր կորոնավիրուս COVID-19-ն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականին Ուհանում բռնկված թոքաբորբի համաճարակի ընթացքում՝ հիվանդներից մեկի մոտ[1][2]։ Ուհանում նոր վիրուսը լաբորատոր թեստերով հայտնաբերվել է 59 թոքաբորբով հիվանդներից 15-ի մոտ[3]։ 2020 թվականի հունիսի 15-ի տվյալներով ներկայումս աշխարհում մոտ 8 միլիոն մարդ համարվում է վարակակիր։ Այն տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.