Սուրբ Աստվածամոր տաճար (Անտվերպեն)
From Wikipedia, the free encyclopedia
Անտվերպենի Աստվածամոր տաճար (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekathedraal), հռոմեական կաթոլիկ եկեղեցի Անտվերպենում (Բելգիա)։ Պատկանում է Անտվերպենի եպիսկոպոսությանը։ Կառուցվել է 1352 թվականին, և, չնայած առաջին փուլն ավարտվեց 1521 թվականին, տաճարի կառուցումը մինչև այժմ էլ համարվում է «անավարտ»։ Նախագծված է գոթական ոճով ճարտարապետներ Ժան և Պիտեր Ամելյաների կողմից։ Տաճարում կան ժամանակի ամենանշանավոր նկարիչներից մեկի՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի բարոկկո ոճով արված բավականին նկարներ, ինչպես նաև այնպիսի նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Օտտո վան Վեենը, Հակոբ դե Բաքերը, Մարտին դե Վոսը։
Սուրբ Աստվածամոր տաճար Onze-Lieve-Vrouwekathedraal | |
---|---|
Անտվերպենի Աստվածամոր տաճար
(տեսքը Կանաչ հրապարակի (հոլ.՝ Groenplaats) կողմից) | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար, թանգարան և եկեղեցի |
Երկիր | Բելգիա |
Տեղագրություն | Անտվերպեն[1][2] |
Հասցե | Handschoenmarkt[2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Անվերպենի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1352[3] |
Ներկա վիճակ | գործող տաճար |
Մասն է | Բելգիայի և Ֆրանսիայի բեֆրուաներ |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[4] և Բելգիայի մշակույթի հուշարձան[5] |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Ժան և Պիեռ ամելներ (հայր և որդի) |
Ճարտարապետական տիպ | տաճար |
Ճարտարապետական ոճ | Գոթիկա |
Հիմնադրված | 1352[3] |
Առաջին հիշատակում | 1352 |
53,5 մետր | |
Երկարություն | 118 մետր |
Լայնություն | 53,5 մետր |
Բարձրություն | 123 մետր[6] |
Շինանյութ | աղյուս |
Onze-Lieve-Vrouwekathedraal (Antwerp) Վիքիպահեստում | |
Պաշտոնական կայք |
Շինությունը տուժել է 1434 և 1533 թվականների հրդեհների, Արևմտյան Եվրոպայի սրբապղծությունների (1566 թվականի սրբապղծական շարժում, Նիդերլանդներ), ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Ներկայումս նրա վերականգնողական աշխատանքները խիստ անհրաժեշտ են։ Տաճարի զանգակախումբը, բազմաթիվ արձաններ ու նկարներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են։