From Wikipedia, the free encyclopedia
Սլոբոդան Միլոշևիչ (սերբ.՝ Slobodan Milošević, կիր.՝ Слободан Милошевић, ( արտասանություն), օգոստոսի 20, 1941[1][2], Պոժարևաց, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում - մարտի 11, 2006[3][1][4][…], Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ), սերբ և հարավսլավացի քաղաքական գործիչ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության (1989-1997) և Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության նախագահ (1997-2000)։ Հարավսլավիայում արյունահեղ զինված կոնֆլիկտի գործում կենտրոնական դեմքերից մեկն էր, որի արդյունքում փլուզվեց Հարավսլավիան։
Սլոբոդան Միլոշևիչ Slobodan Milošević | |||
Միլոչևիչը 1996 թվականին | |||
| |||
---|---|---|---|
Հուլիսի 23 1997 - Հոկտեմբերի 7, 2000 | |||
Նախորդող | Զորան Լիլիչ | ||
Հաջորդող | Վոյիսլավ Կոշտունիցա | ||
| |||
Հունվարի 11, 1991 - Հուլիսի 23, 1997 | |||
| |||
Մայիսի 8, 1989 - Հունվարի 11, 1991 | |||
Կուսակցություն՝ | ՀԿՄ (1959–1990) ՍՍԿ (1990–2006) | ||
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ (1964) և Požarevac Gymnasium? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | ուղղափառություն | ||
Ծննդյան օր | օգոստոսի 20, 1941[1][2] | ||
Ծննդավայր | Պոժարևաց, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում | ||
Վախճանի օր | մարտի 11, 2006[3][1][4][…] (64 տարեկան) | ||
Վախճանի վայր | Սխեվենինգեն, Հաագա, Նիդերլանդներ | ||
Թաղված | Պոժարևաց | ||
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Սերբիա և Չեռնոգորիա | ||
Հայր | Սվետոզար Միլոշևիչ | ||
Ամուսին | Միրյանա Մարկովիչ | ||
Զավակներ | Մարկո Միլոշևիչ | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
Միլոշևիչի անվան հետ են կապված բարդ և դրամատիկ էթնիկ կոնֆլիկտների և քաղաքացիական պատերազմների հերթագայությունը, որոնք տեղի ունեցան 1990 թ. սկզբներին Հարավսլավիայի անկումից հետո և 1999 թ. հանգեցրեցին ՆԱՏՕ-յի զինված ուժերի պատերազմական լայնածավալ միջամտությանը։
Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների ընթացքում, 1999 թ. Միջազգային քրեական դատարանի կողմից Միլոշևիչը մեղադրվեց նախկին Հարավսլավիայի հանրապետության պատերազմական հանցագործությունների, այդ թվում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ Բոսնիայի, Խորվաթիայի և Հերցոգովինայի պատերազմների հետ կապված[5]։
Այդ հակամարտության պատճառն ու ընթացքը սկզբունքորեն տարբեր մեկնաբանության է արժանացել ոչ միայն հակամարտող կողմերի տեսանկյունից, այլ նաև միջազգային հասարակության կողմից։ Ընդ որում տեսակետները ծայրահեղ տարբեր են։ Մի կողմը միջազգային հանցագործ էր համարում Միլոշևիչին, մյուս կողմը նրա գործողությունների մեջ որևէ հանցավոր բան չէր տեսնում և նրան, ինչպես նաև երկիրը, որի ղեկավարն էր և որի շահերը խստորեն պաշտպանում էր նա, համարում՝ ՆԱՏՕ-յի և ԱՄՆ-ի գործողությունների զոհ։ Երկրորդ տեսակետի համաձայն, որը ձևակերպել է ռուս դիվանագետ Յուլիյ Կվիցինսկին, էթնիկ հակամարտությունները նախկին Հարավսլավիայի տարածքում, հատկապես Կոսովոյում, ԱՄՆ-ի կողմից նպատակային բնույթ էին կրում։ Այն հետապնդում էր հետևյալ նպատակները. միջազգային հասարակական կարծիք նախապատրաստել, ՆԱՏՕ-ի ուժերի զինված միջամտություն ապահովել, Հարավսլավիայի քաղաքական ու տնտեսական կուրսը և ղեկավարությունը փոխել, այն վերջնականապես մասնատել, եվրոպական կառույցների շրջանակներում ղեկավարել, Ռուսաստանի հետ հարավսլավական պետության ձևավորված կապերը խզել, նախկին Հարավսլավիայի տարածքում իր զինված ներկայությունը ապահովել[6]։
Ծնվել է Սերբիայի Պոժարևաց քաղաքում, աղքատ ընտանիքում։ Միլոշևիչների տոհմը ծագումով Չերնոգորիայից էր։ Հայրը հոգևորական էր և 1962 թ. ինքնասպան է եղել։ Մայրը դպրոցում ուսուցիչ էր, կոմկուսի ակտիվ անդամ։ Միլոշևիչի դասընկերները կարծում էին, որ նա առավելագույնս կդառնա երկաթուղային կայարանի ղեկավար[7]։
1960 թ. ավարտել է Պոժարևացի միջնակարգ դպրոցը։
1964 թ. գերազանցությամբ ավարտել է Բելգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Բելգրադի տեղեկատվական ծառայության ղեկավար։
1970-ականներին ղեկավարել է նավթային ընկերությունը, հետագայում՝ Բելգրադի բանկը։
1959 թ. Հարավսլավիայի կոմունիստների միության անդամ։
1984 թ. Հարավսլավիայի կոմունիստների միության Բելգրադի քաղկոմի նախագահ։
1986-1989 թթ. Սերբիայի կոմունիստների միության կենտկոմի գերագույն խորհրդի նախագահ։
1989 թ. ընտրվել է Սերբիայի հանրապետության նախագահ։
1995 ԱՄՆ-ու Դեյթոնյան համաձայնագիր[8] ստորագրողներից մեկն էր, ըստ որի ներկայիս Բոսնյայի և Հերցոգովինայի հանրապետությունում 1992-1995 թթ. քաղաքացիական պատերազմը ավարտված էր համարվելու։ Բոսնիական սերբերը հրաժարվեցին ստորագրել այդ պայմանագիրը և կարճ ժամանակ անց սերբերին մեղադրեցին համաձայնագիրը խախտելու մեջ և սկսվեց Միլոշևիչի միջազգային մեկուսացումը։
2000 թ. սեպտեմբերի 24-ին վիճահարույց նախագահական ընտրությունների դեմ ցույցերի արդյունքում(հոկտեմբերի 5-ին Բելգրադում Բուլդոզերային հեղափոխություն), երբ հարավսլավական բանակը հրաժարվեց պաշտպանել Միլոշևիչին և Սահմանադրական դատարանը ընտրությունների անցկացման արձանագրություններում փոփոխություններ կատարեց, Միլոշևիչը հրապարակայնորեն ընդունեց իր պարտությունը նախագահական ընտրություններում։
2001 թ. մարտի 31-ին կոռուբցիայի, դիրքի չարաշահման և յուրացման կասկածանքով ձերբակալվել է Հարավսլավիայի դաշնային իշխանությունների կողմից[9][10],։
2001 թ. հունիսի 28-ին վարչապետ Զորան Ջինջիչի նախաձեռնությամբ գաղտնի հանձնվեց Միջազգային հանցագործությունների դատարանին, որը վրդովվեցրեց սերբ հասարակությանը, ինչպես նաև գործող նախագահ՝ Վոյսլավ Կոշտունիցային[11]։ Դատավարության հենց սկզբում Միլոշևիչը Հաագայի տրիբումալը Միջազգային իրավունքի տեսակետից ոչ լեգիտիմ համարեց, հայտարարելով որ այն չի իրականացվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համաձայնությամբ և հրաժարվեց դատապաշտպաններից, հայտարարելով, որ ինքնուրույն կպաշտպանվի[12]«Milosevic hearing transcript» BBC 2001 թ. հուլիսի 3, անգլերեն։
Միլոշևիչի կինը Միրա Մարկովիչը Ռուսաստանի վերաբերմունքը որակեց պասիվ և անվստահ՝ իր ամուսնու ձերբակալության գործում[13]։ Դատավարությունը տևեց հինգ տարի և ընդհատվեց Միլոշևիչի մահվամբ։
2006 թ. մարտի 11-ին Միլոշևիչը մահացավ սրտի կաթվածից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.