![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Darak_Beach_1.jpg/640px-Darak_Beach_1.jpg&w=640&q=50)
Սիստան և Բելուջիստան
From Wikipedia, the free encyclopedia
Սիստան և Բելուջիստան օսթան (պարս.՝ استان سيستان و بلوچستان` Օսթան-է Սիստան օ Բալուչեստան), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Հյուսիսից սահմանակից է Հարավային Խորասան, արևմուտքից` Քերման, հարավ-արևմուտքից` Հորմոզգան օսթաններին, արևելքից Պակիստանին, հյուսիս-արևելքից` Աֆղանստանին։ Հարավային ափերը ողողում են Արաբական ծովի ջրերը։ Օսթանի տարածքը կազմում է 181 785 կմ², տարածքով Իրանի երկրորդ ամենախոշոր օսթանն է Քերմանից հետո։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲2 775 014 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զահեդան քաղաքն է։
Արագ փաստեր Սիստան և Բելուջիստանպարս.՝ استان سيستان و بلوچستان, Երկիր ...
Սիստան և Բելուջիստան պարս.՝ استان سيستان و بلوچستان | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Զահեդան |
Բնակչություն | ▲2 775 014 մարդ (2016)[1] |
Տարածք | 181 785 կմ²[2] |
![]() | |
Սահմանակցում է | Հարավային Խորասան, Քերմանի նահանգ և Հորմոզգանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-11 |
Հեռախոսային կոդ | 0542 |
sbportal.ir | |
Փակել
2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի, որի կենտրոնը Մաշհադ քաղաքն է[3]։