ամերիկացի տնտեսագետ From Wikipedia, the free encyclopedia
Սթենլի Ֆիշեր (անգլ.՝ Stanley Fischer, հոկտեմբերի 15, 1943[1], Mazabuka, Southern Province, Զամբիա[2]), Ամերիկայի և Իսրայելի տնտեսագետ։
Սթենլի Ֆիշերը ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Հյուսիսային Ռոդեզիայում[8]։ Երբ 13 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Հարավային Ռոդեզիա, որտեղ նա դարձել է սիոնիստական երիտասարդական շարժման ակտիվիստ։ Նա եղել է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի մագիստրոս և բակալավր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության դոկտոր (1969)։
Դասավանդել է Չիկագոյի համալսարանում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Բերնարդ Հարմսա մրցանակի դափնեկիր է (2002)։ Նա եղել է Journal of Monetary Economics խմբագրական խորհուրդի անդամ։ Զբաղեցրել է Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետի պաշտոնը (1988-1990)։ 1994-2001 թվականներին եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջին տեղակալը։ 2002-2005 թվականներին աշխատել է Citigroup-ում, ապա դարձել է փոխնախագահ։
2005 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ղեկավարել է Իսրայելի բանկը։ Աշխատանքի ընթացքում այդ պաշտոնում Ֆիշերը երեք անգամ ճանաչվել է Կենտրոնական բանկի լավագույն ղեկավարը Global Finance և Euromoney ամսագրերի աշխարհի վարկածով[9]։
2014 թվականի հունվարին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սթենլի Ֆիշերին նշանակել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստների համակարգի փոխնախագահ։ Ֆիշերը իր պաշտոնը ստանձնել է 2014 թվականի փետրվարի 1-ին[10][11]։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆիշերը հրաժարական է տվել։
Ամուսնացած է, ունի 3 երեխա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.