Սելենա Գոմես
From Wikipedia, the free encyclopedia
Սելենա Մարի Գոմես (հուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2][3], Grand Prairie), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և նորաձևության դիզայներ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել Դիսնեյ հեռուստաալիքի (Disney Channel) «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ հանդես է եկել Ալեքս Ռուսսոյի դերում և դարձել «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող։ Հետագայում նկարահանվել է նաև այլ ֆիլմերում։ Գլխավոր դերում է հանդես եկել «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place) և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» (Princess Protection Program) հեռուստաֆիլմերում։ Նա եղել է «Ռամոնա և Բիզուս» (Ramona and Beezus) թատերական ֆիլմի գլխավոր դերակատարը։ Դա նրա առաջնելույթն էր թատերական ֆիլմում։
Սելենա Գոմես | |
---|---|
Գոմեսը 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Selena Gomez |
Ի ծնե անուն | Սելենա Մարի Գոմես |
Ծնվել է | հուլիսի 22, 1992(1992-07-22)[1][2][3] (31 տարեկան) Գրանդ-Պրեյրի, Տեխաս |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Դանս փոփ |
Մասնագիտություն | |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2002-ներկա |
Աշխատավայր | ՅՈՒՆԻՍԵՖ |
Լեյբլ |
|
Անդամակցություն | Selena Gomez & the Scene? |
Կապված | Selena Gomez & the Scene |
Պարգևներ | |
Կայք | selenagomez.com selenagomez.com |
Ստորագրություն | |
Selena Gomez Վիքիպահեստում |
Գոմեսը լայն գործունեություն է ծավալել նաև երաժշտության ասպարեզում։ Նա «Selena Gomes and the Scene» փոփ խմբի հիմնադիրն ու երգիչն է, որը թողարկել է Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի ոսկե արտոնագրի արժանացած երկու ալբոմ՝ «Kiss and Tell» և «A Year Without Rain»։ Նրանց թողարկած "Naturally" և "Who Says" երգերն վերոնշյալ ասոցիացիայի կողմից արժանացել են պլատին արտոնագրի։ 2011 թվականին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1, 354, 000 ալբոմ։ Գոմեսը մասնակցել է «Փերի» ("Tinker Bell"), «Եվս մի պատմություն Մոխրոտիկի մասին» (Another Cinderella Story), «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» (Wizards of waverly place), և "Shake it up" սաունդթրեքների ստեղծմանը։ 2008 թվականին Սելենա Գոմեսը նշանակվել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
2010 սեպտեմբերի 17-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է նրա «A Year Without Rain» ալբոմը, որը հետագայում՝ 2011 թվականի հունիսին ստացել է ոսկե արտոնագիր։ Ալբոմը մի շաբաթում վաճառվել է 66 հազար օրինակով։
2011 հունիս 21-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «When the Sun Goes Down» ալբոմը, մի շաբաթում վաճառվել է 78 հազար օրինակ։ 2013 հուլիսի 23-ին «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է հաջորդ՝ «Stars dance» ալբոմը, առաջին շաբաթում վաճառվել է 97 հազար օրինակ։
2014 նոյեմբեր 24-ին դարձյալ՝ «Hollywood Records» ձայնագրման ստուդիայում թողարկվել է «For You» ալբոմը։ 2015 թվականի հոկտեմբերին երգչուհին թողարկել է «Revival» կոչվող ալբոմը[7], որն ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում առաջին իսկ շաբաթից զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։ Այդ ալբոմի «Good for You» և «Same Old Love» սինգլները դարձել էն հիթեր։