From Wikipedia, the free encyclopedia
Սաքարյա (թուրքերեն՝ Sakarya, հաճախ նաև Սանգարիուս։ հուն․՝ Σαγγάριος, լատին․՝ Sangarius), գետ Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Փոքր Ասիա թերակղզում։ Թափվում է Սև ծովը։ Հիմնական վտակներն են Փորսուքը, Անկարան։ Վերջինիս ափին տեղակայված է մայրաքաղաք Անկարան։ Գետը նավարկելի չէ։ Գետի ափին է գտնվում Ադապազար քաղաքը։
Սաքարյա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 824 |
Ավազանի մակերես | 65 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Çifteler? |
Գետաբերան | Սև ծով |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Porsuk River?, Ankara River?, Kirmir Çayı? և Q3480999? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Աֆյոնքարահիսարի մարզ |
Գետի վերին ափերը հոսում են պատմական Փռյուգիայով[1], իսկ գետաբերանի մոտ է գտնվում Բյութանիան։ Սաքարյա իր մեծությամբ Թուրքիայի երրորդ գետն է, իսկ երկարությունը կազմում է 824 կմ[2]։ Ավազանի տարածքը կազմում է մոտ 65 հզ. կմ², իսկ ջրի միջին ծախսը՝ մոտ 200 մ3/վ։
Սաքարյայի ափերը մշակված են, չնայած որ պահպանվել են անտառների մնացորդներ, հատկապես ուռենիների, լաստենիների, թեղիների և հացենիների[3]։ Գետի վրա կառուցվել է Սարըյար (գտնվում է Անկարայից 125 կիլոմետր հեռավորության վրա) և Գյոքչեկայա հիդրոէլեկտրակայանները։ Էկոլոգիական պատկերը գետի ոչ բավարար է[4]։
Գետի հիմնական տեսարժան վայրը Բեշքյոփրու (թուրքերեն՝ Beşköprü) կամուրջն է, որը ունի 430 մետր երկարություն և կառուցվել է Հուստինիանոս Ա կայսեր հրամանով[5]։
Նույն անունն է կրում նաև թուրքական մարզ, որի տարածքով է հիմնականում հոսում գետը։ Մարզի կենտրոնը Ադապազար քաղաքն է (նախկին անվանումը՝ Սաքարյա)։
Հնում Սանգարիուս գետը համարվում էր Գալաթիայի արևմտյան սահմանը։ Հույն-թուրքական II պատերազմի ժամանակ Սաքարյա գետի ոչ այնքան հեռու տեղի է ունեցել արյունալի ճակատամարտ թուրքական և հունական զորքերի միջև, որի հետևանքով թուրքերը ետ գրավեցին Փոքր Ասիայի ողջ տարածքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.