Աֆյոնքարահիսարի մարզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Աֆյոնքարահիսարի մարզ (թուրքերեն՝ Afyonkarahisar ili), վարչական միավոր Թուրքիայի արևմուտքում՝ Եգեյան տարածաշրջանում։
Աֆյոնքարահիսարի մարզ թուրքերեն՝ Afyonkarahisar ili | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Մասն է | Մանիսայի ենթաշրջան |
Կարգավիճակ | մարզ |
Մտնում է | Եգեյան տարածաշրջան |
Ներառում է | 18 շրջան |
Վարչկենտրոն | Աֆյոնքարահիսար |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2018) | 725,568 |
Ազգային կազմ | թուրքեր |
Կրոնական կազմ | սուննի իսլամ |
Տարածք | 14,230 |
Ժամային գոտի | +03:00 |
ISO 3166-2 կոդ | TR-03 |
Հեռախոսային կոդ | +90 272 |
Փոստային ինդեքսներ | 03000–03999 |
Ավտոմոբիլային կոդ | 03 |
afyonkarahisar.gov.tr | |
Աֆյոնքարահիսարի մարզը գտնվում է Փոքր Ասիայի արևմուտքում, բոլոր կողմերից սահմանակցում է հետևյալ մարզերով. Քյութահյա (հյուսիս-արևմուտք), Ուշաք (արևմուտք), Դենիզլի (հարավ-արևմուտք), Բորդուր (հարավ), Ըսփարթա (հարավ-արևելք), Քոնյա (արևելք), Էսքեշեհիր (հյուսիս)։
Տարածքում գտնվում են Մեծ Մենդերես (Եգեյան ծովի ավազան) և Սաքարյա (Սև ծովի ավազան) ակունքները։ Մեծ մասը մտնում է Աքշեհիր աղի անհոսք լճի ավազանի մեջ։
Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ առաջին բնակավայրերը կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում՝ խեթերի, ապա նրանց հաջորդ լիդիացիների և փռյուգիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակում այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել մարերը, ապա և պարսիկները։ Վերջիններին հաղթելով՝ Ալեքսանդր Մակեդոնացին այստեղ կառուցել է Նիկոպոլիս (հաղթանակի քաղաք) բնակավայրը։ Դրանով սկսել է տեղի հունականության, ապա բյուզանդական դարաշրջանը, որը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։
11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը նվաճվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչությունն աստիճանաբար կորցնում է իր ինքնությունը, հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Իկոնիայի սուլթանության թուլացումից հետո մարզի տարածքը հայտնվում է Սահիբ Աթացիների թյուրքական (1275-1341) իշխանության տակ։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Անատոլիայի կուսակալության (1393-1864) մեջ։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին սանջաք-գավառ՝ Հյուդավենդիգյարի վիլայեթի կազմում։ Սանջաքը առաջին աշխարհամարտի նախօրեին դուրս է գալիս վիլայեթի կազմից։
Դարեր շարունակ մարզը ղեկավարվել է թուրքերի կողմից։ Բացառություն է կազմել հույն-թուրքական պատերազմում (1919-1922) մարզի նվաճումը, որը կարճ ժամանակ է տևել։ Թուրքիայի անկախության պատերազմում քեմալական զորքերն իրենց իշխանությունը հաստատել են ինչպես Աֆյոնքարահիսարում, այնպես էլ ամբողջ Փոքր Ասիայում։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Աֆյոնքարահիսարը։
Մարզի տարածքը 14,230 կմ² է, բաժանվում է 18 շրջանների։ Դրանք են՝
Բնակչությունը հասել է 725,568 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Աֆյոնքարահիսար քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Քոջաթեփե (թուրքերեն՝ Kocatepe) համալսարանը, հիմնադրված 1992 թվականին։
Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը, ինչպես նաև՝ մարմարի արդյունահանումը։ Թռչնաբուծությամբ մարզը հայտնի է ամբողջ Թուրքիայում. այստեղ հաշվվել են ավելի քան 12 միլիոն հավեր։ Զբոսաշրջության որոշ եկամուտներ ապահովում են տեղի ջերմային աղբյուրների առատությունը, դրանց կողքը կառուցվել են հյուրանոցներ և հանգստյան տներ։