From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Մենդերես (թուրքերեն՝ Büyük Menderes, Մեանդրոս[2], հուն․՝ Μαίανδρος), պատմականորեն՝ Մեանդր, գետ ներկայիս Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Երկարությունը 548 կմ է։ Սկիզբ է առնում Անատոլիական սարահարթից, թափվում է Էգեյան ծով։ Ստորին հոսանքում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Մեծ Մենդերեսի հին անվանումը դարձել է գետային գալար նշանակող հասարակ անուն[3]։
Մեծ Մենդերես | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 548 կմ |
Ավազանի մակերես | 25 000 կմ² |
Ջրի ծախս | 90 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Եգեյան ծով[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Akçay?, Q3577263?, Banaz Çayı? և Lycus? |
Ջրի մարմիններ | Lake Işıklı? |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Աֆյոնքարահիսարի մարզ |
Մեանդրը խոր գետ է[4], սակայն՝ ոչ այնքան լայն. շատ տեղերում նրա լայնությունը հավասար է խորությանը։ Գետը նավարկելի է միայն փոքր նավերի համար[5]։ Այն հաճախ դուրս է գալիս իր ափերից, զգալի քանակությամբ տիղմ է տանում մինչև գետաբերան, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում ծովափը 20-30 ստադիա հեռացել է նախկին դիրքից, և մի քանի փոքր կղզիներ միացել են ցամաքին[6]։
Զուգադրվող գետային աստվածը նույնպես Մեանդր է կոչվում. նա Օվկիանոսի և Թետիսի որդիներից մեկն է[7]։
Ըստ մի ավանդազրույցի՝ Մեանդրը Էլիդայում երկրի խորքում կապվում է Ալֆեյոս գետի հետ[8][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.