![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Samuel_Kleinschmidt.png/640px-Samuel_Kleinschmidt.png&w=640&q=50)
Սամուել Կլեյնշմիդտ
From Wikipedia, the free encyclopedia
Սամուել Պետրուս Կլեյնշմիդտ (անգլ.՝ Samuel Petrus Kleinschmidt, գրենլանդ․՝ Samualip Kutdlilerfia, փետրվարի 27, 1814(1814-02-27)[1][2][3][…], Alluitsoq, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա - փետրվարի 8, 1886(1886-02-08)[1][2][3][…], Noorliit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա), գերմանացի և դանիացի լեզվաբան, աշխարհագրության ուսուցիչ, ժամանակակից գրենլանդերենի՝ որպես գրավոր լեզվի ուղղագրության հիմնադիր, գրենլանդերենի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Աստվածաշնչի որոշ հատվածների գրենլանդերեն թարգմանությունների հեղինակ, Մորավյան եկեղեցու (Չեխիայի Մորավիա շրջանից Գերմանիայի Սաքսոնիա շրջան արտաքսված կրոնական հալածյալների կողմից ստեղծված բողոքականության կրոնական ուսմունք) միսիոներ (քարոզիչ)։ Ծնվել է 1814 թվականի փետրվարի 27-ին Գրենլանդիայի Ալլուիտսոք գյուղում, մահացել է 1886 թվականի փետրվարի 8-ին Նյու Հերնհուտ (Հին Նուուկ, New Herrnhut (Old-Nuuk)) քաղաքում՝ Գրենլանդիայում։
Սամուել Կլեյնշմիդտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1814(1814-02-27)[1][2][3][…] Alluitsoq, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա |
Մահացել է | փետրվարի 8, 1886(1886-02-08)[1][2][3][…] (71 տարեկան) Noorliit, Սերմերսոոք, Գրենլանդիա, Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | լեզվաբան և միսիոներ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[4], missionary work?[4] և Աստվածաշնչի թարգմանություն[4] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |