Քենտ Ռոքուել (անգլ.՝ Rockwell Kent, հունիսի 21, 1882(1882-06-21)[1][2][3][…], Թառիթաուն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5] - մարտի 13, 1971(1971-03-13)[4][1][3][…], Փլաթսբուրգ, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), ամերիկացի նկարիչ, գրող, հասարակական գործիչ։

Արագ փաստեր Ռոքուել ՔենտRockwell Kent, Ի ծնե ...
Փակել

Կենսագրություն

Գեղանկարչություն սովորել է Ռ․ Հենրիի մոտ։ Աշխատել է որպես ձկնորս, ատաղձագործ, բազմիցս ճանապարհորդել է, ապրել ԱՄՆ–ի հյուսիսում, Նյուֆաունդլենդում, Գրենլանդիայում։ Զարգացնելով ամերիկական ռեալիստական արվեստի ավանդական դրույթները՝ ստեղծել է բազմաթիվ նկարներ, գծանկարներ, փորագրանկարներ, վիմագրանկարներ, որոնցում վառ կերպով պատկերված է հս․ երկրների խստաշունչ բնությունը, հասարակ մարդկանց կյանքը («Ծովի աշխատավորները», 1907, Նյու Բրետենի թանգարան, «Գարնանային եռուզեռ», 1908, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Հակաֆաշիստական պլակատների և ծաղրանկարների, գրքերի, այդ թվում նաև սեփական երկերի պատկերազարդումների հեղինակ է։

Քենտի արվեստին բնորոշ է կերպարների առնական ոգեշնչվածությունը, հստակ գծանկարը, հնչեղ կոլորիտը։ 1960 թվականին Քենտի սովետական ժողովրդին նվիրել է իր գործերից 900-ից ավելին, որոնցից 14-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահին։ Որպես գրող հանդես է եկել 1920 թվականին, Ալյասկայի մասին «Ամայի երկրամաս» գրքով։ «Ուղղությունը արևելքով՝ հյուսիս» (1930), «Մալամինա» (1935) և «Գրենլանդական օրագիր» (1962) Քենտի գրքերում նկարագրել է էսկիմոսների կյանքը, տվել Հյուսիսի պատկերը։ «Սա իմ սեփականն է» (1940) և «Սա ես եմ, Տեր Աստված» (1955) ինքնակենսագրական գործերը 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերը ԱՄՆ–ի համայնապատկերն են։

«Մարդկանց և լեռների մասին» գրքի (1959) հիմնական մասը 1958 թվականին ԽՍՀՄ–ում կատարած ճամփորդության տպավորություններն են։ Նա երկու անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, ջերմ տողեր նվիրել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Հետագայում, (1962) թվականին Ռ.Քենտը ստացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Պատվավոր անդամի կոչում, այնուհետև 1967 թվականին՝ «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» Լենինյան մրցանակ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.