From Wikipedia, the free encyclopedia
Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[1][2]։ Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա։ Ռոք երաժշտությունը մեծապես ազդել է նաև մի շարք այլ ժանրերի վրա ինչպիսիք են էլէկտրիկ բլյուզը և ֆոլկը և ազդեցություն է կրում ջազից, դասական և երաժշտական այլ ոճերից։ Երաժշտականորեն ռոքը կենտրոնացած է էլեկտրական կիթառի վրա սովորաբար որպես էլեկտրական բաս կիթառով, հարվածային գործիքներով և մեկ կամ ավել երգիչներով ռոք խմբի մի մաս։ Որպես կանոն ռոքը երգի վրա հիմնված 4/4 ռիթմով երաժշտություն է, բայց ժանրը դարձել է չափազանց տարբեր։ Ինչպես փոփ երաժշտությունը, բառերը հիմնականում շեշտում են ռոմանտիկ սերը, բայց ուղված են նաև բազում այլ թեմաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական։
Մինչև ուշ 1960-ականների դասական ռոքի[1] շրջանը ռոք երաժշտության մի շարք տարբեր ենթաժանրեր ի հայտ եկան ներառելով խառնուրդներ, ինչպիսիք են՝ բլյուզ ռոքը, ֆոլկ ռոքը, քանթրի ռոքը, ռագա ռոքը և ջազ ռոքը, որոնցից շատերը նպաստել են փսիխեդելիկ (ցնորական) ռոքի զարգացմանը, որն ազդեցություն էր կրել հակամշակութային փսիխեդելիկ և հիպի ասպարեզից։ Նոր ժանրերը, որոնք ի հայտ եկան, ներառում էին պրոգրեսիվ ռոքը, որն ընդլայնեց արտիստիկ տարրերը, գլեմ ռոքը, որը կարևորեց ցուցադրությունը և տեսողական ոճը, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատությունները և հևի մետալի տարբերվող և տևական ժանրը, որը շեշտում էր ձայնը, ուժը և արագությունը։ 1970-ականների երկրորդ կեսին փանք ռոքն արձագանքեց ստեղծելով մինիմալստական, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատություններ։ Փանկն ազդեց 1980-ականների նյու ուեյվ, փոստ-փանկ և ի վերջո ալտերնատիվ ռոք ժանրերի վրա։ 1990-ականներից սկսած ալտերնատիվ ռոքն սկսեց գերիշխել ռոք երաժշտության մեջ և ներխուժեց գրանջի, Բրիտփոփի և ինդի ռոքի ձևով։ Այդ ժամանակվանից հետագա միաձուլված ենթաժանրերը ի հայտ եկան՝ ներառելով փոփ փանկը, ռեփ փանկը և ռեփ մետալը, ինչպես նաև ռոքի պատմությունը վերափոխելու գիտակից քայլեր՝ ներառելով գերիջ ռոքի/փոստ-փանկի և սինթ-փոփի վերածնունդը 2000-ականների սկզբերին։
Ռոք երաժշտությունը նաև մարմնավորել և ծառայել է որպես մշակութային և սոցիալական շարժումների միջոց՝ առաջնորդելով խոշոր ենթամշակույթներին՝ ներառյալ մոդերին և ռոքերներներին Միացյալ Թագավորություն և հիպի հակամշակույթը, որը տարածվել էր Սան Ֆրանցիսկոյից Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին։ Նմանապես փանկ մշակույթը 1970-ակններին ծնունդ տվեց գոթ և էմո ենթամշակույթնորին։ Ժառանգելով բողոքական երգի ազգային ավանդույթը՝ ռոք երաժշտությունը ասոցացվել է քաղաքական ակտիվության ինչպես նաև ռասայի, սեքսի և թմրանյութերի օգտագուրծման վերաբերյալ հասարակական վերաբերմունքի փոփոխության հետ և հաճախ դիտարկվել է որպես երիտասարդական ապստամբության արտահայտում ընդդեմ հասուն մարդկանց սպառողականությանը և համապատասխանությանը։
Իրականում ռոքի սահմանումն այն է, որ այն հանրաճանաչ երաժշտություն է, բայց նույնիսկ չի հետաքրքրվում այդ փաստով[3]։ |
Ռոքի հնչողությունն ապահովում է հզոր էլեկտրական կիթառը, որն ի հայտ է եկել իր ժամանակակից ձևով 1950-ականներին ռոքնռոլի ժողովրդականացման[4] հետ միասին և ազդեցություն է կրել էլեկտրական բլուզի կիթառի հնչյուններից[5]։ Ռոք երաժշտության մեջ էլեկտրական կիթառի հնչողությունն ուղեկցվում է էլեկտրական բաս կիթառով, որն ի հայտ է եկել ջազում միևնույն դարաշրջանում[6], և հարվածային գործիքների[7] առաջացրած ռիթմիկ հարվածներով։ Երաժշտական գործիքների եռյակը հաճախ համալրվում է այլ գործիքներով մասնավորապես ստեղնաշարային գործիքներով, ինչպիսիք են՝ դաշնամուրը, համմոնդը և սինթեզատորը[8]։ Ռոքի հիմնական գործիքավորումը ձևավորվել է բլյուզի հիմնական գործիքավորումից՝ հայտնի գլխավոր կիթառը, երկրորդ լարային գործիքը, բասը և հարվածային գործիքները[5] Ռոք երաժշտության մեջ մասնագիտացված երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք բենդ և որպես կանոն բաղկացած է երեքից հինգ անդամներից։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով, որտեղ անդամներն ունեն մեկ կամ ավել դեր՝ ներառելով վոկալիստ, գլխավոր կիթառահար, ռիթմի կիթառահար, բաս կիթառահար, թմբկահար և հաճախ ստեղնաշարային կամ այլ գործիք նվագող[9]։
Ռոքը որպես կանոն հիմնված է հասարակ ոչ սինկոպացված 4/4 ռիթմի վրա, որն ուղեկցվում է թմբուկի կրկնվող հարվածներով 2/4 ռիթմով[10]։ Մեղեդիները հաճախ հին երաժշտական ձևերից են առաջացած՝ ներառելով դորիական և միքսոլիդիան ձևերը։ Ռոք երգերը 1950-ականներից[11] մինչև մասնավորապես 1960-ականների կեսերը հաճախ օգտագործել են բանաստեղծական կրկներգի կառույցը առաջացած բլյուզից և ֆոլկից, բայց այս նախատիպից[12] զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Քննադատները շեշտել են ռոքի էլեկտրականությունն ու ոճական բազմազանությունը[13]։ Իր բարդ պատմության և այլ երաժշտական և մշակութային ձևերից տարրեր վերցնելու հակում ունենալու պատճառով ռոք երաժշտությանը անհնար է տալ հստակ երաժշտական սահմանում[14]։
Ի տարբերություն հանրաճանաչ երաժշտության շատ ավելի հին ոճերի` ռոք երգերի խոսքերը բացի ռոմանտիկ սիրուց առնչվում են մի շարք թեմաների, ինչպիսիք են` սեքսը, հեղափոխությունն ընդդեմ «Իսթեբլիշմենթի», սոցիալական խնդիրները և ապրելակերպը[10] Այս թեմաները փոխանցվել են մի շարք աղբյուրներից` ներառյալ Tin Pan Alley փոփ ավանդությունը, ֆոլկ երաժշտությունն ու ռիթմը և բլյուզը[15]։ Երաժշտական լրագրող Ռոբերտ Քրիստգոուն բնութագրում է ռոքի խոսքերը որպես «ոսկե միջին» պարզ առոգանությամբ և կրկներգով և վստահեցնում է, որ ռոքի հիմնական գործառույթը վերաբորում է երաժշտությանը, կամ ընդհանուր առմամբ`աղմուկին[16]։ Սպիտակամորթ, արական սեռի և միջին դասի երաժիշտների գերակայությունը ռոք երաժշտության մեջ շատ հաճախ է նկատվել[17], և ռոքը դիտվել է որպես երաժշտական սև ձևերի յուրացում երիտասարդ, սպիտակամորթ և մեծ մասամբ արական սեռի հանդիսատեսի[18] համար։ Արդյունքում` ռոքը համարվել է որպես ոճի և խոսքերի[19] օգնությամբ այս խմբի մտահոգություններն արտահայտող միջոց։ Քրիստգոուն 1972 թվականին գրել է, որ չնայած որոշ բացառությունների` «ռոքնռոլը ենթադրում է տղամարդկային սեքսուալության և ագրեսիայի նույնականացում»[20]։
Ուշ 1960-ականներից սկսած, երբ «ռոք» տերմինը սկսեց օգտագործվել առնչվելով ռոքնռոլի հետ, այն հակադրվել է փոփ երաժշտությանը, որի հետ կիսել է շատ առանձնահատկություններ, բայց որից այն առանձնացվել է երաժշտականությանը, կենդանի կատարմանն ու լուրջ և առաջադիմական թեմաների կենտրոնացմանն ուղղված շեշտադրմամբ` որպես իրականության գաղափարախոսություն, որը հաճախ կապակցված է ժանրի պատմությանն և զարգացմանն[21] իրազեկվածության հետ։ Ըստ Սայմն Ֆրիթի`«ռոքն ավելին է քան փոփը, ավելին` քան ռոքնռոլը։ Ռոք երաժիշտները միավորում են հմտության և տեխնիկայի վրա դրված շեշտադրումն արվեստի ռոմանտիկ հասկացության հետ` որպես գեղարվեստական, իրական և անկեղծ[21] արտահայտում»։ Նոր հազարամյակում ռոք տերմինը հաճախ օգտագործվել է որպես ընդհանուր տերմին` ներառելով փոփ, ռեգգի, սոուլ երաժշտության և նույնիսկ հիփ հոփի ձևերը, որոնց հետ այն ազդեցություն է կրել, բայց հաճախ հակադրվել իր պատմության[22] մեծ մասի միջոցով։
Հիմնական հոդվածը`Ռոքնռոլ
Տես նաև`Ռոքնռոլի ծագումը և Ռոքաբիլի
Ռոք երաժշտության հիմքը ռոքնռոլն է, որը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում ուշ 1940-ական և վաղ 1950-ական թվականներին և արագ տարածվել է աշխարհի մեծ մասում։ Իր անմիջական սկզբնաղբյուրներ են հանդիսանում տվյալ ժամանակաշրջանի երաժշտական տարբեր «սև» ժանրերը` ներառելով ռիթմ ընդ բլյուզը և հոգևոր երաժշտությունը քանթրիի և ուեսթերնի հետ[23]։ 1951 թվականին Քլիվլենդում (Օհայո) դիջեյ Ալան Ֆրիդը սկսեց նվագել ռիթմ և բլյուզ երաժշտություն (որը հետո կոչվեց «ռասայական երաժշտություն») բազմառասա հանդիսատեսի համար և առաջին անգամ «ռոքնռոլ» արտահայտությունը երաժշտությունը նկարագրելու համար օգտագործելը նրան է վերագրված[24]։
Բանավեճ է սկսվում, թե որ ձայնագրությունը պետք է համարվի առաջին ռոքնռոլ ձայնագրությունը։ Հավակնորդներն էին Գորի Քարթերի Rock Awhile-ը (1949) Ջիմմի Փրեսթոնր Rock the Joint-ը (1949)[25], որի քավր տարբերակը 1952 թվականին ձայնագրեց Bill Haley & His Comets խումբը[26], և Ջեքի Բրենսթոնի և իր Delta Cats-ի (Այք Թրները և իր Kings of Rhythm խումբը) Rocket 88-ը 1951 թվականին Սեմ Ֆիլիփսի կոմից Sun Records-ի համար ձայնագրված[27]։ Չորս տարի անց Բիլ Հելիի Rock Around the Clock-ը (1955) դարձավ առաջին ռոքնռոլ երգը Բիլբորդ ամսագրի հիմնական թոփ վաճառքների և էիրփլեյի աղյուսակներում և հանրաճանաճ մշակույթի համար դուռ բացեց ամբողջ աշխարհում:[28][29]
Քննարկվում է նաև, որ Էլվիս Փրեսլիի Մեմֆիսի «Սան Ռեքորդսի» համար գրված առաջին "That's All Right (Mama)" (1954) սինգլը կարող է լինել առաջին ռոքնռոլ ձայնագրությունը[30], բայց միևնույն ժամանակ Բիգ Ջոու Թրների "Shake, Rattle & Roll"-ը արդեն Բիլբորդի R&B ցանկն էր գլխավորում։ Շոուտով ռոքնռոլը ամերիկյան ձայնագրությունների վաճառքում և էստրադային երգիչների համար ինչպիսիք են Էդի Ֆիշերը, Փերրի Քոմոն և Փեթի Փեյջը (ովքեր գերիշխել են հանրաճանաչ երաժշտության նախորդ տասնամայակում) հիմնական մղումն էր[31]։
Ռոքնռոլը համարվել է առաջատարը մի շարք տարբեր ենթաժանրերում` ներառելով ռոքաբիլին` ռոքնռոլը «հիլբիլի» քանթրի երաժշտության հետ միախառնված, որը հիմնականում նվագվել և ձայնագրվել է 1950-ականների կեսին սպիտակամորթ երաժիշտների կոմից ինչպիսիք են` Կառլ Փերկինսը, Ջերրի Լի Լյուիսը, Բադիի Հոլին, և ամենամեծ առևտրային հաջողությամբ Էլվիս Փրեսլլի[32] կոմից։ «Դու ուոփ» ժանրը, ի տարբերություն, շեշտը դրեց բազմաբնույթ հնչյունային հարմոնիաների և անիմաստ երկրորդական տեքստի վրա, որոնք հինականւոմ եղեկցվում էին թեթև գործիքավորմամբ, և սկզբնավորվել է 1930-ականների և 1940-ականների աֆրոամերիկյան վոկալային խմբերից[33]։ The Crows, The Penguins, The El Dorados և The Turbans ներկայացումները դարձան հիմնական հիթերը և The Platters խումբը "The Great Pretender" (1955) [34] երգով և The Coasters խումբը հումորային երգերով, ինչպիսին է` "Yakety Yak" (1958), մուտք գործեցին ժամանակաշրջանի[35] ամենահաջողված ռոքնռոլ ներկայացումների շարք:[36]
Տվյալ դարաշրջանում նաև նկատվեց էլեկտրական կիթառի հանրաճանաչության և ռոքնռոլ ոճով նվագելու աճը այնպիսի կատարողների միջոցով, ինչպիսիք են` Չակ Բերրին, Լինք Րեյը և Սկոթի Մուրը[37]։ Էլեկտրիկ բլյուզի կիթառահարներ Գիթար Սլիմի[38], Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կոմից վաղ 1950-ականներին ներկայացված հնչյունների ձայնային փոփոխությունների կիրառումը հանրայնացվեց Չակ Բերրի կողմից 1950-ականների կեսերին[39]։ was popularized by Chuck Berry in the mid-1950s.[40] Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կողմից վաղ 1950-ականներին[39] ներկայացված ուժեղ ակորդների կիրառումը հանրայնացվեց Լինք Րեի կողմից ուշ 1950-ականներին[41]։
Միացյալ Թագավորությունում Թրեդ ջազ և ֆոլկ շարժումները հանգեցրին Բրիտանիայում բլյուզ երաժիշտներին այցելություններին[42]։ Լոննի Դոնեգընի 1955 թվականի հիթ "Rock Island Line"-ը շատ մեծ ազդեցություն ունեցավ և օգնեց երկրում «սկիֆլ» երաժշտական խմբերի տարածմանը, որոնցից շատերը` ներառյալ Ջոն Լենոնի "Quarrymen"-ը սկսեցին ռոքնռոլ կատարել[43]։
Մեկնաբանները ռոքնռոլի անկումը համարում են ուշ 1950-ականները և վաղ 1960-ականները։ Մինչև 1959 թվականը, Բադի Հոլլիի, The Big Bopper-ի ր Ռիթչի Վալենսի մահը ավիավթարի հետևանքվով, Էլվիսի բանակ մեկնումը, Լիթլ Ռիչարդի քարոզիչ դառնալը, Ջերրի Լի Լյուիսի և Չակ Բերրիի հետապնդումը և կաշառակերության սկանդալը զգացրին, որ ռոքնռոլի դարաշրջանն ավարտին է մոտեցել[44]։
Հիմնական հոդվածներ` Փոփ ռոք և Ինստրումենտալ ռոք
Տես նաև` Դու Ուոփ, Բրիտանական ռոքնռոլ, Սոուլ
«Փոփ» տերմինը վաղ 20-րդ դարից օգտագործվել է վերաբերելով ընդհանրապես հանրաճանաչ երաժշտությանը, բայց 1950-ականների կեսերից այն սկսել է օգտագործվել ուրիշ ժանրի համար` երտասարդական շուկային ուղված, հաճախ բնորոշվելով որպես ռոքնռոլին ավելի մեղմ այլընտրանք[45][46]։ Մոտավորապես 1967 թվականից այն «ռոք» տերմինին հակադրվելով ավելի շատ սկսեց օգրագործվել նկարագրելու համար ավելի առևտրային, ժամանակավոր և հասանելի մի ձև[21] Ի տարբվերություն ռոք երաժշտությանը համարվում է ավելի ժամանակատար աշխատանքների վրա կենտրոնացած, հատկապես` ալբոմների, հաճախ ասոցացվում էր որոշ ենթամշակույթների հետ (ինչպես օրինակ 1960-ականների հակակրթությունը), շեշտը դնում էր արտիստիկ արժեքների և «վավերականության» վրա, շեշտը դնում էր կենդանի կատարման և գործիքային կամ հնչյունային վիրտուոզության վրա և հաճախ համարվում էր որպես առաջադիմական զարգացումներ առաջ բերող ինչ-որ բան, քան թե պարզապես գոյություն ունեցող միտումները արտացոլող[21][45][46][47]։ Այնուամենայնիվ շատ փոփ և ռոք երաժշտություններ շատ նման են հնչողությամբ, գործիքավորումով և նույնիսկ լիրիկական բովանդակությամբ:[Ն 1]
Ուշ 1950-ականների և վաղ 1960-ականների ժամանակաշրջանը ավանդաբար համարվել է ռոքնռոլի դադարի դարաշրջան:[51] Բոլորովին վերջերս որոշ հեղինակներ Կաղապար:Weasel inline շեշտադրել են կարևոր նորարարությունները և միտումները այս ժամանակաշրջանում առանց որի հետագա զարգացումները հնարավոր չէին լինի[52][53] Մինչ վաղ ռոքնռոլը մասնավորապես ռոքաբիլլի ի հայտ գալու միջոցով ունեցավ առևտրային ամենամեծ հաջողությունը արական սեռի սպիտակամորթ կատարողների համար, այս դարաշրջանում այդ ժանրին գերիշխում էին սևամորթ իգական սեռի արտիստները։ Ռոքնռոլը չէր անհետացել 1950-ականների վերջին և նրա էներգիայի որոշ մասը կարող է նկատվել վաղ 1960-ականների «Թվիստ» պարի մոլության մեջ` գլխավորապես օգուտ բերելով Չաբի Չեքերի կարիեիային[53]:[Ն 2]
Քլիֆ Ռիչարդի "Move It"-ը եղավ առաջին բրիտանական ռոքնռոլ հիթը` արդյունավետորեն տանելով դեպի ռոքի բրիտանական հնչողությանը[56]։ 1960-ականների սկզբին նրա The Shadows խումբը գործիքավորումներ ձայնագրող ամենահաջողակ խումբն էր[57]։ Մինչ ռոքնռոլն իր տեղը զիջում էր թեթև փոփին և բալլադներին, բրիտանական ռոք խմբերը ակումբներում և տեղական պարերում, մեծապես ազդեցություն կրած լինելով Ալեքսիս Քորների նման բլյուզ-ռոքի նախաձեռնողներից, սկսում էին նվագել սպիտակամորթ ամերիկացիների կատարումներում հազվադեպ հանդիպող եռանդով ու դրայվով[58]։
Սոուլի գալուստը որպես հիմնական առևտրային մղում նույնպես նշանակալից էր։ Զարգանալով ռիթմից և բլյուզից և հեգևոր երաժշտության և փոփի վերակենդանացումով 1950-ականների կեսից Ռեյ Չարլզի և Սեմ Քուքի նման նախաձեռնողների կողմից առաջնորդված լինելով,[59] մինչև վաղ 1960-ականների կատարողները, ինչպիսիք են` Մարվին Գեյը, Ջեյմս Բրաունը, Արեթա ֆրանկլինը, Կյուրտիս Մեյֆիլդը և Ստիվի Ուանդերը գերիշխում էին R&B շարքերում անցնելով հիմնական փոփ շարքեր` օգնելով արագացնել իրենց ինտեգրումը, մինչդեռ Մոթաուն Ռեքորդսը և Ստաքս/Վոլթ Ռեքորդսը դառնում էին ձայնագրությունների արտադրության հիմնական ուժերը[60][Ն 3] Որոշ երաժշտական պատմաբաններ Կաղապար:Weasel inline նաև մատնանշում են կարևոր և նորարարական տեխնիկական զարգացումները, որոնք այս ժամանակաշրջանում ռոքնռոլի կառուցմանը նպաստեցին, ներառյալ` ձայնի էլեկտրոնային մշակումը նորարարների կողմից, ինչպիսին էր Ջոու Միքը[53]։
Հիմնական հոդվածը` Սըրֆ-ռոք երաժշտություն
Կատարողներ Դուեյն Էդիի, Լինք Րեյի և The Ventures-ի գործիքային ռոքնռոլը զարգացվել է Դիք Դեյլի կողմից, ով ավելացրեց տարբերվող "wet" ռեվերբերացիան, արագ անտերնատիվ զրնգոցը և միջին արևելյան և մեքսիկական ազդեցությունները։ Նա արտադրեց տեղական "Let's Go Trippin" հիթը 1961 թվականին և սկիզբ դրեց Սըրֆ երաժշտության մոլուցքին շարունակելով այնպիսի երգերով, ինչպիսին էր` "Misirlou"-ն (1962)[62] Դեյլի և իր Del-Tones-ի նման շատ նորաստեղծ Սըրֆ-ռոք խմբեր կազմավորվել են հարավային Կալիֆորնիայում, ներառյալ` Bel-Airs-ը, The Challengers-ը և Eddie & the Showmen-ը[62]։ The Chantays-ի "Pipeline"-ը 1963 թվականին դարձավ լավագույն 10 հիթերից մեկը և հավանաբար լավագույն Սըրֆ-ռոք երգն էր 1963 թվականի "Wipe Out"-ը The Surfaris-ի կողմից, որը գրավեց 2-րդ և 10-րդ տեղերը Բիլբորդի աղյուսակում 1965 թվականին[63]։
Սըրֆ-ռոքը որպես հնչյունային երաժշտություն հասավ իր առևտրային ամենամեծ հաջողությանը, մասնավորապես The Beach Boys-ի (1961 թվականին հարավային Կալիֆորնիայում ձևավորված խումբ) կատարումը։ Նրանց վաղ շրջանի ալբոմները ներառում էին և գործիքային Սըրֆ-ռոք և հնչյունային երգեր, որոնք ազդեցություն ունեցան ռոքնռոլի, Դու Ուոփի և Four Freshmen-ի հնչյունային փոփ կատարումների նման հարմոնիաներ։ Նրանց առաջին աղյուսակային հիթը` "Surfin"-ը 1962 թվականին հայտնվեց Բիլբորդի թոփ 100 ցանկում և դարձրեց Սըրֆ-ռքի մոլուցքը ազգային ֆենոմեն[64]։ Սըրֆ-ռոքի մոլուցքը և գրեթե բոլոր Սըրֆ-կատարողների կարիերաները արդյունավետորեն ավարտվեցին 1964 թվականից սկսված բրիտանական արշավանքներով։ [փա՞ստ][Ն 4]
Հիմնական հոդված` Բրիտանական արշավանք
Տես նաև` Բիթ, Բրիտանական բլյուզ, Բրիտանական ռոք
Մինչև 1962 թվականի վերջ այն ինչը սկիզբ կդներ բրիտանական ռոքին սկսվել է լիվերպուլյան The Beatles, Gerry & The Pacemakers և The Searchers և մանչեստերյան Freddie and the Dreamers, Herman's Hermits և The Hollies բիթ խմբերով։ Նրանք ամերիկյան շատ մեծ ազդեցություն ձեռք բերեցին` ներառելով սոուլը, ռիթմ և բլյուզը և սըրֆ-ռոքը[65]` ի սկզբանե վերահաստատելով ամերիկյան ստանդարտ երաժշտությունները և պարողների համար նվագելով։ Խմբերը, ինչպիսիք են` Նյուքասլի The Animals-ը և Բելֆաստի Them-ը[66] և մասնավորապես Լոնդոնի The Rolling Stones-ը և The Yardbirds-ը ռիթմ և բլյուզից և ավելի ուշ բլյուզից շատ ավելի են անմիջական ազդեցություն կրել[67]։ Շուտով այս խմբերը սկսում են ստեղծել իրենց սեփական գործերը` միախառնելով երաժշտության ամերիկյան ձևերը և էներգետիկ բիթ ավելացնելով։ Բիթ խմբերը հակված են «ուժգին, անդիմադրելի մեղեդիներին», մինչդեռ վաղ բրիտանական բլյուզ կատարողները հակված էին ավելի սեքսուալ, ագրեսիվ երգերի` հաճախ որդեգրելով հակասահմանադրական դիրքորոշում։ Այնուամենայնիվ հատկապես վաղ փուլերում կային նաև երկու ուղղությունների միջև երաժշտական խաչվածություն[68] Մինչև 1963 թվականը բիթ խմբերը Բիթլզի գլխավորությամբ սկեսլ էին Բրիտանիայում ազգային հաջողության հասնել։
"I Want to Hold Your Hand"-ը Բիթլզի` Բիլբորդի լավագույն 100-յակի[69] առաջին հորիզոնականը գրաված առաջին հիթն էր` 7 շաբաթ առաջին հորիզոնականը և ընդհանուր 15 շաբաթ աղյուսակում զբաղեցրած[70][71]։ 1964 թվականի փետրվարի 9-ին The Ed Sullivan Show--ին նրանց մասնակցությունն ունենալով 73 միլիոն դիտում (այդ ժամանակ ամերիկյան հեռուստաեթերային ծրագրի համար գեկորդային դիտում) հաճախ համարվում է ամենակարևոր փուլը ամերիկյան փոփ մշակույթի մեջ։ 1964 թվականի ապրիլի մեկ շաբաթվա ընթացքում Բիթլզը զբաղեցրեց 12 տարբեր հորիզոնականներ Բիլբորդի լավագույն 100 երգերի ցանկում` ներառելով նաև թոփ հնգյակը։ Բիթլզը շարունակեց դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառք ունեցող ռոք խումբը[72]։ Հաջորդ երկու տարիներին բրիտանացի կատարողները գերիշխեցին իրենց սեփական և ամերիկյան հորիզոնականներում Փիթերի և Գորդնի, The Animals-ի,[73] Մանֆրեդ Մենի, Փետուլա Կլարքի,[73] Ֆրեդիի և The Dreamers-ի, Ուեյն Ֆոնտանա և The Mindbenders-ի Herman's Hermits-ի, The Rolling Stones-ի,[74] The Troggs-ի և Դոնովանի[75] միջոցով, ովքեր բոլորն ունեին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեկ կամ մի քանի սինգլներ[70] Այլ հայտնի կատարողներից էին, ովքեր արշավանքի մի մասն էին կազմում, The Kinks-ը և The Dave Clark Five-ը[76][77]։
Բրիտանական արշավանքը միջազգայանացրեց ռոքնռոլի արտադրությունը` միջազգային հաջողության դուռ բացելով բրիտանացիների հետևորդների` իռլանդացի կատարողների համար[78] Ամեիկայում այն թերևս գործիքային սըրֆ երաժշտության, կանանց վոկալային խմբերի ավարտը դրեց և ամերկյան հորիզոնականներում գերիշխեց ուշ 1950-ականներին և 1960-ականներին[79]։ Բրիտանական արշավանքը մեծ դեր խաղաց նաև ռոք երաժշտության մեկ այլ ժանրի տարածման գործում և ավելացրեց կիթառով և հարվածային գործիքներով իրենց սեփական երաժշտությունը ստեղծով երգիչ-երգահանների ռոք խմբերին տրվող առաջնահերթությունը[33]։
Հիմնական հոդվածը` Գերիջ ռոք
Գերիջ ռոքը ռոք երաժշտության չմշակված տեսակ է, որը լայն տարածված էր մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում 1960-ականների կեսերին և այն ընկալման պատճառով, որ այն ստեղծվել է արվարձանային ընտանիքի ավտոտնակում[80][81]։ Գերիջ երգերը հաճախ արտացոլում էին ավագ դպրոցի կյանքի սթրեսները հիմնականում «ստող աղջիկների» մասին թեմանորվ[82] Խոսքերը և դրանք ներկայացնելու ձևերը ավելի ագրեսիվ բնույթ էին կրում, քան այդ ժամանակ ընդունված ձևն էր[80]։ Դրանք տարբերվում էին չմշակված միակորդանի երաժշտությունից մինչև ստուդիայում ձայնգրված երաժշտության նման որակ ունեցողները։ Երկրի շատ մասերում, մասնավորապես Կալիֆորնիայում և Տեքսասում կային նաև տարածքային տարբերակներ[82]։ Վաշինգթոնի հյուսիսարևելյան մասերը և Օրեգոնը ունեին ամենատարբերվող տարածքային հնչողությունը[83]։
Ոճը տարածքային տեսրաններից զարգացել է դեռ 1958 թվականից։ The Wailers-ի "Tall Cool One"-ը (1959) և The Kingsmen-ի "Louie Louie"-ն ժանրի հիմնական օրինակներն են իր կազմավորման փուլերում[84]։ Մինչև 1963 թվականը գերիջ խմբերի սինգլները մեծ թվերով ներխուժում էին երաժշտական ազգային աղյուսակները ներառյալ` Paul Revere-ը և The Raiders-ը[85], The Trashmen-ը[86] և The Rivieras-ը[87]։ Այլ ազդեցիկ գերիջ խմբերը ինչպիսն էր The Sonics-ը, երբեք չմտան Բիլբորդի թոփ 100-յակը[88]։
Բրիտանական արշավանքը մեծապես ազդեց գերիջ խմբերի վրա` տալով նրանց ազգային ունկնդիրներ` առաջնորդելով շատերին (հաճախ սըրֆ կամ հոթ-րոդ խմբերին) ընդունելու բրիտանական ազդեցությունը և խրախուսելով շատ խմբերի կազմավորվել[82] Հազարավոր գերիջ խմբեր կային Միացյալ Նահանգներում և Կանադայում այդ դարաշրջանում և ստոեղծում էին տարածքային հիթեր[82]։ Հիմնականում ընդունվում է, որ գերիջ ռոքն թե կոմերցիոն, թե արտիստիկ կերպով իր բարձունքին է հասել մոտավորապես 1966 թվականին[82]։ Մինչև 1968 թվականը ոճը հիմնականում անհետացել է ազգային աղյուսակներից և տողական մակարդակում սիրողական երաժիշտներն առնչվեցին քոլեջին, աշխատանքին կամ զինվորական ծառայությանը[82]։ Նոր ոճեր առաջ եկան գերիջ ռոքին փոխարինելու համար[89]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.