Հայկական ռոքը ռոք երաժշտության հայկական տարբերակն է, որ սկիզբ առավ 1960-ական թվականների կեսերից Հայաստանում։ Երևանում, Լենինականում և Կիրովականում գործում էին համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», և Երևանի «Դինամո» դահլիճում տեղի էին ունենում միջհանրապետական ռոք-փառատոներ։ Չնայած հետագա պետական ճնշումներին և միջամտություններին (այսպես, Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի հետաքրքիր խմբեր - «Ասպարեզը», որ ալբոմ թողարկեց սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այասը» (Երևանի -"Rock, Rock, Rock" և Սիսիանի փառատոների հաղթող)։ Սիրված խմբերի թվում էին «Տարերքը», հետագայում ԱՄՆ տեղափոխված "Տեսիլքը" և Արթուր Սահակյանի «Մաքսիմումը» հարդ-ռոք հիթերի իր մեկնաբանություններով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
1982-ին Լիդայի (Բելառուսիա) Միջազգային փառատոնում մրցանակ շահեց Լենինականի «Բամբիռ» խումբը։
1986-ին հայտնվեց հայկական ռոքի թերևս ամենանշանակալի ու ազդեցիկ խումբը- «Ոստան Հայոցը», որ ընդմիջումներով գոյություն ունի մինչ օրս։ «Ոստան Հայոցի» նախընտրած ոճը իրենց իսկ շնորհիվ հայացված հարդ-ռոքն է։ Խմբի անդամներից Արեգ Նազարյանը Հայաստանի սիրված երաժիշտներից և հնչյունավորողներից է, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամ, մեծ է նրա ներդրումը և հայկական ռոքի ու նրա արիական փիլիսոփայության կազմավորման գործում։
«Dumbarton Oaks»-ը հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ միախառնեց ռոքի ու դասականի տարրերը ինչպես ասենք "Once Upon a Time There Lived a Cadence" կոմպոզիցիայում։ Հետագայում ճանաչում ձեռք բերեցին «MDP» և «Oaksenham» խմբերը։
Սկսած 1980-ականներից սեփական երգերի կատարումներով հանդես է գալիս Վահան Արծրունին, որն իր ինքնատիպ ոճով ու հաճախակի համերգներով դարձավ Հայաստանում թե նրա սահմաններից դուրս ճանաչված արվեստագետ։ Արծրունին «Գաուդեամուս» երևանյան ռոք-փառատոների կազմակերպիչն էր, որտեղ հանդես էին գալիս «Ոստան Հայոցը», «Strangers»-ը, «Hieronymus Bosch»-ը, մոսկովյան «Կրեմատորին»։ Նրա հիմնած «Artsruni»-ն արժանացավ եվրոպական երաժշտագետների բարձր գնահատականին։
«Լավ Էլի»-ի ղեկավար Գոռ Մխիթարյանը հաջողության հասավ նաև ԱՄՆ-ում։
Ներկայումս ակտիվորեն գործող խմբերից են «The Kings' Cross»-ը, «Alter Ego»-ն, «Նաիրի»-ն և Էմփիրեյը, «Daeron»-ը, Դիվահարը։
Նոր սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց համարում են հայ-ամերիկյան «System of a Down»-ի հետևորդներ։ Երիտասարդների կողմից սիրված խմբերից են Դորիանսը, «The Beautified Project»-ը, «Սարդ»-ը, «Բամբիռ»-ը, «Աստծո Բանակը», «Որդան Կարմիր», «Ռեինկարնացիա»-ն և «Արամազդ» սփիդ-մեթալ խումբը։ Կան նաև հայկական բլեք մետալ խմբեր՝ Ռահվիրա, Blood Covenant, Դիվահար, Բոկռագ Death մետալ խումբը։
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.