From Wikipedia, the free encyclopedia
Սըր Քլիֆ Ռիչարդ (անգլ.՝ Sir Cliff Richard, ամբողջական անունը՝ Հարի Ռոջեր Ուեբ անգլ.՝ Harry Rodger Webb, հոկտեմբերի 14, 1940[2][3][4], Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]), հայտնի երաժշտության բրիտանացի կատարող, ով անգլիացիներից առաջինն է եղել, որ սկսել է ռոքնռոլ կատարել։ Նրան համարում են բրիտանական աղյուսակների արքան, այն պատճառով, որ նա 25 անգամ գլխավորել է աղյուսակները, իսկ ազգային սինգլների հիթ շքերթներում՝ 14 անգամ։
Քլիֆ Ռիչարդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Cliff Richard |
Ի ծնե անուն | Գարի Ուեբ |
Նաև հայտնի է որպես | Cliff Richard |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1940 Լակհնաու, Բրիտանական Հնդկաստան |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ռոքնռոլ, էստրադա |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 1958 - այժմ |
Լեյբլ | EMI |
Կրթություն | St. Thomas' Church School, Howrah? և Cheshunt School? |
Անդամակցություն | Cliff Richard & The Shadows? |
Պարգևներ | |
Կայք | cliffrichard.org |
Cliff Richard Վիքիպահեստում |
17 տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Մեծ Բրիտանիա։ Հարի Ուեբը իր սոլո երաժշտական կարիերան սկսել է 1958 թվականին, երբ պայմանագիր է կնքել «EMI»-ի հետ և Մեծ Բրիտանիայում դարձել է առաջիններից մեկը, ով ստեղծագործում է ռոքնռոլ ժանրում։
Բիթլոմանիայի ժամանակ միայն Էլվիս Փրեսլին կարողացավ համեմատել Քլիֆին մյուս անգլիացի ստեղծագործողների ճանաչման շրջանում։ Հանդես եկավ The Shadows խմբի հետ, որի հետ համագործակցության ընթացքում Քլիֆը ձայնագրել է այդ տարիների հիթերից՝ Livin' Lovin' Doll» (1959) и «The Young Ones» (1961)։
1964 թվականին Քլիֆ Ռիչարդը զբաղվել է կրոնական աշխատանքով ինչը խոնչընդոտ է հանդիսացել իր երաժշտական կարիերայի համար։ Թոմ Ջոնսոնի հետ նա դարձել է բրիտանական էստրադայի սյուներից մեկը։ 1968 թվականի Քլիֆը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և գրավել է երկրորդ հորիզոնականը «Congratulations» երգով, իսկ 1973 թվականին՝ երրորդ հորիզոնականը՝ «Power to All Our Friends» երգով։ Քլիֆ Ռիչարդի ճանաչմանը նպաստել է նաև այն, որ նա հանդես է եկել մյուզիքլներում։
1976 թվականին երգիչը թողարկել է «Devil Woman» սինգլը, որը դարձավ նրա առաջին հիթը ԱՄՆ-ում։ Դրանից հետո թողարկել է մի շարք բեսթսելլերներ՝ «We Don’t Talk Anymore» (գրավել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում), «Suddenly» (Օլիվիա Նյութոն Ջոնի հետ դուետ)։ 1976 թվականին ավարտել է իր շրջագայությունը ԽՍՀՄ-ում, տվել է 12 համերգ Լենինգրադում և 8 համերգ Մոսկվայում, իսկ «Մեղեդի» ստուդիան թողարկել է նրա երկու ալբոմ և սինգլ։
1995 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ը Ռիչարդին շնորհել է «Սըր» պատվանունը։ 1999 թվականի դեկտեմբերին Ռիչարդը թողարկել է իր սուրբ ծննդյան ձայնագրությունը («Millennium Prayer»), մտածելով, որ այն բարձր հորիզոնականներ կզբաղեցնի աղյուսակներում։
2002 թվականին հարցման արդյունքում Քլիֆը հայտնվեց 100 մեծն բրիտանացիների ցանկում։ Ռիչարդի «Congratulations» երգը դարձավ Եվրատեսիլի լավագույն հիթերից մեկը ամբողջ պատմության ընթացքում։
1993 թվականին Քլիֆ Ռիչարդը ստեղծել է իր գինու ընկերությունը[6]։
Հարցազրույցների ժամանակ Քլիֆը նշել է, որ ինքը ամուրի է[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.