From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի սահմաններ, աշխարհի խոշորագույն պետության՝ Ռուսաստանի Դաշնության ցամաքային, ծովային և օդային սահմանների ամբողջությունը։ Այն ընդհանուր ցամաքային սահմաններ ունի 14 ինքնիշխան պետությունների հետ[1], ինչպես նաև ծովային երկու նեղ սահմանագիծ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։ Ռուսաստանն ընդհանուր սահման ունի նաև մասամբ ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստան Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկարությունը կազմում է 22,407 կիլոմետր[1] և աշխարհի բոլոր երկրների շարքում ունի երկրորդ ամենամեծ ցամաքային սահմանը` Չինաստանից հետո։ Ռուսաստանի Դաշնության միջազգայնորեն ճանաչված սահմանները (նախկինում՝ ՌԽՖՍՀ-ի) փոփոխության չեն ենթարկվել 1956 թվականից սկսած։ Մինչ այդ մի շարք երկրների հետ սահմանը, ինչպես օրինակ՝ Չինաստանի, որոշակի փոփոխություն էր ունեցել։ Այն նույնն էր մնացել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը միջազգային հանրության կողմից չէր ճանաչվել։ Բացի այդ, միջազգային հանրությունը չի ճանաչում նաև 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինա ներխուժման հետևանքով Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի որոշ հատվածների բռնակցումը Ռուսաստանին։
Ռուսաստանի Դաշնությունն սահմանակից է ավելի շատ երկրների, քան աշխարհի ցանկացած այլ պետություն՝ իր հսկայական տարածքի շնորհիվ։ Երկու աղյուսակներում ցամաքային սահմաններից զատ ներառված են նաև ծովային սահմանները (Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ)։
Պետություն | Ցամաքային սահման | Ծովային սահման | Լրացուցիչ տեղեկատվություն |
---|---|---|---|
Նորվեգիա | 195.8 կմ | 23.3 կմ | Ռուս-նորվեգական սահման |
Ֆինլանդիա | 1,271.8 կմ | 54.0 կմ | Ռուս-ֆիննական սահման |
Էստոնիա | 324.8 կմ | 142.0 կմ | Ռուս-էստոնական սահման |
Լատվիա | 270.5 կմ | չունի | Ռուս-լատվիական սահման |
Լիտվա | 266.0 կմ | 22.4 կմ | Ռուս-լիտվական սահման |
Լեհաստան | 204.1 կմ | 32.2 կմ | Ռուս-լեհական սահման |
Բելառուս | 1,239.0 կմ | չունի | Ռուս-բելառուսական սահման |
Ուկրաինա | 1,974.04 կմ | 321 կմ | Ռուս-ուկրաինական սահման |
Վրաստան | 894 կմ | չունի | Ռուս-վրացական սահման |
Ադրբեջան | 327.6 կմ | 22.4 կմ | Ռուս-ադրբեջանական սահման |
Ղազախստան | 7,512.8 կմ | 85.8 կմ | Ռուս-ղազախական սահման |
Չինաստան | 4,209.3 կմ | չունի | Ռուս-չինական սահման |
Մոնղոլիա | 3,485.0 կմ | չունի | Ռուս-մոնղոլական սահման |
Հյուսիսային Կորեա | 17.3 կմ | 22.1 կմ | Ռուս-հյուսիսկորեական սահման |
Ճապոնիա (Ռուսական և միջազգային պնդումներ) | չունի | 194.3 կմ | Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր |
Ճապոնիա (Ճապոնական պնդում) | չունի | ? | |
ԱՄՆ | չունի | 49.0 կմ | ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր |
Այս աղյուսակում ներառված են նաև մասամբ ճանաչված պետություններ։
Country | Land | Sea | More information |
---|---|---|---|
Նորվեգիա | 195.8 կմ | 23.3 կմ | Ռուս-նորվեգական սահման |
Ֆինլանդիա | 1,271.8 կմ | 54.0 կմ | Ռուս-ֆիննական սահման |
Էստոնիա | 324.8 կմ | 142.0 կմ | Ռուս-էստոնական սահման |
Լատվիա | 270.5 կմ | չունի | Ռուս-լատվիական սահման |
Լիտվա | 266.0 կմ | 22.4 կմ | Ռուս-լիտվական սահման |
Լեհաստան | 204.1 կմ | 32.2 կմ | Ռուս-լեհական սահման |
Բելառուս | 1,239.0 կմ | չունի | Ռուս-բելառուսական սահման |
Ուկրաինա | 2903.6 կմ | 321 կմ | Ռուս-ուկրաինական սահման (ներխուժումից առաջ) |
Վրաստան | 572.5 կմ | չունի | Ռուս-վրացական սահման |
Աբխազիայի Հանրապետություն[3] | 255.4 կմ | 22.4 կմ | Ռուս-աբխազական սահման |
Հարավային Օսիայի Հանրապետություն | 70 կմ | չունի | Ռուս-վրացական սահման |
Ադրբեջան | 327.6 կմ | 22.4 կմ | Ռուս-ադրբեջանական սահման |
Ղազախստան | 7,512.8 կմ | 85.8 կմ | Ռուս-ղազախական սահման |
Չինաստան | 4,209.3 կմ | չունի | Ռուս-չինական սահման |
Մոնղոլիա | 3,485.0 կմ | չունի | Ռուս-մոնղոլական սահման |
Հյուսիսային Կորեա | 17.3 կմ | 22.1 կմ | Ռուս-հյուսիսկորեական սահման |
Ճապոնիա | չունի | 194.3 կմ | Ռուս-ճապոնական սահման, Հարավային Կուրիլյան կղզիների պատկանելիության հիմնախնդիր |
ԱՄՆ | չունի | 49.0 կմ | ԽՍՀՄ-ԱՄՆ ծովային սահմանի համաձայնագիր |
Ստորև ներկայացված են Ռուսաստանի Դաշնության դաշնային այն սուբյեկտները, որոնք իրենց մեջ ներառում են ինչպես Ռուսաստանի հարևան շրջանները, այնպես էլ արտասահմանյան երկրների հարևան շրջանները։
Հյուսիսային Օսիայի Հանրապետություն
Խանտի-Մանսիական ինքնավար շրջան
Սախա-Յակուտիայի Հանրապետություն
Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը ներկայումս վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ուկրաինան և միջազգային հանրության մեծ մասը Ղրիմը դիտարկում են որպես Ուկրաինայի կազմում ինքնավար հանրապետություն, իսկ Սևաստոպոլը հատուկ կարգավիճակ ունեցող ուկրաինական քաղաք։ Մինչդեռ Ռուսաստանը Ղրիմը համարում է իր դաշնային սուբյեկտներից մեկը, իսկ Սևաստոպոլը՝ դաշնային երեք քաղաքներից մեկը[4][5]։
2022 թվականին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մի հատվածների բռնակցման մասին, որը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.