From Wikipedia, the free encyclopedia
Ժան-Բատիստ-Նիկոլա-Ռոբեր Շուման (ֆր.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman, լյուքս.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman, հունիսի 29, 1886[1][2][3][…], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ[4] - սեպտեմբերի 4, 1963[4][1][5][…], Scy-Chazelles[4][6][7][…]), Ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։ Ֆրանսիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և ՆԱՏՕ-ի հիմնադիրներից[11]:
Ռոբեր Շուման | |
լյուքս.՝ Jean-Baptiste Nicolas Robert Schuman | |
Կուսակցություն՝ | Popular Republican Movement?, Lorrain Republican Union? և Popular Democratic Party? |
---|---|
Ծննդյան օր՝ | հունիսի 29, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ[4] |
Վախճանի օր՝ | սեպտեմբերի 4, 1963[4][1][5][…] (77 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Scy-Chazelles[4][6][7][…] |
Պարգևներ՝ | |
Ծնվել է 1886 թվականի հունիսի 29-ին Լյուքսեմբուրգում, նրա ընտանիքը եկել է Լյուքսեմբուրգի սահմանին մոտ գտնվող Լոթարինգիայի Էվրանժ քաղաքից (1871-1918 թվականներին եղել է Գերմանական կայսրության մաս): Լյուքսեմբուրգերենը եղել է մայրենի լեզուն, դպրոցում սովորել է ֆրանսերեն: Ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Գերմանիայում պետական ծառայության մեջ (առողջական պատճառներով զորակոչի չի ենթարկվել)։ Այն բանից հետո, երբ 1918 թվականին Լոթարինգիան հանձնվել է Ֆրանսիային, ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Շումանի քաղաքական կարիերան սկսվել է 1919 թվականին, երբ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Մոզելի դեպարտամենտի պատգամավոր։
1940 թվականին ձերբակալվել է գերմանական օկուպացիոն վարչակազմի կողմից նացիստական իշխանությունների քաղաքականությանը դիմակայելու համար, բանտարկվել է, փախել 1942 թվականին և մասնակցել Դիմադրության շարժմանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մասնակցել է Ժողովրդա-հանրապետական շարժման կազմակերպմանը (պատերազմից առաջ սատարել է նրա նախորդին՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը)։
1946-1947 թվականներին եղել է ֆինանսների նախարար Բիդոյի և Ռամադիեի կառավարություններում։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1947 թվականի նոյեմբերից մինչև 1948 թվականի հուլիսը և 1948 թվականի օգոստոս-սեպտեմբերին։ 1948-1952 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1955-1956 թվականներին՝ արդարադատության նախարար, 1958-1960 թվականներին՝ Եվրոպական խորհրդի Խորհրդատվական վեհաժողովի նախագահ։ 1950 թվականի մայիսի 9-ին Շումանի ելույթը, որում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է Ածխի և պողպատի եվրոպական համայնքի ստեղծման նախագիծը, նշանավորել է Եվրոպական միության ստեղծման գործընթացի սկիզբը: Սահմանադրական կոնվենցիայի որոշմամբ մայիսի 9-ն այսուհետ նշվում է որպես Եվրոպայի օր։ Մահացել է Սի-Շազելում ( Մեցի մոտ) 1963 թվականի սեպտեմբերի 4-ին։
Խոսել է լյուքսեմբուրգերեն, ֆրանսերեն և գերմաներեն:
Եվրոպական ինտեգրման գործընթացում Ռոբեր Շումանի կարևոր ներդրումն էր այսպես կոչված «Շումանի պլանը»՝ նախագիծը, որը առաջադրել է 1950 թվականին՝ միավորելու Արևմտյան Եվրոպայի մի շարք պետությունների ածուխի, երկաթի հանքաքարի և մետալուրգիական արդյունաբերությունը։ Գաղափարն ի սկզբանե առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և տնտեսագետ Ժան Մոնեն կանցլեր Ադենաուերին: Ծրագրի հիման վրա 1951 թվականի ապրիլի 18-ին Փարիզում Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունները համաձայնագիր են կնքել Ածխի և պողպատի եվրոպական համայնքի (ԵԱԱԽ) ստեղծման մասին։ 1975 թվականին վերահսկել է Արևմտյան Եվրոպայում պողպատի արտադրության մոտ 90%-ը, ածխի արտադրության գրեթե 100%-ը և երկաթի հանքաքարի արտադրության 50%-ը։ Ծրագրի նպատակն եղել է կանխել Գերմանիայի կամ Ֆրանսիայի գաղտնի միակողմանի վերազինումը[12]: 1973 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԽ-ին են միացել Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան։
Ֆրանսիական Մեց քաղաքի թեմի ծխականները 14 տարի շարունակ փորձել են նրա անվանը պաշտոնապես ավելացնել «օրհնված» նախածանցը, ինչը կլիներ սրբերի կոչման առաջին քայլը։ Նրանք հավաքել են և Վատիկանի սրբադասման հանձնաժողովին են ուղարկել 66 փաստաթուղթ՝ համարելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանս-գերմանական խաղաղ հարաբերությունները Շումանի ստեղծած հրաշքն են։ Ծխականները պատասխան են ստացել Հռոմի պապից, որը, բարձր գնահատելով նախարարի՝ որպես կաթոլիկի անձնական հատկանիշները, խնդրել է զերծ մնալ քաղաքական գործիչների գործողությունները «հրաշալի» համատեքստում մեկնաբանելուց[13]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.