Ալ-Տահտաուին (ամբողջական անուն՝ արաբ․՝ رفاعة رافع الطهطاوي, Ռիֆա՛ա Ռաֆի՛ ալ-Տահտաուի, հոկտեմբերի 15, 1801(1801-10-15)[1][2], Tahta, Եգիպտոս, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1873(1873-05-27)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն), արաբ գրող, թարգմանիչ և եգիպտագետ, համարվում է նահդայի հիմնադիրներից մեկը։

Արագ փաստեր Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուիرفاعة رافع الطهطاوي, Ծնվել է ...
Ռիֆաա Ռաֆի ալ-Տահտաուի
رفاعة رافع الطهطاوي
Thumb
Ծնվել էհոկտեմբերի 15, 1801(1801-10-15)[1][2]
ԾննդավայրՏահտա
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է1873 / 1290 Հիջ.
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(գրող, թարգմանիչ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրթությունալ-Ազհար համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում»
ԱզգականներMohamed Fathi Rifaa al-Tahtawi?
 Rifa'a el-Tahtawi Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Ալ-Տահտաուին ծնվել է Տահտայում, Վերին Եգիպտոսում։ Ավարտել է ալ-Ազհարի համալսարանը։ Ավարտելուց հետո Մուհամմադ Ալին նրան նշանակում է հոգևոր առաջնորդ՝ իմամ, ով պետք է ուղեկցեր 1826 թ. Ֆրանսիա ուղարկված 44 անդամներին։ 6 տարի անցկացնելով Ֆրանսիայում, հենց այստեղ գրում է իր ճամփորդության մասին, սակայն այն հրատարակվում է 1834 թվականին, Ֆրանսիայից Եգիպտոս վերադառնալուց հետո։ Գիրքն իրենով նորություն էր արաբ հասարակության համար։ Ալ-Տահտաուին այն անվանել է «Մաքուր ոսկու հայտնաբերումը Փարիզ այցելության ընթացքում» ( արաբերեն՝ تخليص الإبريز في تلخيص باريز) , որը հաճախ անվանում են նաև Ռիֆայի ճամփորդություն։ Նրա ստեղծագործության մեջ Ֆրանսիան ներկայացվում է որպես բազմաթիվ բարիքների աղբյուր։ Մանրամասն պատմվում է ֆրանսիական կարգուկանոնի և սովորույթների մասին։

Thumb

Ըստ նրա հատկապես ընդօրինակման են արժանի կրթական և գիտական համակարգերը, հասարակության քաղաքական կազմակերպման ձևերը։ Չնայած կյանքի նկատմամբ ունեցած իր ավանդական մոտեցմանը՝ ալ-Տահտաուին ոչ միայն ընդունում է, այլ նաև ապացուցում է ֆրանսիացիների առավելությունը կրթական ոլորտում։ Նա կարծում էր, որ պետք է ընդօրինակել ֆրանսիական կրթական համակարգը, որպեսզի համակողմանի զարգանան գիտությունները՝ առանց որոնց անհնար է հզոր բանակի և նավատորմի ստեղծումը։ Նրա ստեղծագործության մեջ բավական շատ նկարագրություններ կան Ֆրանսիայի քաղաքական ինստիտուտների վերաբերյալ։ Հեղինակը մեծ համակրանքով գրում է լիբերալ շարժումների, սահմանադրական կառավարման մասին։ Պատմում է նաև 1830 թ. տեղի ունեցած հուլիսյան շարժման մասին։ Նրա գրքում շատ մեծ տեղ են գրավում նրա գաղափարները անկախության և ազատության մասին։ Ալ-Տահտաուին նշում է, որ ֆրանսիացիների համար ազատությունը նույնն է, ինչ եգիպտացիների համար արդարությունը, քանի որ իշխանությունը ազատության պայմաններում նշանակում է բոլոր մարդկանց հավասարությունը օրենքի առջև։ Ընդունելով բոլոր մարդկանց հավասարությունը, ալ-Տահտաուին չի ընդունում արևելյան ղեկավարների անսահմանափակ իշխանությունը։ Նա կարծում է, որ լիակատար իշխանությունը պատկանում է Աստծուն։ Իր մտածմունքների վերջում ալ-Տահտաուին գալիս է այն եզրահանգման, որ լիակատար արդարություն աշխարհում չկա և որ այն հարաբերական երևույթ է։

Պետք է նշել նաև, որ ալ-Տահտաուին եկել է այն եզրահանգման, որ ազատությունը, հավասարությունը և արդարությունը համահավասար են։ Նրա կարծիքով մեծ տարբերություն չկա բնական իրավունքի և շարիաթի միջև։ Հասարակության կառուցվածքի եվրոպական ձևերը հնուց հայտնի են մուսուլմանական աշխարհում։ Եվ դրանք չեն հակազդում իսլամին։ Նրա գործունեությունը առաջին խոշոր ներդրումն էր արաբների մեջ ֆրանսիական լուսավորիչների հասարակական-քաղաքական հայացքների պրոպագանդումը։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.