From Wikipedia, the free encyclopedia
Սվեն Ռիչարդ Բերգ (շվեդ.՝ Johan Edvard Bergh, դեկտեմբերի 28, 1858[1][2][3][…], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] - հունվարի 29, 1919[1][2][3][…], Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ բնանկարիչ և դիմանկարիչ, արվեստագետ, մանկավարժ, Շվեդիայի ազգային թանգարանի տնօրեն (1915 թվականից)։ Թեև երկար տարիներ ապրել է Ֆրանսիայում, չի տարվել իմպրեսիոնիզմով` նախընտրելով այնպիսի բնանկարիչների նատուրալիզմն, ինչպիսն է Ժյուլ Բաստիեն Լըպաժը։ Մերժել է նաև պլեներ բնանկարներ ստեղծելու գաղափարը[5]։ Բնանկարիչների շվեդական նոր դպրոցի հիմնադիր Յոհան Էդուարդ Բերգի որդին է։
Ռիչարդ Բերգ շվեդ.՝ Johan Edvard Bergh | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1858[1][2][3][…] |
Ծննդավայր | Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[2] |
Վախճանվել է | հունվարի 29, 1919[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Nacka församling, Նակկա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչության ուսուցիչ և նկարիչ |
Ոճ | սիմվոլիզմ[4] |
Ժանր | բնանկար և դիմապատկեր |
Թեմաներ | դիմանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Բանաստեղծ Գուստավ Ֆրյոդինգ, Ավարտվող օր և Էլլեն. նկարչի դուստրը |
Ուսուցիչ | Էդվարդ Պերսեուս և Ժան Պոլ Լորան |
Աշակերտներ | Kaju von Koch?, Hilding Nyman?, Otto Johansson?, Հելգա Սթենհամար և Աստրիդ Վահլստեդտ |
Պարգևներ | |
Պաշտոն | թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Konstnärsförbundet, Q10712940?, Opponenterna? և Երազների գաղութ |
Հայր | Johan Edvard Bergh?[2] |
Մայր | Amanda Helander? |
Ամուսին | Gerda Ingeborg Winkrans? |
Զավակներ | Maja Bergh Holtermann? և Kerstin Bergh-Bergman? |
ստորագրություն | |
Richard Bergh Վիքիպահեստում |
Ռիչարդ Բերգը ծնվել է արվեստագետներ Յոհան Էդվարդ Բերգի (1828-1880) և Ամանդա Հելանդերի (1825-1888) ընտանիքում։ 1881 թվականին ավարտելով Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիան` մեկնել է Ֆրանսիա, որտեղ բնակություն է հաստատել Գրե-սյուր-Լուենի նկարիչների գաղութում։ Հետագայում եղել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայի ունկնդիր և Ժան Պոլ Լորանի ուսանողը։
Հետաքրքրություն է ցուցաբերել սիմվոլիզմի և հոգեբանության հանդեպ` դրանց մեթոդները և մոտեցումները օգտագործելով իր արվեստում։ Շուտով հայրենիքում իրեն դրսևորել է որպես տաղանդավոր դիմանկարիչ, իսկ բնանկարները կարևոր դեր են խաղացել շվեդական ռոմանտիկ նացիոնալիզմի զարգացման գործում։ 1880-ական թվականների Բերգի նկարները բնութագրվում են գերակշռող ռեալիզմով և ռոմանտիզմի տարրերով։ 1883 թվականին առաջին անգամ Բերգն իր նկարները ցուցադրել է Կոպենհագենի դանիական պետական արվեստի թանգարանում և Փարիզյան սալոնում[6] [7]:
Նրա վրձնին են պատկանում շվեդական մշակույթի, գիտության և քաղաքականության հայտնի գործիչների, այդ թվում Յուհան Ավգուստ Ստրինդբերգի, Եվա Բոնյեի, Էլլեն Քեյի, Գուստավ Ֆրյոդինգի, Կարլ Յալմարի Բրանտինգի և մյուսների դիմանկարները։
1893 թվականին Բերգը մի շարք համախոհների հետ միասին Վարբերգում հիմնադրեց նկարիչների գաղութ, որը հետագայում հիմք հանդիսացավ այսպես կոչված գեղարվեստի վարբերգյան դպրոցի ստեղծման համար, այնտեղ ստեղծելով մի շարք բնանկարներ (1893-1896)։ 1905 թվականից բնակվել է Ստոկհոլմում։ Արվեստի մասին մի քանի գրքերի հեղինակ է։ 1915 թվականի փետրվարից ղեկավարել է Շվեդիայի ազգային թանգարանը։
Բերգի աշխատանքները գտնվում են Գյոտեբորգի գեղարվեստի թանգարանում[8], Շվեդիայի ազգային թանգարանում[9], Հյուսիսային երկրների թանգարանում[10], Ուփսալայի համալսարանական թանգարանում[11], Thiel պատկերասրահում, Մալմյոյի պատկերասրահում, Լիվրուստկամմարենում[12] և Վալդեմարսուդդեում[13]։
Ստոկհոլմի Սյոդրա Էնգբի բնակավայրի Richard Berghs väg փողոցն անվանվել է Բերգի պատվին։
1917 թվականի հոկտեմբերի 31-ին արժանացել է honoris causa պատվավոր դոկտոր կոչման փիլիսոփայության բնագավառում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.