Remove ads
ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Ժան Պոլ Լորան (ֆր.՝ Jean-Paul Laurens, մարտի 28, 1838[1][2][3][…], Ֆուրկվո - մարտի 23, 1921[4][1][5][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, մոնումենտալիստ, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող։
Ի սկզբանե Լորան սովորել է գեղանկարչություն Թուլուզի արվեստի դպրոցում, այնուհետև սովորում է Փարիզում՝ նկարիչ Լեոն Կոնյեյի մոտ։ Բազմիցս մասնակցել է փարիզյան ցուցահանդոսներին։ 1879 թվականին նրա «Կարկասոնի բանտարկյալների ազատ արձակումը» նկարը արժանացավ պատվավոր մեդալի։ 1864 թվականից սկսած Լորանը նկարել է հիմնականում պատմական թեմաներով, նախընտրել է ցուցադրել մի շարք ողբերգական և նույնիսկ անցյալի սարսափելի իրադարձություններ։ Պատկերը սովորաբար ներկայացրել է մութ ու ծանր երանգների մեջ։ Ֆրանսիայի կառավարության պատվերով նկարիչը Փարիզի Պանթեոնի համար նկարել է երկու կտավ, նվիրված Սուրբ Ժենևեվային՝ «Սուրբ Ժենևեվաան մահվան մահճում» և «Սուրբ Ժենևեվան դագաղում»։ Նկարել է նաև Օդեոնի թատրոնի առաստաղը և Թուլուզի կապիտոլի ներքին ինտերիերը։ Բացի պատմական նկարներից Լորանը հաջողությամբ նկարում էր դիմանկարներ։ Նաև պատկերազարդում էր պատմաբան Օգյուստեն Թյերիի աշխատանքները։ Ժան Պոլ Լորանը 1891 թվականից Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցի անդամ էր։ Դասավանդել է Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա աշակերտների թվում էր՝ հայտնի ճապոնացի դիմանկարիչ Սոտարո Յասույին, գերմանացի և իզրայելացի գծանկարիչ, նկարիչ, էքսպրեսիոնիստ Հակոբ Շտեյնհարդտին, լեհ Ստանիսլավ Րեյխան, ֆրանսիացի Րենե Պոլ Շտուցենբերգերը, շվեդ Ռիչարդ Բերգը, Վիլյամ Սմեդլին Ամերիկայից։ Ռուս նկարիչներից Ժան Պոլ Լորանայի մոտ սովորել են Լեոն Բակստը, Եվգենի Լանսերեն, Պյոտր Կոնչալովսկին, Իվան Պարխոմենկոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.