From Wikipedia, the free encyclopedia
Ռայմոնդ Քարվեր (անգլ.՝ Raymond Carver, մայիսի 25, 1938[1][2][3][…], Clatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ - օգոստոսի 2, 1988[1][2][3][…], Port Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ և նովելների հեղինակ[5]։
Ռայմոնդ Քարվեր անգլ.՝ Raymond Carver | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1938[1][2][3][…] |
Ծննդավայր | Clatskanie, Կոլումբիա շրջան, Օրեգոն, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 2, 1988[1][2][3][…] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Port Angeles, Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, սցենարիստ, վիպասան, արձակագիր և ուսուցիչ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան, Հարվարդի համալսարան, Չիքո քաղաքի Կալիֆորնիայի պետական համալսարան, A.C. Davis High School? և California State Polytechnic University, Humboldt? |
Ժանրեր | պատմվածք |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Սիրաքյուսի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Tess Gallagher? |
Raymond Carver Վիքիպահեստում |
Ռայմոնդ Քարվերը ծնվել է 1938 թվականի մայիսի 25-ին ԱՄՆ Օրեգոն նահանգի Քլեթսքենի քաղաքում։ Հայրը եղել է սղոցարանի աշխատող, հարբեցող, մայրը` մատուցողուհի։ Ռայմոնդ Քարվերն ամուսնացել է 18 տարեկանում, փորձել է բազմաթիվ բարդ մասնագիտություններ։ 1959 թվականին սովորել է գրական վարպետության դասընթացների Ջոն Գարդների մոտ, այնուհետև՝ Կալիֆոռնիայի Հումբոլդտի համալսարանում, Այովայի համալսարանում։ Գրական ասպարեզում իր առաջին քայլը կատարել է 1961 թվականին՝ գրելով «Հրեշավոր եղանակ» պատմվածքը։ Պոեզիայի և արձակ ստեղծագործությունների առաջին հրապարակումներից հետո նա 1970-1980-ական թվականներին դասավանդել է Ամերիկայի տարբեր համալսարաններում։ Իր ընտանիքը պահելու համար Ռայմոնդ Քարվերը կատարել է ցանկացած գործ։ Նա սկսել է շատ խմել, մի քանի անգամ բուժվել է ալկոհոլամոլությունից։ 1977 թվականին ծանր ուղեղային կոմայից հետո հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից։ Ամուսնացել է երկրորդ անգամ, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ։ Մահացել է 1988 թվականի օգոստոսի 2-ին թոքերի քաղցկեղից[6]։
Ռայմոնդ Քարվերն իրեն համարել է Հեմինգուեյի, Ուիլյամ Ֆոլքների, Անտոն Չեխովի ժառանգորդը, պատմվածքի արվեստը հասցրել է առավելագույն մինիմալիզմի։ «Կեղտոտ ռեալիզմի» դպրոցի խոշորագույն ներկայացուցիչն է, գրական մի քանի մրցանակների, այդ թվում՝ Օ. Հենրիի (1983 և 1988), «Poetry» ամսագրի (1985) մրցանակների դափնեկիր։ Նրա պատմվածքների հիման վրա ստեղծվել է Ռոբերտ Ալթմանի «Կարճ պատմվածքներ» ֆիլմը (անգլ.՝ «Short Cuts», 1993): Նրա մասին նկարահանվել է «Գրել և մնալ բարի» հեռուստատեսային ֆիլմը (անգլ.՝ «To Write and Keep Kind», 1996), գրվել է Մարկ Մաքսվելլի «Նիսոնքարվեր» վեպը (1998)։ 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմում Քերվերի «Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին» պիեսի բեմադրություն ֆոնին է ծավալվում հերոսի դրաման։
Հարուկի Մուրակամին Քարվերի արձակ ստեղծագործությունները թարգմանել է ճապոներեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.