From Wikipedia, the free encyclopedia
Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին (անգլ.՝ What We Talk About When We Talk About Love), ամերիկացի գրող և պոետ Ռայմոնդ Քարվերի պատմությունների ժողովածուն, որը խմբագրել է ամերիկացի Գորդոն Լիշը և հրապարակվել է 1981 թվականին[1]։
Հեղինակ | Ռայմոնդ Քարվեր |
---|---|
Տեսակ | գրավոր աշխատություն, գրական ստեղծագործություն և պատմվածքների ժողովածու |
Ժանր | գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | 1981 |
Պարգև(ներ) |
Հավաքածուն ներառում է 17 տարբեր պատմություններ, որոնց մեծ մասը պատմում են մարդկանց մասին, ովքեր հուսահատության մեջ են և տառապում են հարբեցողությամբ։ Նրանք նաև ամուսնացած են և ստիպված են ապրել մեկի հետ, ում չեն սիրում[2][3]։ Պատմվածքում գեղարվեստական հատվածները կատարվում են հիմնականում այնտեղ, որտեղ Ռեյմոնդ Քարվերը անցկացրել է իր կյանքի մեծ մասը[3]։
Ժողովածուի հեղինակի ձեռագիր տարբերակը խմբագրվել է Գորդոն Լիշի կողմից, ում հետ Քարվերն ունեցել է կնքած պայմանագիր[4]։ Հեղինակն հետագայում ապշել է Լիշի կատարած փոփոխություններով՝ նրա ձեռագիրը նվազել էր ավելի քան 50%-ով, 14-րդ պատմվածքի վերջաբանները փոխված էին, իսկ 10 պատմվածքներ ունեցել են լրիվ այլ վերնագրեր[3]։ Նամակում թվագրված էր 1980 թվականի հուլիսի 8։ Քարվերն աղաչում էր Լիշին դադարեցնել գրքի հրատարակումները, բայց Լիշն արհամարհում էր Քարվերի խնդրանքները[3][5]։
«Ինչի մասին ենք խոսում մենք, երբ խոսում ենք սիրո մասին» գիրքը վերածվեց գրական սենսացիայի։ Գրաքննադատները մեղադրեցին Քարվերին մինիմալիզմի ժողովրդականացման համար[1][5]։ Եվ չնայած այս մեղանդրանքների, հեղինակը չդադարեց նույն կերպ գրել արդեն հաջորդ՝ «Մայր տաճար» (անգլ.՝ Cathedral) գիրքը։ Նա պահպանեց իր ոճային հատկությունները, իսկ ահա Լիշը փոքր-ինչ դժկամությամբ համաձայնվեց կատարել իր աշխատանքը[3]։
Քարվերի մահից հետո (1988) գրողի այրի կինը, Թես Ջալաջերը, հասավ նրան, որ իր հանգուցյալ ամուսնու բնօրինակ աշխատանքները տպագրվեցին[1]։ Ընդհանուր պատմվածքները, որոնք երկու անգամ գերազանցում էին, 1981 թվականին հրատարակված պատմվածքներին, հրատարակվեցին արդեն 2009 թվականին՝ «Սկսնակները» (անգլ.՝ Beginners) վերնագրով։ Լիշի աղավաղումներից հետո պատմվածքներն ավելի էմոցիոնալ պատկերում էին ստացել, որը կտրուկ հակասում է 1981 թվականին հրապարակված պատմվածքի ողջ տրամաբանությանը, և հենց այս պատճառով արժանացել է գրաքննադատների նկատողություններին[2][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.