Ջոն Միլթոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Միլթոն (անգլ.՝ John Milton, դեկտեմբերի 9, 1608(1608-12-09)[1][2], , Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3] - նոյեմբերի 8, 1674(1674-11-08)[1][2], St Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն), անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, քաղաքական գործիչ (ծառայել է Մեծ Բրիտանիայի Պետական խորհրդում, այնուհետև՝ Օլիվեր Կրոմվելի կառավարությունում), մտածող[5], քաղաքական պամֆլետների, կրոնական տրակտատների հեղինակ։
Ջոն Միլթոն John Milton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1608(1608-12-09)[1][2] |
Ծննդավայր | , Լոնդոնյան Սիթի, Անգլիայի թագավորություն[3] |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1674(1674-11-08)[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | St Luke's, Միդլեքս, Անգլիայի թագավորություն |
Գերեզման | St Giles-without-Cripplegate |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրթություն | Քրիստի քոլեջ, Սուրբ Պողոսի դպրոց և Հիսուսի քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Կորուսյալ դրախտ և Areopagitica? |
Ամուսին | Mary Powell?[4], Elizabeth Minshull?[4] և Katherine Woodcock?[4] |
Զավակներ | Anne Milton?[4], Deborah Milton?[4], Mary Milton?[4], John Milton?[4] և Katherine Milton?[4] |
Ազգականներ | Edward Phillips? |
John Milton Վիքիպահեստում |
Նշանավոր են հատկապես նրա «Կորուսյալ դրախտ» (1667) էպիկական պոեմը և «Սամսոն-մարտիկ» (1671) ողբերգությունը[6]։ Սպիտակ (անհանգ) ոտանավորով գրված «Կորուսյալ դրախտ» պոեմը ուսումնասիրողներից շատերի կարծիքով կարելի է համարել գրական մեծագույն գլուխգործոցներից մեկը[7]։
Միլտոնն ստեղծագործել է քաղաքական և կրոնական անկայունության ժամանակներում, գրել է անգլերեն և լատիներեն և միջազգային համբավ է ձեռք բերել դեռևս իր կենդանության օրոք։ Նրա գովաբանված «Արեոպագիտիկա»-ն («Areopagitica»), որտեղ դատափետել է գրաքննությունը, դասվում է խոսքի և մամուլի ազատությունը պաշտպանող ամենակրքոտ ու ամենաազդեցիկ երկերից մեկը մարդկության ամբողջ պատմության մեջ։
Ազատության մեծ տենչը տարածվել է նաև նրա ոճի վրա. նա հորինել ու գործածել է բազմաթիվ նորաբանություններ՝ օգտվելով լատիներենից ու հին հունարենից, եղել է անհանգ ստեղծագործած անգլիացի առաջին բանաստեղծը։
Ուիլյամ Հեյլին Միլտոնի՝ 1796 թվականին հրատարակած կենսագրական գրքում նրան բնորոշել է որպես «անգլիացի մեծագույն հեղինակի»[8], և նա այսօր էլ համարվում է «անգլերեն ստեղծագործած մեծագույն գրողներից մեկը»[9], չնայած նրա մահվանը հաջորդած հարյուրամյակների ընթացքում քննադատների տեսակետները երբեմն տատանվել են (հաճախ՝ նրա հանրապետական հայացքների՝ ռեսպուբլիկանիզմի պատճառով)։ Սեմյուել Ջոնսոնը, չնայած տորի էր և արքայի շնորհած տիտղոսների կրող, գովաբանել է «Կորուսյալ դրախտ»-ը՝ համարելով մի պոեմ, որն առաջին տեղն է գրավում բանաստեղծական ձևի տեսակետից և բովանդակության տեսակետից գրավում է երկրորդ տեղը մարդկային մտքի արտադրանքի մեջ[10]։ Ջոն Միլտոնին բարձր են գնահատել նաև անգլիագիր խոշոր բանաստեղծներ Ուիլյամ Բլեյքը, Ուիլյամ Վորդսվորթը, Թոմաս Հարդին և բազում ուրիշներ։