![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9d/Bass_player_queen.jpg/640px-Bass_player_queen.jpg&w=640&q=50)
Ջոն Դիքոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Ռիչարդ Դիքոն (անգլ.՝ John Richard Deacon օգոստոսի 19, 1951(1951-08-19)[1][2][3], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Queen խմբի բաս կիթառահար։
Ջոն Դիքոն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Richard Deacon |
Ծնվել է | օգոստոսի 19, 1951(1951-08-19)[1][2][3] (72 տարեկան) Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | բասիստ, երգերի հեղինակ, կիթառահար և երաժիշտ |
Գործիքներ | electric bass guitar?, բաս կիթառ և դաշնամուր |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ և Beauchamp College? |
Անդամակցություն | Քուին |
Պարգևներ | |
![]() |
Ջոնը Queen-ին միացավ բոլորից ուշ ՝ 1971 թվականին։ Նա նաև խմբի ամենաերիտասարդ անդամն է (այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր)։ Մի քանի ալբոմներում Ջոնը հանդես է եկել որպես ռիթմ կիթառահար, նվագել է ակուստիկ կիթառ և ստեղնաշարային գործիքներ համերգների ժամանակ և տեսահոլովակներում, նաև երգում էր բեք-վոկալային հատվածները։
Ջոն Դիքոնը խմբի ամբողջ պատմության մեջ ամենաշատ վաճառված սինգլի («Another One Bites the Dust») հեղինակն է։ Բացի այդ, Ջոնը ՝ «You're My Best Friend», «Spread Your Wings», «Back Chat», «One Year of Love», «I Want to Break Free» երգերի հեղինակն է։
1992 թվականի Queen խմբի համերգային ծրագրում, որը տեղի է ունեցել Ուեմբլի մարզադաշտում (առավել հայտնի է որպես ՝ The Freddie Mercury Tribute Concert) հայտարավել է, որ Ջոն Դիքոնը խմբի հետ վերջին անգամ է ելույթ ունենում։ Այնուամենայնիվ, 1997 թվականին երաժիշտը մասնակցել է խմբի միակ երգի ՝ «No-One But You (Only The Good Die Young)»-ի ձայնագրմանը, որը գրվել է առանց Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ, ինչպես նաև Էլթոն Ջոնի կողմից կազմակերպված ՝ «The Show Must Go On» համերգային ծրագրին։ Հենց այս համերգն էլ դարձավ վերջինը ՝ Դիքոնը հեռացավ մեծ բեմից ՝ հրաժարվելով երաժշտության ոլորտում հետագա աշխատանքից։
2004 թվականին նա հրաժարվել է համատեղ աշխատել Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորի հետ ՝ «Queen + Paul Rodgers» ծրագրի շրջանակներում։ Այնուամենայնիվ, Բրայան Մեյի խոսքերով, Դիքոնը ծրագրին «լուռ համաձայնություն» է տվել[5]։
Queen-ին Ռոքնռոլի փառքի սրահում ներգրավման պաշտոնական արարողությանը Դիքոնը չի մասնակցել (Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ)։