Ջիմ Մորիսոն
From Wikipedia, the free encyclopedia
Ջիմ Մորիսոն (անգլ.՝ Jim Morrison; դեկտեմբերի 8, 1943(1943-12-08)[1][2][3][…], Մելբորն, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5][6][…] - հուլիսի 3, 1971(1971-07-03)[2][7][8][…], Փարիզ, Ֆրանսիա[9]), ամերիկացի երգիչ, պոետ, երգերի հեղինակ, դերասան, The Doors ռոք խմբի մենակատարը, և 1960-ականների ամենահայտնի փոփ/ռոք կերպարներից մեկը[12]։
Ջիմ Մորիսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ James Douglas Morrison և անգլ.՝ Jim Morrison |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1943(1943-12-08)[1][2][3][…] Մելբորն, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5][6][…] |
Երկիր | ![]() |
Մահացել է | հուլիսի 3, 1971(1971-07-03)[2][7][8][…] (27 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[9] |
Գերեզման | Պեր Լաշեզ[1][9][10] և Ջիմ Մորիսոնի շիրիմ |
Ժանրեր | ռոք, պոեզիա և փսիխոդելիկ ռոք |
Մասնագիտություն | վոկալիստ, ռեժիսոր, հեղինակ-կատարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, դերասան, բանաստեղծ և երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք, Մարակա, Շրթնահարմոն և վոկալ |
Գործունեություն | 1963–1971 |
Լեյբլ | Elektra Records և Columbia Records |
Կրթություն | St. Petersburg College? (1962), Ֆլորիդայի նահանգային համալսարան (հունվար 1964), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (1965), UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, Alameda High School? և George Washington Middle School? |
Անդամակցություն | Դորզ |
Ամուսին | Pamela Courson?[11] |
Ստորագրություն | |
![]() |
Ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 8-ին։ Արդեն շատ երիտասարդ տարիքում Ջիմը կարդացել և ուսումնասիրել է Ֆրիդրիխ Նիցշեի, Զիգմունդ Ֆրոյդի, Արթյուր Ռեմբոի, Ջեք Քերուակի և Ուիլյամ Բլեյքի աշխատությունները և բանաստեղծությունները, որոնց մտքերը և որոշ արտահայտություններ նա ներառել է նաև իր ստեղծագործությունների մեջ[13]։ Ինքն իրեն հաճախ անվանել է Մողես Արքա (The Lizard King)։ Մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզի իր բնակարանում սրտի աշխատանքի խափանման պատճառով։ Երկրպագուները նրան տվել են «Mr. Mojo Risin'» և «King of Orgasmic Rock» մականուններ[14]։
«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 47-րդ տեղում[15]։ Իսկ «Classic Rock» ամսագիրը 50 լավագույն ռոք երգիչների շարքում նրան հատկացրել է 22-րդ հորիզոնականը[16]։ Մորիսոնը համարվում է ռոք երաժշտության պատմության մեջ ամենախարիզմատիկ կերպարներից մեկը[17]։ Բացի այս Մորիսոնը իր անսանձ, վայրի և անկառավարելի բնավորության շնորհիվ դարձել է 20-րդ դարի հանրաճանաչ մշակույթի ամենախռովարար և ճանաչված կերպարներից մեկը, այնպիսինների հետ միասին ինչպիսին է օրինակ՝ Չե Գևարան, որոնք ներկայացրել են սերնդական տարակարծությունները նախկին սերունդներից և երիտասարդների տարբերվող ու հակադրվող մշակույթը։
Հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, և դրանցից ամենահայտնիներն են «The End», «Not to Touch the Earth», «People Are Strange», «Peace Frog», «Five to One», «L.A. Woman», «Break On Through (To the Other Side)» և «The Crystal Ship» երգերը։