L.A. Woman
From Wikipedia, the free encyclopedia
L.A. Woman -ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը համանուն վերնագրով ալբոմից է, որը խմբի վերջին ալբոմն էր Ջիմ Մորիսոնի հետ։ Այս երգում Մորիսոնը նաև ներկայացրել է իր անվան անագրաման՝ "Mr. Mojo Risin'", որը հետագայում մեծ ճանաչում ստացավ, և Մորիսոնին սկսեցին այլ կերպ ուղղակի Mr. Mojo Risin' անվանել[1]։
Արագ փաստեր «L.A. Woman», The Doorsի երգը ...
«L.A. Woman» | |
---|---|
The Doorsի երգը «L.A. Woman» ալբոմից | |
Թողարկված | Ապրիլ, 1971 |
Ձայնագրված | Դեկտեմբեր 1970-Հունվար 1971 |
Ժանր | Ռոք, բուգի ռոք, բլյուզ-ռոք |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 7:49 (ալբոմային տարբերակ) 7:59 (40-րդ ամյակի տարբերակ) |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Կոմպոզիտոր | Ջիմ Մորիսոն |
Պրոդյուսեր | Բրյուս Բոտնիկ, The Doors |
Փակել
Երգը ձայնագրվել է խմբի արվեստանոցում Սանտա Մոնիկա բուլվարդում որը գտնվում է Արևմտյան Հոլիվուդում, 1970 դեկտեմբերից մինչև 1971 թվականի հունվարը։ Մորիսոնը իր վոկալային մասը ձայնագրել է բաղնիքում։ Մարկ Բեննոն երկրորդ կիթառիստն էր, և Ջերի Շչեֆը նվագում էր բաս կիթառը։
Ալբոմի քառասունամյակին երգի վերաթողարկված տարբերակը սկսում է "My Country Tis of Thee" երգի կիթառային ռիֆով։