Break On Through (To the Other Side)
From Wikipedia, the free encyclopedia
Break On Through (To the Other Side)-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ Ալբոմից թողարկված առաջին սինգլն է։ Չնայած այն փաստին, որ սինգլը զբաղեցրել է ընդամենը 126-րդ հորիզոնականը[1], Ամերիկայի չարթերում, այն եղել է խմբի այն երգերից, որոնք համարյա միշտ կատարվել են համերգների ժամանակ և դարձել է խմբի ամենահայտնի երգերից մեկը։
Արագ փաստեր The Doors-ի սինգլը, «The Doors» ալբոմից ...
«Break On Through (To the Other Side)» | ||||
---|---|---|---|---|
The Doors-ի սինգլը | ||||
«The Doors» ալբոմից | ||||
«Բ» կողմ | End of the Night | |||
Թողարկված | Հունվար 1, 1967 | |||
Ֆորմատ | CD, 7" վինիլ | |||
Ձայնագրված | Օգոստոս 1966 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 2:26 | |||
Լեյբլ | Elektra | |||
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ | |||
The Doors-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Փակել
Թողարկումից 24 տարի անց երգը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականն անգլիական չարթերում և դարձել է մինի-հիթ։