Մարակա
From Wikipedia, the free encyclopedia
Մարակա[1], մարակաս, մարակասներ[2][3] (կարիբ.՝ maraca, հոգն. թիվ՝ maracas)[4], հնդկացիական տաինո ցեղախմբի (Անտիլյան կղզիների բնիկներ) հնագույն հարվածաղմկային երաժշտական գործիք, որի ձայնարտաբերումը թափահարումով է։ Նվագողը, որպես կանոն, օգտագործում է մեկ զույգ մարակա՝ յուրաքանչյուր ձեռքում՝ մեկը։ Ներկայում տարածված է ամբողջ Լատինական Ամերիկայում և լատինաամերիկյան երաժշտության խորհրդանիշներից մեկն է։ Պատրաստում են իգուերո ծառի պտուղներից, դդումից, ժամանակակից մարակաները՝ նաև ուռենու ճյուղերից, կոկոսից, կաշվից։
Արագ փաստեր Մարակա, Տեսակ ...
Մարակա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | vessel rattles?, հարվածային գործիք և rhythmic instrument? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 112.13 |
Փակել
Մարակաները 20-րդ դարից կիրառվում են ժողովրդական և թեթև գործիքային երաժշտության մեջ։