From Wikipedia, the free encyclopedia
Ջեմմա Քրիստինա Արթերթոն (անգլ.՝ Gemma Christina Arterton , փետրվարի 2, 1986[1], Gravesend, Անգլիա), անգլիացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը», «Տիտանների պայքարը», «Գթասրտության քվանտ» ֆիլմերից։
Ջեմմա Արթերթոն անգլ.՝ Gemma Arterton | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Gravesend, Անգլիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2007)[2] և Mayfield Grammar School, Gravesend? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2007 – այժմ |
Ընտրանի | "Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը", "Տիտանների պայքարը", "Գթասրտության քվանտ" |
Ամուսին(ներ) | Stefano Catelli? |
Անդամություն | Collectif 50/50?[3] |
gemma-arterton.net | |
Ջեմմա Արթերթոնը ծնվել է Գրեյվսենդում (Քենթ կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), զոդողի և հավաքարարուհու ընտանիքում։ Նա ունի կրտսեր քույր՝ Հաննա Ջեյն Արթերթոն։
Սովորել է Գրեյվսենդի աղջիկների միջնակարգ դպրոցում Պիլամ Ռոուդում և հաճախել է բեմական վարպետության դասընթացների։ 16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և ընդունվում քոլեջ, սակայն այնտեղ ևս երկար չի մնում և ստանալով ուսումը շարունակելու դրամաշնորհ, տեղափոխվում է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիա, ավարտելով դասընթացն 2007 թվականին։
2007 թվականին Արթերթոնը ստանում է առաջին դերը Սթիվեն Պոլիակոֆի «Մերիի գերեվարումը» («Capturing Mary») հեռուստադրամայում, երբ սովորում էր դրամատիկական ակադեմիայում։ Ավելի ուշ, հուլիսին, կայանում է նրա նորամուտը բեմում, նա խաղում է Ռոզալինդային շեքսպիրյան «Սիրո անպտուղ ջանքերը» պիեսում, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում։ Նույն թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան՝ Օլիվեր Պարկերի և Բարնաբի Թոմփսոնի «Համադասարանցիները» («St. Trinian's») կինոկատակերգությունում դերասանուհին ստանում է Կելիի դերը։ Այնուհետև հետևում է դեր «Երեքը դուրս թռչելիս» («Three and Out») կինոկատակերգությունում։
Արթերթոնը նկարահանվել է Ջայմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» («Quantum of Solace») ֆիլմում, որտեղ խաղացել է Սթրոբերի Ֆիլդս անվանումոն կերպարի դերը։ Ֆիլմի թողարկումից հետո, 2008 թվականի հոկտեմբերին, Արթերթոնը դառնում է Bond Girl 007 от Avon նոր օծանելիքի դեմքը։
Նաև դերասանուհին հայտնվում է հանրահայտ ռեժիսոր Գայ Ռիչիի «Ռոք-ն-ռոլի երաժիշտը» («RocknRolla») դետեկտիվ ֆիլմում և Ռիչարդ Կյորտիսի 1960-ական թվականների բրիտանական ծովահենային «Ռոք ալիք» ռադիոշոուի դիջեյների մասին պատմող կատակերգական կինոպատմությունում։ 2010 թվականին նա նորամուտն է նշում Վեստ Էնդի թատրոնի բեմում՝ The Little Dog Laughed ներկայացման մեջ, բեմադրված Դուգլաս Խարտեր Բինի համանուն պիեսի[4]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ Արթերթոնը հանդես կգա Քեթրին Էռնշոի դերում Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք»[5] վեպի նոր էկրանավորումում, սակայն հետագայում դերասանուհին լքում է նախագիծը[6]։
2010 թվականի հունիսի 5-ից Ջեմման ամուսնացած է բրիտանական ֆեշն-ընկերության վաճառքի գծով մենեջեր Ստեֆանո Կատելիի հետ[7], որի հետ նա միասին չի ապրում 2012 թվականի վերջից։
Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
2007 | Մերիի գերեվարումը | Capturing Mary | Լիզա | Դրամա | Սթիվեն Պոլյակոֆ | Մեգգի Սմիթ, Ռութ Ուիլսոն, Դևիդ Ուոլիամս, Դենի Լի Ուայնթեր |
2007 | Համադասարանցիները | St. Trinian's | Քելլի | Կատակերգություն | Օլիվեր Փարկեր Բարնեբի Թոմպսոն | Ռուպերտ Էվերեթ, Քոլին Ֆերթ, Լինա Հիդի, Ռասել Բրենդ, Տալուլա Ռայլի |
2008 | Երեքը դուրս թռչելիս | Three and Out | Ֆրենկի Քեսիդի | Դրամա, Կատակերգություն | Ջոնաթան Գերշֆիլդ | ՄակՔենզի Կրուկ, Կոլմ Մինի, Շարոն Դունկան-Բրյուսթեր, Իմելդա Ստոնթոն, Էնտոնի Շեր |
2008 | Ջեյն Օսթինի գրքի վերակենդանացումը | Lost in Austen | Էլիզաբեթ Բենեթ | մինի սերիալ, Ֆանտաստիկ, Ֆենտեզի, Դրամա, Մելոդրամա | Դեն Զեֆ | Ջեմայմա Ռուպեր, Էլիոթ Կաուեն, Հյու Բոնևիլ, Ֆլորենս Հոտ, Ալեքս Կինգսթոն |
2008 | Ռոք-ն-ռոլի երաժիշտը | RocknRolla | Ջուն | Մարտական, Թրիլեր, Քրեական | Գայ Ռիչի | Ջերարդ Բաթլեր, Մարկ Ստրոնգ, Թոմ Հարդի, Թոմ Ուիլկինսոն, Տենդի Նյուտոն |
2008 | Գթասրտության քվանտ | Quantum of Solace | Սթրավբերի Ֆիլդս | Մարտական, Թրիլեր, Քրեական, Արկածային | Մարկ Ֆորսթեր | Դենիել Կրեյգ, Օլգա Կուրիլենկո, Մատե Ամալրիկ, Ջուդի Դենչ, Ջանկարլո Ջանինի |
2008 | Տեսսը Դ'Էրբերվիլդների տոհմից | Tess of the D'Urbervilles | Տեսս Դ'Էրբերվիլդ | մինի սերիալ, Դրամա | Դևիդ Բլեր | Էդի Ռեդմեյն, Ռուտ Ջոնս, Հանս Մեթիսոն, Իան Պալսթոն-Դևիս |
2009 | Ռոք Ալիք | The Boat That Rocked | Դեսայրե | Դրամա, Կատակերգություն, Երաժշտական | Ռիչարդ Կերտիս | Թոմ Սթորիջ, Բիլ Նայի, Ֆիլիպ Սեյմուր Հոֆման, Ռիս Իվանս, Նիկ Ֆրոսթ |
2009 | Էլիս Կրիդի անհայտացումը | The Disappearance of Alice Creed | Էլիս Կրիդ | Թրիլեր, Քրեական | Ջ. Բլեյքսոն | Մարտին Կոմփսթոն, Էդի Մարսան, Ալեքսեյ Ֆիլիմոնով, Ալեքսեյ Բաղդասարով |
2009 | Համադասարանցիները և ծովահենական ոսկու գաղտնիքը | St Trinian's 2։ The Legend of Fritton's Gold | Քելլի Ջոնս | Կատակերգություն, Արկածային | Օլիվեր Փարկեր Բարնեբի Թոմփսոն | Ռուպերտ Էվերեթ, Քոլին Ֆերթ, Դևիդ Թենանտ, Տալուլա Ռայլի, Ջոդի Ուիթակեր |
2009 | Կատարյալը | Perfect | Փոփի | Կարճամետրաժ, Դրամա | Քրիստոֆեր Օբի | Ջերեմի Կոուլմեն, Չարլի Կոքս, Ռոսա Քութեյն, Պոփի Դելևին |
2010 | Տիտանների պայքարը | Clash of the Titans | Իո | Ֆենտեզի, Մարտական, Արկածային | Լուի Լետերե | Սեմ Ուորթինգտոն, Լիամ Նիսոն, Ռեյֆ Ֆայնս, Մադս Միքելսեն |
2010 | Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը | Prince of Persia։ The Sands of Time | Թամինա | Ֆենտեզի, Մարտական, Մելոդրամա, Արկածային | Մայկ Նյուել | Ջեյք Ջիլլենհոլ, Բեն Քինգսլի, Ալֆրեդ Մոլինա, Սթիվ Տուսեն |
2010 | Դյութիչ Թամարան | Tamara Drewe | Թամարա Դրեյվ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն | Սթիվեն Ֆրիրզ | Ռոջեր Ալամ, Բիլ Կեմփ, Դոմինիկ Կուպեր, Լյուկ Էվանս |
2010 | Շարժիր լաստերդ | Sammy's avonturen։ De geheime doorgang | Շելլի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ, Արկածային | Բեն Ստասեն | Մելանի Գրիֆիտ, Իզաբել Ֆուրման, Յուրիյ Լովենտալ, Էնթոնի Անդերսոն |
2011 | Զարմացրու ինձ | Astonish Me | գիդ | Կարճամետրաժ | Չարլզ Ստարիջ | Էնտոնի Գոպոլ, Ուիլ Ջեքլայն, Քրիստիան ՄակԿեյ, Բիլ Նայի |
2012 | Երգ Մարիոնի համար | Song for Marion | Էլիզաբեթ | Դրամա, Կատակերգություն | Պոլ Էնդրյու Ուիլյամս | Քրիստոֆեր Էքլսթոն, Վանեսա Ռեդգրեյվ, Թերենս Ստեմփ, Էն Ռեյդ |
2012 | Բյուզանդիա | Byzantium | Կլարա Վեբ | Ֆենտեզի, Թրիլեր, Դրամա | Նիլ Ջորդան | Սիրշա Ռոնան, Ջոնի Լի Միլեր, Սեմ Ռայլի, Կալեբ Լենդրի Ջոնս |
2013 | Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը | Hansel and Gretel Witch Hunters | Գրետել | Սարսափ, Ֆենտեզի, Մարտական | Թոմմի Վիրկոլա | Ջերեմի Ռեներ, Ֆամկե Յանսեն, Զոի Բել, Փեթեր Ստորմարե |
2013 | Վա-բանկ | Runner, Runner | Ռեբեկա Շաֆրան | Թրիլեր, Դրամա, Քրեական | Բրեդ Ֆուրման | Բեն Աֆլեք, Ջասթին Թիմբեռլեյք, Էնթոնի Մակի, Սեմ Պալադիո |
2013 | The Pre-Nup | The Pre-Nup | Մելոդրամա, Կատակերգություն | Ջոնաթան Լինն | Հյու Բոնևիլ | |
2013 | Զբոսանք արևի լույսով | Walking on Sunshine | Երաժշտական, Մելոդրամա | Մաքս Ջիվա Դանիա Պասկվինի | Քայլի Մինոուգ | |
Այն ամենն ինչ պետք է | Absolutely Anything | Ֆանտաստիկ, Կատակերգություն | Տերի Ջոնս | Բենեդիկտ Կամբերբետչ, Ռոբին Ուիլյամս, Տերի Գիլիամ, Ջոն Քլիզ | ||
Խորհրդավոր սպիտակ տղան | Mystery White Boy | Դրամա, Կենսագրական, Երաժշտական | Էմի Բերգ | Պատրիսիա Արկեթ, Օլիվիա Տիրլբի, Ջոն Փաթրիկ Ամեդորի, Գարի Տրեդևեյ | ||
Լոնդոնյան հովիտ | London Fields | Նիկոլա Սիքս | Թրիլեր, Քրեական, Դետեկտիվ | Մայքլ Ուինթերբոթոմ | ||
Վերպետուհիները | The Wright Girls | Թրիլեր, Կատակերգություն | Էնդի Ֆիքմեն | |||
Հյուսված տնակ | Crooked House | Դետեկտիվ | Նիլ ԼաԲուտ | Մայքլ Շին, Ջոելի Ռիչարդսոն, Կամիլա Ռազերֆորդ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.