From Wikipedia, the free encyclopedia
Ջելի Ռոլ Մորթոն (անգլ.՝ Jelly Roll Morton, հոկտեմբերի 20, 1890[1][2][3], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5][6][…] - հուլիսի 10, 1941[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ջազմեն, դաշնակահար, երգիչ, երգահան, նվագախմբի ղեկավար։ Եղել է ավանդական ջազի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը։
Ջելի Ռոլ Մորթոն | |
---|---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Ferdinand Joseph LaMothe |
Նաև հայտնի է որպես | Jelly Roll Morton |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1890[1][2][3] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5][6][…] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 10, 1941[1][2][3] (50 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Calvary Cemetery[7] |
Ժանրեր | ջազ և ռեգթայմ |
Մասնագիտություն | jazz pianist, բենդ-լիդեր, կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Vocalion |
Պարգևներ | |
Jelly Roll Morton Վիքիպահեստում |
1890-ական թվականների սկզբին սովորել է նվագել կիթառ և դաշնամուր։ 1902 թվականից Նոր Օռլեանի զվարճանքի հաստատություններում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 1904 թվականից սկսած՝ մի շարք շրջագայություններ է կատարել ԱՄՆ-ում։ 1917 թվականից մինչև 1922 թվականը հյուրախաղերով հանդես է եկել Կալիֆոռնիայում և Կանադայում։ 1922 թվականին առաջին անգամ իր կատարումը մեխանիկական դաշնամուրի համար ձայնագրել է հոլովակի վրա, իսկ 1923 թվականին՝ ձայնապնակի վրա։ 1926 թվականից մինչև 1929 թվականը ղեկավարել է «Red Hot Peppers» անսամբլը, որի կազմում տարբեր ժամանակներում նվագել են Ժ.Միտչելը,Կիդ Օրին, Դոդս եղբայրները և դասական ջազային ոճի այլ հայտնի երաժիշտներ։ Բացի այդ, այս շրջանում Ջելի Մորթոն պարբերաբար ելույթներ է ունեցել տրիոյի կամ կվարտետի հետ։ 1938 թվականից մինչև 1939 թվականը ղեկավարել է «New Orleans Jazzmen» ռիվայվլ նվագախումբը։ Բազմիցս մենահամերգներ է ունեցել։
Ջելի Ռոլ Մորթոնի նվագի ոճն իր մեջ ներառել է ռեգթայմի, բլյուզի, իսպանական և կրեոլական ֆոլկլորի տարրեր՝ իրեն բնորոշ անհատական առանձնահատկություններով հանդերձ։ Նրա արվեստը մեծ ազդեցություն է ունեցել ինչպես վաղ ջազի զարգացման, այնպես էլ չիկագոյան ջազային և սվինգ ոճերի երաժիշտների վրա։
Մահացել է ասթմայից 1941 թվականի հուլիսի տասին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.