![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/54/20180301124354_IMG_4179And6more_Interior_3.jpg/640px-20180301124354_IMG_4179And6more_Interior_3.jpg&w=640&q=50)
Ջամե մզկիթ (Սպահան)
մզկիթ / From Wikipedia, the free encyclopedia
Ջամե մզկիթ կամ Ուրբաթի մզկիթ, հասարակական ամենախոշոր մզկիթը Իրանի Սպահան քաղաքում։ Մզկիթը կառուցվել է երկար ժամանակ. հիմնադրվել է 771 թվականին, սակայն վերակառուցվել և շինարարությունը ավարտին է հասցվել 20-րդ դարի վերջին։ Մզկիթից արևելք գտնվում է Սպահանի Մեծ շուկան։ 2012 թվականից Ջամե մզկիթն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Ջամե մզկիթ պարս.՝ مسجد جامع اصفهان | |
---|---|
![]() | |
Տեսակ | մզկիթ և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | 3-րդ թաղամաս[1][3] |
Բացվեց | 8-րդ դար[4], 1088[4][3] և 1121[4][3] |
Պատվիրող | Banu Taym?[4], Նիզամ ալ-Մուլք[4] և Taj al-Mulk?[4] |
Ճարտարապետություն | |
Ոճ | Abbasid architecture?[4], Seljuk architecture?[4], իլխադինյան ճարտարապետություն[4], Թեմուրյան ճարտարապետություն[4] և սեֆյան ճարտարապետություն[4] |
Ընդհանուր տարածք | 2,0756 հեկտար և 18,6351 հեկտար |
Շինանյութ | աղյուս[4][3], plaster?[3] և սայլակ[4][3] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայքէջ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Jam%C3%A9_Mosque_Esfahan_courtyard.jpg/640px-Jam%C3%A9_Mosque_Esfahan_courtyard.jpg)
Մզկիթը հնագույններից մեկն է Իրանում։ Կառուցվել է «չորս այվանների» (կամարակապ բաց շինություն) ոճով, այսինքն` ունի չորս դարպաս, որոնք գտնվում են իրար դիմաց։ Մուկարանսան` ծալքավոր կամարը, կառուցվել է 13-րդ դարում մզկիթի հարավային մասում[5]։
Սելջուկների կառավարման ժամանակ աղյուսից կառուցվել են գմբեթաձև երկու շինություններ։ Հարավային գմբեթը կառուցվել է 1086-1087 թվականներին, որպեսզի այնտեղ միհրաբ ձևավորեն։ Այն ժամանակին ամենամեծն էր աշխարհի մնացած բոլոր մզկիթների գմբեթների մեջ։ Հյուսիսային գմբեթը կառուցվել է մեկ տարի անց. նրա նշանակությունը հայտնի չէ։ Չնայած այն տեղակայված էր հյուսիսից հարավ ձգվող առանցքում, այն գտնվել է մզկիթի սահմաններից դուրս։ Գմբեթը կառուցվել է երկրաչափական հավասարակշռության հաշվարկով։