![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0c/Pregabalin.svg/langhy-640px-Pregabalin.svg.png&w=640&q=50)
Պրեգաբալին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Պրեգաբալինը, որը վաճառվում է Lyrica անվամբ, կիրառվում է որպես հակացնցումային և տագնապամարիչ դեղամիջոց՝ էպիլեպսիայի, նեյրոպաթիկ ցավի, ֆիբրոմիալգիայի, անհանգիստ ոտքերի համախտանիշի, օփիոիդների հեռացման համախտանիշի և տարածուն տագնապային խանգարման ժամանակ[2][3][4]։ Այն օգտագործվում է էպիլեպսիայի բուժման համար, որպես մասնակի ցնցումների լրացուցիչ թերապիա[2]։ Երբ օգտագործվում է վիրահատությունից առաջ, այն նվազեցնում է ցավը բայց հանգեցնում է առավել արտահայտված սեդատիվ և տեսողական խանգարումների[5]։ Այն օգտագործվում է բերանացի[2]
Պրեգաբալին | |
---|---|
![]() | |
Տեսակ | քիմիական երևույթի տեսակ |
Կիրառում | հակացնցումային, տագնապամարիչ |
Գործածության եղանակ | բերանացի |
Զանգված | 2,6E−25 կիլոգրամ[1] |
Քիմիական բանաձև | C₈H₁₇NO₂[1] |
Ընդհանուր կողմնակի ազդեցություններն են՝ գլխացավը, գլխապտույտը, քնկոտությունը, շփոթվածությունը, հիշողության հետ կապված խնդիրներ, տարածական կողմնորոշման խանգարում, տեսողական խանգարումներ և քաշի ավելացում[6]։ Լուրջ կողմնակի ազդեցությունները ներառում են անգիոայտուց, թմրամիջոցների չարաշահում, և ինքնասպանության ռիսկի բարձրացում[6]։ Երբ պրեգաբալինը օգտագործվում է երկար ժամանակ բարձր դեղաչափերով կարող է առաջանալ կախվածություն,բայց երբ կիրառվում է թերապևտիկ դեղաչափերով ՝ կախվածության ռիսկը նվազում է[7] ։ Կիրառման անվտանգությունը հղիության և կրծքով կերակրման ժամանակ դեռ ուսումնասիրված չէ[8]։ Պրեգաբալինը գաբապենտինոիդ է և գործում է որպես կալցիումական ընկալիչների պաշարիչ[9][10]։
Պրեգաբալինը բժշկական կիրառման համար հաստատվել է 2004թ․-ին Միացյալ Նահանգներում[11]։ Այն հայտնագործվել է որպես գաբապենտինի իրավահաջորդ[12]։ Այն մի շարք երկրներում հասանելի է որպես ընդհանուր դեղամիջոց,ներառյալ Միացյալ Նահանգները 2019թ․-ի դրությամբ[13][14][15]։ Ընդլայնված թողարկման ձևակերպման ընդհանուր տարբերակը հասանելի է Միացյալ Նահանգներում 2021 թվականի ապրիլից[16]։ 2019թ․-ին ԱՄՆ-ում պրեգաբալինը 81-րդ տեղում էր՝ ամենաշատ նշանակված դեղերի շարքում, ավելի քան 9 միլիոն դեղատոմսով[17][18]։ ԱՄՆ-ում պրեգաբալինը 1970 թվականի «Վերահսկվող նյութերի մասին» օրենքի համաձայն վերահսկվող նյութ է, որը վերահսկվում է աղյուսակ V-ում[11]։ Այն համարվում է C դասի վերահսկվող նյութ Մեծ Բրիտանիայում[19]։