From Wikipedia, the free encyclopedia
Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկի, (ռուս.՝ Пëтр Андреевич Вяземский, հուլիսի 12 (23), 1792[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10 (22), 1878[1][2], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, գրաքննադատ, իշխան։
Պյոտր Վյազեմսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12 (23), 1792[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 10 (22), 1878[1][2] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1][3] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, գրող, լրագրող, գրական քննադատ, պատմաբան, հիշատակագիր և Polonophile |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | Մակագիր, երգիծանք և կենսագրություն |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Վերա Վյազեմսկայա |
Զավակներ | Պավել Վյազեմսկի[4], Maria Petrovna Valueva (nee Vyazemskaya)?, Praskoviya Petrovna Vyazemskaya? և Nadezhda Petrovna Vyazemskaya? |
Pyotr Vyazemsky Վիքիպահեստում |
1812 թվականին մասնակցել է Բորոդինոյի ճակատամարտին։ Ծառայությունից հեռացվել է օպոզիցիոն տրամադրությունների համար։ «Ռուսական աստված» (1828) երգիծանքը, որ հրատարակել է Ա. Գերցենը Լոնդոնում (1854), ուղղված էր «ցարական բյուրոկրատիայի» դեմ։ Ավելի ուշ Վյազեմսկին մոտ է եղել արքունիքին։ 1856-1858 թվականներին գլխավորել է գրաքննությունը։ 1863 թվականից, գրեթե մշտապես, ապրել է արտասահմանում։ Քաղաքացիական քնարերգության և երգիծքանի ժանրով գրել է բանաստեղծություններ, որոնք մոտ են դեկաբրիստների պոեզիային («Պետերբուրգ», 1818, «Զայրույթ», 1820, և այլն)։ Եղել է «Արզամաս» գրական խմբակի անդամ։ 1825-1828 թվականներին մասնակցել է «Մոսկովսկի տելեգրաֆ» («Московский телеграф») ամսագրի հրատարակությանը, հանդես եկել որպես գրաքննադատ, պաշտպանել ռոմանտիզմը։ Եղել է Պուշկինի ընկերը և նրա հետ աշխատակցել է Լիտերատուրնայա գազետա թերթին և «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.